Կարճ լուրեր
Բրիտանացի աշխարհահձչակ ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը հայտարարել է, որ ինքը ելույթ չի ունենա որոնք պահանջում են այցելուների ամբողջական պատվաստում Covid-19-ի դեմ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ սեպտեմբերից ակումբներում և ժամանցի այլ վայրերում պետք է ցուցադրվեն պատվաստումների ապացույցներ: Քլեփթոնը նշել , որ ինքը ելույթ չի ունենա այնտեղ, որտեղ կա «խտրականորեն ընտրված հանդիսատես»:
Աղբյուր՝ bbc.com
Միացյալ Նահանգները մտադիր չեն հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ որևէ սահմանափակող և այլ նմանատիպ գործիքներից՝ չնայած Գերմանիայի հետ կնքված գործարքին, որի նպատակն էր լուծել տարաձայնություններն այս ծրագրի վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: Միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ նման միջոցառումները չեն դադարեցնի գազատարի կառուցումը, նշել է Փրայսը:
Աղբյուր՝ tass.ru
Հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող հայ տաղանդավոր երաժիշտներ Հրաչյա Ավանեսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր)։ Նրանք հանդես կգան դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիա «Ֆրանչեսկա դա Ռիմինի» ստեղծագործությունը։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել կուբացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց պնդմամբ, մարդու իրավունքների ոտնահարումներ են կատարել հուլիսի սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում: Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քայլը կատարվեց ծագումով կուբացի ամերիկացիների և քաղաքական գործիչների ճնշման ֆոնին`արձագանքելու ռեժիմի դեմ բողոքներին: ԱՄՆ-ն նաև ուսումնասիրում է կղզում ինտերնետ հասանելիությունը բաց պահելու եղանակները:
Աղբյուր՝ bbc.com
ՌԴ Կալուգայի մարզում հայտարարվել է կատաղության կարանտին այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է վարակված աղվեսի դիակ, ասվում է տարածաշրջանի նահանգապետի հուլիսի 22-ի հրամանագրում: Կարանտինը կտեւի 60 օրացուցային օր՝ հիվանդացած վերջին կենդանու դիակը ոչնչացնելուց հետո, նշվում է փաստաթղթում: Կարանտինն արգելում է, մասնավորապես, կենդանիների մասնակցությամբ տոնավաճառների և ցուցահանդեսների անցկացումը, կենդանաբանական այգիների համար վայրի կենդանիներ որսալը:
Աղբյուր՝ ria.ru
ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է Փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի նպատակն է ապահովել Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը։
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստացավ պաշտպանել քրդերին ու եզդիներին: Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ իր համար կարևոր է օգնությունը քրդերին և եզդիներին: Այս հայտարարությունը Մերկելը արեց Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որում իր իրավահաջորդը Արմին Լաշետն է՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայիս ղեկավարը:
Աղբյուր՝ eadaily.com
«Թալիբան» արմատական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ շարժումը վերահսկում է Թուրքմենստանի ու Իրանի հետ ամբողջ սահմանը:
Աղբյուր՝ ria.ru
Ջհեղեղները, որոնք ծածկել են Կենտրոնական Չինաստանը և ողողել խոշոր տնտեսական և տրանսպորտային հանգույցները, սպառնում են տարբեր ապրանքների մատակարարման շղթաներին: Հինգշաբթի օրը մասամբ վերականգնվել է էլեկտրաէներգիան, որոշ գնացքներ և չվերթներ վերագործարկվել են, սակայն վերլուծաբանների կարծիքով`խափանումը կարող է տևել մի քանի օր` բարձրացնելով գները և դանդաղեցնելով բիզնեսը խիտ բնակեցված Հենանում և հարակից նահանգներում:
Աղբյուր՝ reuters.com
