Կարճ լուրեր
Բարբի պատրաստող Mattel ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի պատվաստանյութը ստեղծած Սառա Գիլբերթի Բարբի տիկնիկը: Սառան հայտնել է, որ սկզբում ստեղծագործությունը «շատ տարօրինակ» է համարել, բայց հույս ուներ, որ այն երեխաներին կոգեշնչի: «Ես կցանկանայի, որ իմ տիկնիկը երեխաներին ցույց տա մասնագիտություններ, որոնց մասին նրանք գուցե չգիտեին, օրինակ՝ պատվաստաբանինը»,- ասել է նա:
Աղբյուր՝ bbc.com
Քննչական կոմիտեն պարզում է Կրասնոյարսկի երկրամասի Բոգոտոլսկի շրջանում մեղուների զանգվածային ոչնչացման պատճառը: Այս մասին հայտնում է Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ոչնչացել է մեղուների ավելի քան 200 գաղութ, որոնցից յուրաքանչյուրում եղել է միջինում 100 000 մեղու: Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, դա կարող է լինել արդյունաբերական վերամշակման ժամանակ թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների օգտագործման կանոնների խախտման հետեւանք:
Աղբյուր՝ gazeta.ru
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը չորեքշաբթի՝ օգոստոսի 4-ի դրությամբ, գերազանցել է 200 միլիոնը, ըստ Worldometer-ի տվյալների: Վերջին շրջանում աշխարհում հիվանդացության մակարդակն արագացել է: Այժմ կա ավելի քան 14 միլիոն ակտիվ դեպք:
Աղբյուր՝ korrespondent.net
Բելառուսսի թեթևատլետուհի Քրիստինա Տիմանովսկայան մեկնել է Տոկիո-Վիեննա թռիչքով՝ իր թիմի տուն վերադառնալու հրահանգներից հրաժարվելուց 72 ժամ չանցած: Լեհաստանի դեսպանատանը երկու գիշեր անցկացնելուց հետո 24-ամյա մարզուհին ինքնաթիռ նստեց Նարիտա օդանավակայանում: Սկզբում նա պետք է թռչեր Վարշավա: Լեհաստանի կառավարության աղբյուրը հայտնել է, որ վերջին պահին նա տեղափոխվել է Վիեննայի չվերթ՝ իր գաղտնիության և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով:
Աղբյուր՝ reuters.com
Ֆրանսիան մոտ ապագայում Լիբանանին կտրամադրի 100 մլն եվրո օգնություն: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Լիբանանի բնակչությանը աջակցելու երրորդ առցանց միջազգային համաժողովի բացմանը:
Աղբյուր՝ tass.ru
Գեղարվեստական լողի Հունաստանի թիմի բոլոր 12 անդամները մեկուսացվել են այն բանից հետո, երբ խաղերի ժամանակ առաջին խմբային թեստավորմամբ հինգի մոտ կորոնավիրուս հաստատվեց: Թիմը դուրս է մնացել հետագա մրցակցությունից, իսկ , մինչ այժմ թեստի բացասական արդյունք ունեցած յոթ անդամները համաձայնել են տեղափոխվել դրական դեպքերի «սերտ շփումների» հաստատություն, ասել է Տոկիո 2020-ի մամուլի խոսնակ Մասա Տակայան: Մինչ այժմ դրական թեստ ունեցածներից ոչ ոք հիվանդանոցային խնամքի կարիք չի ունեցել, հավելել է Տակայան:
Աղբյուր՝ france24.com
Իսրայելի հրետանին պատասխանել է Լիբանանի տարածքից երեք հրթիռների արձակմանը, հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը: «Լիբանանից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Դրանցից երկուսը ընկել են Իսրայելի տարածքում, մեկը չի հատել Իսրայելի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունը հավելում է, որ «ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրետանային ուժերը կրակ են բացել Լիբանանի տարածքի վրա»:
Աղբյուր՝ ria.ru
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Մաչու Պիկչուն մի քանի տասնամյակ ավելի հին է, քան ենթադրվում էր: Ինկերի կայսրության վայրում մարդկային մասունքների ածխածնային թվագրումը ցույց է տալիս, որ տարածքում ապրել են 1420 թվականին: Հնագետները հայտնել են, որ դա ավելի քան 20 տարի ավելի շուտ է, քան իրենք կարծում էին: Փորձագետները կարծում էին, որ այն կառուցվել է մոտ 1440 թվականին շ՝ որպես կայսր Պաչակուտեկի կալվածք:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքը պայթեցնել սպառնացող տղամարդը բերման է ենթարկվել: Առավոտյան անհայտ անձը մոտեցել է շենքին և պահանջել ներս թողնել: Նա նաև սպառնացել է պայթեցնել նռնակը, որից, ըստ իր խոսքի, քաշել էր օղակը: Կոնկրետ պահանջներ նա չի ներկայացրել: Նռնակը մարտական է եղել, լրագրողներին ասել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն: Նրա խոսքով, սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:
