Կարճ լուրեր
մարդու իրավունքների խախտման համար: Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել Նիկարագուայի առաջին տիկին և փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոյի և յոթ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների լուրջ խախտումների կամ ժողովրդավարությունը խաթարելու մեջ՝ Կենտրոնական Ամերիկայի երկրում ընդդիմադիր քաղաքական գործիչների լայնածավալ ճնշումների ֆոնին:
Աղբյուր՝ theguardian.com
Բրիտանացիները 20 մլն դոլար են ներդրել՝ Ալ-Հասաքա մարզի Սանա բանտը վերանորոգելու և ընդլայնելու համար: Ակնկալվում է, որ բանտի ընդլայնումը կավարտվի մինչև սեպտեմբեր: Այս բանտում պահվում են 50 երկրների քաղաքացիներ հանդիսացող, «Իսլամական պետության» հազարավոր գրոհայիններ:
Աղբյուր՝ eadaily.com
Ռուսաստանի ԱԻՆ-ը հաղորդել է Տվերի մարզի Անդրեապոլ քաղաքում փոթորկի հետևանքով վնասված մոտ 70 տան մասին: Ամպրոպային ճակատի և մինչև 25 մ/վ արագությամբ փոթորկյին քամու հետևանքով ծառեր են ընկել Անդրեապոլ քաղաքի ճանապարհների և բնակելի շենքերի վրա: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկու մարդ մահացել է, ևս 9-ը վիրավորվել են:
Աղբյուր՝ tass.ru
Ջորջիո Կիելլինին նոր երկամյա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ, Ա Սերիայի ակումբը հայտարարեց երկուշաբթի՝ մի քանի շաբաթ անց այն բանից, երբ Եվրո 2020-ում Իտալիայի հավաքականի ավագը հաղթանակ բերեցիր թիմին: 36 -ամյա Կիելլինիի պայմանագրի ժամկետը լրանում էր հունիսի վերջին՝ «Յուվեի» հետ գործարքի ավարտից հետո, երբ Իտալիան դեռ գտնվում էր Եվրոպայի առաջնության հաղթանակի ճանապարհին:
Աղբյուր՝ france24.com
Ակաևը կասկածվում է, Ղրղըզստանում «Կումտոր»-ի ոսկու հանքավայրի շահագործման մասին համաձայնագիր կնքելիս, «նյութական և այլ բարիքներ» ստանալու մեջ:
Աղբյուր՝ dw.com
Հրդեհների դեմ հրշեջների մեկ շաբաթ շարունակվող պայքարին միացել են նաև կամավորները: Իսկ այդ ընթացքում մեծանում են նախագահ Էրդողանի դեմ քննադատությունները: Թուրք առաջնորդը առանձնակի խիստ քննադատության է ենթարկվել հանգստյան օրերին`տեղացիներին թեյի տոպրակներ նետելու համար, երբ ամենաշատ տուժած շրջաններից մեկում շրջում էր ոստիկանական ուժեղ ուղեկցությամբ: Կառավարությունը նաև բացահայտել է, որ չունի հրդեհաշիջման ինքնաթիռներ և ստիպված է եղել ապավինել օտարերկրյա օգնությանը` կրակի դեմ պայքարելու համար:
Աղբյուր՝ france24.com
Վաճառողների դժգոհության պատճառը եղել է այն, որ բանջարեղենով մեքենան զբաղեցրել է հատապտուղների համար տեղը: Կոնֆլիկտի ընթացքում երկու կողմերն էլ հավաքել են ընկերներին ու հարազատներին և ծեծկռտուք է սկսվել: «Ոստիկանության և շուկայի ղեկավարության համատեղ ջանքերով հնարավոր եղավ համոզել վիճող կողմերին դադարեցնել անկարգությունները»,- մեկնաբանել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ vesti.ru
Ըստ Նյու Յորքի ոստիկանության վարչության, շաբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած կրակոցների հետևանքով 19-ից 72 տարեկան 10 մարդ բուժվում է տեղի հիվանդանոցներում`կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներից: Այս պահին ոստիկանությունը փնտրում է հրաձգության մեջկասկածվող չորս մարդու: Նրանք նկարագրվում են որպես արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր կրում էին դիմակներ և գլխարկով վերնահագուստներ:
Աղբյուր՝ cnn.com
Երկուշաբթի Չինաստանում միլիոնավոր մարդիկ փակվեցին իրենց տներում. երկիրը փորձում է զսպել ամիսների ընթացքում կորոնավիրուսի ամենամեծ բռնկումը զանգվածային թեստերով և ճանապարհորդական սահմանափակումներով: Չինաստանը երկուշաբթի հաղորդեց կորոնավիրուսի տեղական տարածման 55 նոր դեպքի մասին, իսկ արագ տարածվող Դելտա տարբերակի բռնկումը հասել է ավելի քան 20 քաղաքների և տասնյակից ավելի նահանգների:
Աղբյուր՝ france24.com
Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի գիտնականները պնդում են, որ անցյալ ամիս Գրենլանդիայում ջերմաստիճանը սեզոնային նորմերից բարձր է եղել ավելի քան 10° C-ով: Արդյունքում սառույցի զանգվածի հալման մակերեսը կտրուկ աճել է: Մասնավորապես, կղզու հյուսիսում ջերմաստիճանը գերազանցել է 20° С-ը: Այս ցուցանիշը ավելի քան երկու անգամ գերազանցում է նորմալ միջին ջերմաստիճանը: Հուլիսի 28-ից Գրենլանդիական սառցե վահանը հալչում է օրական 8 միլիարդ տոննայով: Ինչը կրկնակի գերազանցում է ամառվա միջին ցուցանիշը:
Աղբյուր՝ korrespondent.net
Մալայզիայի ընդդիմադիր օրենսդիրները երկուշաբթի օրը փորձել են երթով շարժվել դեպի երկրի խորհրդարանի շենք՝ պահանջելով վարչապետ Մուհիդին Յասինի հրաժարականը այն բանից հետո, երբ վարչապետը հետաձգեց խորհրդարանական հանդիպումը քաղաքական անկայունության պատճառով: Մուհիդինը մեջբերեց COVID-19 վարակի հայտնաբերումը՝ երկուշաբթի օրը նախատեսված վերջին նիստը հետաձգելու համար, սակայն ընդդիմությունը դա անվանեց քաղաքական շարժառիթով քայլ՝ սեփական ղեկավարության համար ցանկացած մարտահրավեր արգելափակելու համար:
Աղբյուր՝ reuters.com
Հինգ մարդ վիրավորվել է իտալական Պեսկարա համայնքում տարածված անտառային հրդեհների հետեւանքով: Բոլոր տուժածները, այդ թվում՝ մեկ աղջիկ երեխա, տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Կրակի ինտենսիվ տարածման ֆոնին ավելի քան 100 մարդ տարհանվել է իրենց տներից:
Աղբյուր՝ eadaily.com
Մեծ Բրիտանիան կարծում է, որ Իրանն է, ամենայն հավանականությամբ, կանգնած Իսրայելին պատկանող Mercer Street տանկերի վրա հարձակման հետևում: Իսրայելը հայտարարել է հետախուզական ապացույցների մասին: Վաշինգտոնը վստահ է, որ MT Mercer Street տանկերի վրա հուլիսի 29-ի հարձակումը կազմակերպել է Իրանը: ԱՄՆ-ի վարչակազմը խորհրդակցում է իր դաշնակիցների հետ՝ հարձակմանը «համապատասխան պատասխան» մշակելու համար, կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Աղբյուր՝ dw.com
Ավտոմեքենաները և տները ջրով են ծածկված, ուղևորները ջրհեղեղի ժամանակ երթևեկում են մինչև ծնկները հասնող ջրով լցված ավտոբուսներով, իսկ տանտերերը հաշվարկում են ավերված գույքի վնասի արժեքը: Նիգերիայի Ատլանտյան ափին գտնվող ցածրադիր Լագոս քաղաքը, որտեղ ապրում է ավելի քան 24 միլիոն մարդ, կարող է անմարդաբնակ դառնալ այս դարավերջին, քանի որ կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակը բարձրանում է: Այս մասին վկայում են գիտական կանխատեսումները:
Աղբյուր՝ cnn.com
Մեծ Բրիտանիայի բնակիչները կկարողանան զեղչեր ստանալ տաքսիների և սննդի ծառայություններից COVID-19-ի դեմ պատվաստվելու համար, հետևում է Բրիտանիայի առողջապահության և բիզնեսի համատեղ նախաձեռնությունից:
Աղբյուր՝ ria.ru
Օլիմպիական խաղերի բարձրացատկի անհավատալի եզրափակիչն ինչպես քաթարցի Մութազ Էսսա Բարշիմի, այնպես էլ իտալացի Ջանմարկո Տամբերիի համար ավարտվեց ոսկե մեդալով: Երկու ժամ տևած լարված մրցակցությունից հետո զույգը չկարողացավ բաժանվել՝ գրանցելով լավագույն բարձրությունը՝ 2.37 մետր: Մարզիկներին հնարավորություն տրվեց լրացուցիչ ցատկ կատարել: Սակայն նրանք համաձայնվեցին կիսել տիտղոսը, ինչը հսկայական տոնախմբություն առաջացրեց:
Աղբյուր՝ bbc.com
Կիրակի օրը Հունաստանի Ռոդոս կղզում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել, կանխարգելիչ նպատակով տարհանվել է երկու գյուղ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փսինֆոս և Մարիցա գյուղերի բնակիչները տարհանվել են: Հունաստանում չափազանց շոգ եղանակ է գրանցվել վերջին օրերին: Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը հասնում է 44-47 աստիճանի: Առաջիկա օրերին շոգը կուժեղանա, իսկ ջերմաչափը կսկսի նվազել միայն շաբաթ օրը:
Աղբյուր՝ tass.ru
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը պաշտոնապես կլքի աթոռը օգոստոսի 3-ին, ներողություն է խնդրել երկրի ժողովրդից ՝ իր կառավարման տարիների ընթացքում կառավարության սխալ գործողությունների համար: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 1 -ին՝ կառավարության իր վերջին նիստում:
Աղբյուր՝ eadaily.com