Պրեմիեր լիգայի թիմերից «Էվերթոնը» այս ամառ ստորագրել է իր երրորդ պայմանագիրը: Ակումբ է տեղափոխվում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Դեմարայ Գրեյը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ակումբը: «Լեսթերի» նախկին 25-ամյա նախկին վինգերը երեք տարվա պայմանագիր է կնքել՝ չորրորդի տարբերակի հնարավորությամբ, և կտեղափոխվի՝ Բունդեսլիգայում անցկացնելով ընդամենը 6 ամիս:
Աղբյուր՝ france24.com
Թալիբ գրոհայինները հրթիռակոծել են Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարհար նահանգի գյուղերից մեկը՝ սպանելով ընտանիքի հինգ անդամների, այդ թվում՝ երեխաների: Եվս երկուսը վիրավորվել են:
Աղբյուր՝ korrespondent.net
Պիեխան ասել է, որ ցանկանում է համարժեք պատիժ այն կնոջ համար, ով ծեծել է իր յոթնամյա որդուն և նախկին զոքանչին: «Այս պարագայում ես հատուկ ցանկություններ չունեմ, պարզապես ուզում եմ, որ նա ստանա առավելագույն պատիժ՝ համարժեք իր գործողություններին երեխայի և տարեց կնոջ նկատմամբ, որոնց նա ծեծել է»,- նշել է Պիխան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ յոթամյա Պետյային ծեծի են ենթարկել, երբ նա մոր և այլ հարազատների հետ հանգստանում էր Սանկտ Պետերբուրգի մերձակա Ռոշչինո ավանում:
Աղբյուր՝ ria.ru
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծում է, որ մադրիդցիները չեն ների ակումբին, եթե հարձակվող Անտուան Գրիզմանը վերադառնա: Հուլիսի 16-ին հաղորդվեց, որ հարձակվողը մոտ է «Ատլետիկո» վերադառնալուն: Գրիզմանը «Ատլետիկոյում» է խաղացել 2014-ից 2019 թվականներին: Իսկ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024-ի ամռանը:
Աղբյուր՝ sport-express.ru
Հայաստանի պատվիրակությունը Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Քննարկվել են COVID-19 համավարակի համատեքստում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կարևորագույն հարցեր, այդ թվում` հասարակության` համաճարակից հետո վերականգնման, նախկին համակարգերի բարելավման և առողջապահական համակարգի խափանումների հետևանքների հաղթահարմանն ուղղված խնդիրներ:
Աղբյուր՝ Առողջապահության նախարարություն
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չորեքշաբթի օրը BTS բոյ բենդին նշանակեց հատուկ պատվիրակ: Պաշտոնապես նշանակվելով «ապագա սերունդների և մշակույթի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ», BTS-ը կօգնի « ապագա սերունդների համար ղեկավարել այնպիսի գլոբալ օրակարգ, ինչպիսին է կայուն աճը և դիվանագիտական ազդեցության ընդլայնումը` միջազգային հանրության շրջանում Հարավային Կորեայի ընդլայնված դերին համապատասխան»: Սեպտեմբերին խումբը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին:
Աղբյուր՝ upi.com
ՌԴ ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված նյութերի համաձայն, դերասան և շոումեն, վարսահարդարման Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Սերգեյ Զվերևը, որը ներկայացնում է Կանաչների կուսակցությունը, փաստաթղթեր է ներկայացրել՝ Բուրյաթիայից Պետդումայի պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ տվյալների նա մասնակցում է 7-րդ համարի ներքո, իսկ փաստաթղթերը ներկայացրել է հուլիսի 22-ին:
Աղբյուր՝ ria.ru
50-ամյա սուպերմոդելը ապշեցրել էր երկրպագուներին, երբ մայիսի վերջին հայտարարեց, որ առաջին անգամ մայր է դարձել՝ սոցիալական ցանցերում տարածելով նորածին դստեր լուսանկարը: Սակայն երեխայի ծննդյան հետ կապված այլ մանրամասներ չէր հայտնել: Լուսանկարներից երևում է, որ Նաոմին հիանալի տեսք ունի սպիտակ ազատ վերնաշապիկով և սև ու կանաչ գույների տաբատով:
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանը հուլիսի 22-ին այցելել է հենակետեր։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ծագած խնդիրների շուրջ զրուցել անձնակազմի հետ եւ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին։
Աղբյուր՝ ՊՆ