Աղբյուր՝ ria.ru
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ելույթ ունենալով մեկ ամիս առաջ աղիքային վիրահատությունից հետո իր առաջին ընդհանուր լսարանի առջև և Բեյրութում տեղի ունեցած զանգվածային պայթյունի առաջին տարելիցին, հայտնել է, որ Լիբանան այցելելու «մեծ» ցանկություն ունի: 84-ամյա պապը հաջողություն մաղթեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերին՝ նվիրաբերությունների կոնֆերանսի ժամանակ Լիբանանին ավելի քան 350 միլիոն դոլարի օգնություն հավաքելու գործում, և ևս մեկ զգուշացում ուղարկեց երկրի անհաշտ քաղաքական դասին:
Աղբյուր՝ reuters.com
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիին «սարսափելի սխալ» է անվանել իր երկրի համար: Այս մասին Վիկտոր Յանուկովիչի ժամանակների կառավարության ղեկավարը ասել է օգոստոսի 3-ին ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում ելույթի ժամանակ:
Աղբյուր՝ eadaily.com
Եգիպտոսի ափերի մոտ գտնվող հնագույն խորտակված Տոնիս Հերակլիոն քաղաքում հայտնաբերվել են հնագիտական «գանձեր», ներառյալ հունական կերամիկա և 2400 տարվա հյուսած զամբյուղներ՝ լցված մրգերով: Տոնիս Հերակլիոնը եղել է Եգիպտոսի ամենամեծ միջերկրածովային նավահանգիստը, մինչ Ալեքսանդր Մակեդոնացին կհիմնադրեր Ալեքսանդրիան մ.թ.ա. 331 թվականին:
Աղբյուր՝ cnn.com
Ռեժիսոր և պրոդյուսեր Մայլ Բեյը սկսել է աշխատել «Նինձյա կրեաների» նոր ֆիլմի նախագծի վրա: Բեյը, ով աշխատել է առաջին երկու ֆիլմերի վրա, կլինի նաև նոր նախագծի պրոդյուսերը: Սյուժեի մանրամասները դեռ չեն բացահայտվել: Ֆիլմի արտադրությամբ զբաղվում է Paramount Pictures-ը:
Աղբյուր՝ kulturomania.ru
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին «Javelin» տիպի հակատանկային հրթիռների վաճառքին, հայտնում է Պենտագոնի Պաշտպանության զարգացման միջազգային գործակալությունը: Հնարավոր գործարքի մասին տեղեկացվել է նաև Կոնգրեսը: Վրաստանն ավելի վաղ ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել 82 «Javelin» FGM-148 հրթիռ և 46 արձակման կայան:
Աղբյուր՝ ria.ru
Թենիսի տղամարդկանց օլիմպիական խաղերի նորընծա չեմպիոն Ալեքսանդր Զվերևը երեքշաբթի օրը ժամանեց Գերմանիա, ում դիմավորեցին հերոսի պես: Այնուհետև ուշադրությունը կենտրոնացավ այս ամիս կայանալիք ԱՄՆ բաց առաջնության մասնակցելուն: Աշխարհում հինգերորդ տեղը զբաղեցնող Զվերևը անցյալ տարի Նյու Յորքում հասավ իր առաջին և միակ «Մեծ սաղավարտի» եզրափակչին: Նա այժմ «հաղթել է ամեն ինչ, բացի Մեծ սաղավարտից»: «Իհարկե, դա մնում է հիմնական նպատակ»,- ասել է նա:
Աղբյուր՝ france24.com
Չինաստանում ձախողվել է iSpace մասնավոր ընկերության Hyperbola-1 կրող հրթիռի մեկնարկը: Նշվում է, որ հրթիռը արձակվել է Ցզյուցուան տիեզերական թռիչքների կայանից՝ կենտրոնական Գանսու նահանգում: Արդյունքում, հրթիռի վրա գտնվող արբանյակը, տարանջատումից հետո, չի կարողացել մուտք գործել նախատեսված ուղեծիր, և թռիչքի փորձարկումները որպես ամբողջություն չեն հասել նախատեսված ցուցանիշներին:
Աղբյուր՝ korrespondent.net
Հրազենային վիրավորումներով և մեջքին կապած ձեռքերով մարմինները ողողել են Սուդանի գետը, որը սահմանակից է Եթովպիայի հետ: Բժիշկ Թեոդրոս Տեֆերան և այլ ականատեսներ կարծում են, որ զոհերը եկել են Եթովպիայի Տիգրայ շրջանից, որտեղ ապստամբները պայքարում են կառավարական բանակի դեմ: Հաղորդվում է, որ Սուդանի ոստիկանությունը ընդհանուր առմամբ 28 դիակ է դուրս բերել:
Աղբյուր՝ bbc.com
Միացյալ Նահանգները դեռ պատրաստ է վերադառնալ Վիեննայի բանակցություններին, Իրանը պետք է համապատասխան որոշում կայացնի իր քաղաքական համակարգի շրջանակներում, լրագրողներին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Աղբյուր՝ ria.ru