Կարճ լուրեր
Հարավաֆրիկյան Հանրապետության մի շարք քաղաքներում կիրակի, հուլիսի 25-ին, շարունակ ձյունը էր տեղում, մերկասառույցի պատճառով ճանապարհները փակվել են: Ըստ օդերևութաբանների, հուլիսի 24-ի գիշերը երկրի 19 շրջաններում գրանցվել են ամենացածր ջերմաստիճանի պատմական ռեկորդները: Օդի ջերմաստիճանը հասել է գրեթե մինուս տասի:
Աղբյուր՝ dw.com
2019 թվականին մեկնարկած ԲՊՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով, մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական մասնագիտական կրթական ծրագրերը, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ջոն Թերին թողել է «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Դին Սմիթի օգնականի պաշտոնը՝ նպատակ ունենալով անձամբ դառնալ մարզիչ, երկուշաբթի օրը հայտարարեց Պրեմիեր լիգայի ակումբը: «Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ 40-ամյա Թերին «Վիլլային» էր միացել 2017/18 մրցաշրջանից առաջ:
Աղբյուր՝ france24.com
Tesla-ի դուստր ձեռնարկություններից մեկն ունի մի ամբողջ բաժանմունք սոցիալական ցանցերում բացասական մեկնաբանությունների դեմ պայքարելու համար, հաղորդում է Business Insider-ը՝ վկայակոչելով ապրանքանիշի նախկին աշխատակիցներին: Աղբյուրները նշում են, որ ավելի քան 20 մասնագետներ վերահսկում են սոցիալական լրատվամիջոցներն ու կայքերը հաճախորդների բողոքների գծով: Եվս 9 հոգանոց առանձին խումբ բացասական մեկնաբանություններ է փնտրել բացառապես Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի վերաբերյալ:
Աղբյուր՝ gazeta.ru
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 31-ին՝ ժամը 21։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում հանդես կգա համերգով՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Աֆղանստանի 46 զինվորականներ, «Թալիբան»-ի ապստամբների հարձակման պատճառով կորցնելով ռազմական դիրքերը վերահսկողությունը, ապաստան են գտել սահմանից այն կողմ՝ Պակիստանում: Երկուշաբթի հայտարարել է Պակիստանի բանակը: Վերջին շաբաթներին հարյուրավոր աֆղանական բանակի և քաղաքացիական պաշտոնյաներ փախել են հարևան Տաջիկստան, Իրան և Պակիստան՝ սահմանային տարածքներում «Թալիբան» շարժման իրականացրած հարձակումներից հետո:
Աղբյուր՝ reuters.com
Հուլիսի 25-ին իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացից հետո՝ ժամը 17:30-ի սահմաններում, հիմնարկի կալանավորված անձ Ս. Ե.-ն հիմնարկի ծառայողին հայտնել է, որ աղբի մեջ սխալմամբ նետել է կարևոր հեռախոսահամարներ և բանկային հաշվեհամարներ, որոնք գտնվում էին ծխախոտատուփի մեջ, խնդրելով գտնել այն և վերադարձնել իրեն: Վերջինիս պահվածքը կասկած է առաջացրել, և նրա խցից դուրս բերված աղբի զննության արդյունքում ծխախոտատուփի միջից հայտնաբերվել են միայն մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,03 և 1,23 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Աղբյուր՝ Քրեակատարողական ծառայություն
140 մարդու թաղման վայրը հայտնաբերվել է Կարելիայում՝ Լախդենպոխսկի շրջանի տարածքում, իրականացվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ մահվան ժամանակը ավելի քան 100 տարվա վաղեմություն ունի: Նախնական հետաքննության շրջանակներում զանգվածային հուղարկավորության հնարավոր պատճառների մասին պատմական տեղեկատվություն ստանալու համար բաժանմունքի քննիչները փոխգործակցության համար կներգրավեն պատմաբանների և հնագետների:
Աղբյուր՝ ria.ru
Երաժշտությանը զուգահեռ էկրանին ներկայացվում էր երաժշտական այս պատմությունից կյանք ստացած անիմացիան, իսկ բեմից հնչում էր Դեն Բրաունի հեքիաթը՝ երեխաներին փոխանցելով անտառային հետաքրքիր դրվագներ։ Հեքիաթի տեքստը կարդում էր Նազենի Հովհաննիսյանը։ Հեքիաթի էջերում թաքնված են հեղինակին՝ Դեն Բրաունին, բնորոշ գլուխկոտրուկները, հանելուկներն ու ծածկագրերը, որոնք գուշակելով՝ հնարավոր կլինի ընթերցել երեխաներին ուղղված հատուկ ուղերձ։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Մոմիջի Նիշիան արձավ պատմության մեջ ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոններից մեկը, երբ երկուշաբթի 13 տարեկան և 330 օրեկան հասակում նվաճեց իր առաջին ոսկին կանանց սքեյթբորդում:
Աղբյուր՝ france24.com
Լայնամասշտաբ անտառային հրդեհներ են մոլեգնում Ֆրանսիայի հարավում, Իսպանիայում և Իտալիայի Սարդինիա կղզում: Տեղի որոշ բնակիչներ տարհանվել են: Իտալիայում հրդեհների մարմանը միացել է ավիացիան: Իսկ երկրի իշխանությունները խնդրել են ԵՄ մյուս երկրներին օգնություն տրամադրել տալ հրդեհները մարելու գործում:
Աղբյուր՝ korrespondent.net
Վարչապետ Ջասինդա Արդերնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ համաձայն է Թուրքիայի իշխանություններիպահանջին՝ ընդունել Իսլամական պետության հետ կապերի մեջ մեղադրվող Նոր Զելանդիայի քաղաքացու և նրա երկու մանկահասակ երեխաների վերադարձը: Երեքն էլ ներգաղթյալների կալանքի տակ էին գտնվում Թուրքիայում այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին նրանց բռնել էին Սիրիայից Թուրքիա անցնելիս:
Աղբյուր՝ reuters.com
2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Ոստիկանության խոսնակ Աննա Դլուգոշը պարզաբանել է, որ բերման ենթարկված վարորդը 26-ամյա տեղի բնակիչ է: Այսօր նրան կտեղափոխեն դատախազություն, որտեղ մեղադրանք կառաջադրվի: Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալման պահին տղամարդը սթափ է եղել, սակայն թունաբանական հետազոտություն կկատարվի ՝ պարզելու համար՝ արդյոք նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Նշվում է, որ տուժածներ, բարեբախտաբար, չկան:
Աղբյուր՝ ria.ru
Հուլիսի 24-ին 52 տարեկան դարձած երգչուհի-դերասանուհին հրապարակել է դերասանի հետ առաջին համատեղ լուսանկարը: Instagram-ում տեղադրված նկարների շարքի վերջին կադրում Լոպեսի ու Աֆլեկի գրկախառնված համբույրը վկայում է նրանց վերամիավորման մասին: Սակայն մինչ այժմ նրանցից ոչ ոք ոչ մի կերպ չի մեկնաբանել իրենց սիրավեպը:
Աղբյուր՝ korrespondent.net
Հուլիսի 23-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության շենքի մոտ տեղի ունեցավ հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած հուշարձանի օծման արարողությունն իրականացվեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության տարածքային բաժինների և ոստիկանության զորքերի յոթ տասնյակ ծառայողներ իրենց անունը փառքով գրեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հայորդիների շարքերում։
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն
Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, տեղահանված անձանց խնդիրներին: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ Տեղեկատվության գլխավոր վարչություն
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը արգելել ծխախոտը մեկ տասնամյակի ընթացքում, ինչը կարգելի իր սեփական Marlboro ապրանքանիշը: Յացեկ Օլչակը հայտարարել է, որ ընկերությունը կարող է «տեսնել աշխարհն առանց ծխախոտի ... և իրականում, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի բոլորի համար»: Ըստ նրա՝ ծխախոտին պետք է վերաբերվել բենզինային մեքենաների պես, որոնց վաճառքը արգելվելու է 2030 թվականից:
Աղբյուր՝ theguardian.com