Կարճ լուրեր
Կենտրոնում բացվել է «Շուշան Վարդանյան Արտ ստուդիայի» սաների նկարչական ցուցահանդեսը, որը ներկայացնում է փոքրիկ ստեղծագործողների աշխարհը՝ գույների միջոցով: Տոնական օրը եզրափակվեց «ԼաԼաՖա» վոկալ ստուդիայի համերգով: Միջոցառման ընթացքում Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի անդամները երեխաներին սովորեցնում էին նկարել հյուսված պայուսակների վրա:
Աղբյուր՝ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոն
Ռուսական կոսմետոլոգիական կլինիկաներում, վաղ գարնանը բոտուլինով թերապիայի մեծ պահանջարկից հետո, սկսել են անհանգստանալ բոտոքսի պաշարների սպառման համար, որոնք սկսվել էին դեռևս Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց առաջ: Դեղորայքի արտադրող ամերիկյան AbbVie-ն մարտին հայտարարել էր ՌԴ-ում մատակարարումների դադարեցման մասին: Փոխարինելու են եկել Ipsen-ը ու Merz-ը, բայց դրանց ներմուծումը ևս նվազում է, և կլինիկաները դեռ պատրաստ չեն մեծ քանակությամբ ռուսական անալոգայինների անցնելուն:
Աղբյուր՝ kommersant.ru
Լոս Անջելեսից նրանց մասնավոր ինքնաթիռի ժամանելուց հետո: Սասեքսի դուքսն ու դքսուհին Մեծ Բրիտանիա են ժամանել թագուհու հեբելյանական տոնակատարության համար: Հունիսի 4-ին նրանց դուստր Լիլիբեթը կնշի իր առաջին տարեդարձը: Թագուհին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի իր սիրած սպորտային իրադարձությունը՝ Դերբի ձիարշավը Էպսոմում, փոքրիկի ծննդյան տոնակատարության համար: Նա առաջին անգամ է հանդիպելու ծոռնուհուն:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Այն տեղի կունենա հունիսի 3-ից մինչև հունիսի 18-ը: Կազմակերպիչները հայտնել էին, որ մրցույթը կայանալու է Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թանտրոնում, բայց հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ որոշվել է մրցույթը տեղափոխել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: «Միսս ԱՊՀ»-ի հիմնադիր Նաիրի Մնացականյանը հաստատեց լուրը։
Աղբյուր՝ «Միսս ԱՊՀ» միջազգային մրցույթի կազմակերպիչներ
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ կոչ է արել տների սեփականատերերին, տնտեսական գործակալներին և տեղական իշխանություններին փոխել էներգառեսուրսների սպառման ձևը և խնայել գազն ու էլեկտրաէներգիան: Նա նշել է, որ Մոլդովան գազի պաշարներ չունի և էլեկտրաէներգիան գնում է , ուստի կարող է աջակցել միայն այն նախաձեռնություններին, որոնք թույլ են տալիս խնայել:
Աղբյուր՝ ria.ru
Ֆիլիպ Կիրկորովի համերգը Պյատիգորսկում, որը պետք է կայանար հունիսի 19-ին, չեղարկվել է տեղի բնակիչների բողոքներից հետո, չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են «Կամերտոն» դահլիճից, որտեղ պետք է անցկացվեր միջոցառումը։ Բնակիչները վիրավորվել են արտիստի համերգային ծրագրում ներառված համարներից մեկից, որտեղ քրիստոնեական խաչ է օգտագործվում։
Աշխարհի գավաթակիր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հունիսի վերջին կլքի «Մանչեսթեր Յունայթեդը», չորեքշաբթի հայտնեց ակումբը՝ վարագուրելով հիմնականում հիասթափեցնող երկրորդ շրջանը:
Աղբյուր՝ france24.com
Արունաչալ Պրադեշ նահանգում մակակի նոր տեսակ է հայտնաբերվել։ Այս մասին հոդվածը հրապարակված է Molecular Phylogenetics and Evolution ամսագրում։ Հնդկաստանում դաշտային հետազոտությունը հայտնաբերել է մակակայի թաքնված տեսակ, որի ախտորոշիչ հատկանիշները քիչ նկատելի են։ Այն ստացել է Macaca selai անվանումը։ Այս պրիմատն ունի գունատ դեմք և շագանակագույն մազածածկույթ և, ամենայն հավանականությամբ, սերում է Arunachal macaque-ից:
Աղբյուր՝ gazeta.ru
Չորեքշաբթի «Վեսթ Հեմի» պաշտպան Կուրտ Զումային արգելվել է կատուներ պահել հինգ տարով և որպես պատիժ է ընտրվել 180 ժամ հանրային աշխատանք կատարելը՝ իր ընտանի կատվին ոտքերով հարվածելու և ծեծի ենթարկելու համար։ Բռնության տեսարանները տեսագրվել և համացանցում էին տարածվել փետրվարի 6-ին։
Աղբյուր՝ apnews.com
Elliott Management Corporation-ը վաճառել է Իտալիայի գործող չեմպիոն «Միլան» ֆուտբոլային ակումբը ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային հիմնադրամին։ Գործարքի արժեքը կազմում է 1,2 մլրդ եվրո։ Ինչպես տեղեկացնում է «կարմիր-սևերի» մամուլի ծառայությունը, անցումը նոր սեփականատերին տեղի կունենա ամռանը, իսկ գործարքի վերջնական փակումը` սեպտեմբերին։
Աղբյուր՝ vesti.ru
Չորեքշաբթի ուելսցի Գարեթ Բեյլը հրաժեշտի նամակ է գրել Մադրիդի «Ռեալին»՝ վերջ դնելով իսպանական ակումբում իր իննամյա գործունեությանը: Նամակում նա նշել է, որ իր «երազանքն իրականություն է դարձել»: Բեյլը կհեռանա «Ռեալից», երբ նրա պայմանագրի ժամկետը լրանա հունիսի վերջին։ 32-ամյա խաղացողը դեռ չի հայտնել, թե ինչ է անելու հետագայում:
Աղբյուր՝ france24.com
Հռոմի բնակարանը, որտեղ 1950-ականների սկզբին ապրել և ստեղծագործել է ականավոր իտալացի բանաստեղծ, կինոռեժիսոր և դրամատուրգ Պիեր Պաոլո Պազոլինին, շուտով կնվիրաբերվի քաղաքին։ Այս մասին երեքշաբթի երեկոյան լրագրողներին հայտնել է քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին։ Հռոմի աղքատ ծայրամասում գտնվող հենց այդ տանն են գրվել «Կյանքի տղաները» վեպի առաջին էջերը։
Աղբյուր՝ ria.ru
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը մերժել է «Լիվերպուլի» և ՊՍԺ-ի առաջարկները Եվրոպայի չեմպիոններին միանալու համար։ Մադրիդի «Ռեալն» ու «Մոնակոն» մոտ են Աուրելիեն Չուամենիի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն, հաստատել է GOAL-ը։
ԱՄՆ-ի երկարակյաց քաղաքացին նշել է իր 105-ամյակը։ Այս մասին հայտնում է WNYT-ը։ Ամերիկուհու խոսքով՝ չնայած իր տարիքին, նա իրեն 17 տարեկան է զգում։ Նրա կարծիքով՝ երկարակեցության գաղտնիքը հանգստի և քայլելու հավասարակշռության մեջ է։ «Պետք է շատ հանգստանալ, հետո շատ քայլել: Քայլե՛լ, քայլե՛լ և քայլե՛լ»,- ասել է 105-ամյա հոբելյարը։ Թոշակառուն դեռ ինքնուրույն մեքենա է վարում։ Նշվում է, որ նրա ծննդյան օրը տոնում է ողջ թաղամասը։
Աղբյուր՝ gazeta.ru
Հունիսի 1-ին ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Արցախի ՄԻՊ աշխատակազմի աջակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում կազմակերպվել է մանկական միջոցառում, որին մասնակցել են ավելի քան 700 երեխաներ։
Աղբյուր՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Պաղեստինցի կինը դանակով սպառնացել է իսրայելցի զինվորականին օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում և սպանվել չորեքշաբթի օրը, հայտնում է բանակը։ Այս վարկածը վիճարկվել է պաղեստինցի պաշտոնյաների կողմից։ Բռնությունը այն տարածքներում, որտեղ պաղեստինցիները ձգտում են պետականության, թուլացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող խաղաղության բանակցությունները դադարեցվեցին 2014 թվականին: Սակայն վերջին շաբաթներին էսկալացիա է նկատվում։
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան