Կարճ լուրեր
Մոսկվայի հաշտարար դատարանը տուգանել է Telegram-ի մեսենջերին 11 մլն ռուբլիով, իսկ Facebook սոցիալական ցանցին 6 մլն ռուբլիով՝ րգելված տեղեկատվությունը ջնջելուց հրաժարվելու համար:
Աղբյուր՝ tass.ru
«Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագծի համաձայն նախկինում ուսուցչի, ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող եռակողմ պայմանագիրը փոխարինվել է երկկողմ պայմանագրի ձևաչափով՝ այն թողնելով ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 21-ից 22-ը կապի դասակի զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմին ներկայացվել է ինչպես կապի դասական, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարգը խնդիրների կատարման ընթացքում։ Պարապմունքների ավարտին զինծառայողները ստուգարք են հանձնել։
Աղբյուր՝ ՊՆ
«Թալիբան» շարժման անդամները վերահսկում են Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանի 80%-ը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աղբյուրը: «Տեղեկատվությունն այն մասին, որ «Թալիբան»-ը վերահսկում է Տաջիկստանի հետ ողջ սահմանագիծը, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է աղբյուրը:
Աղբյուր՝ ria.ru
Մեծ Բրիտանիան համարձակ քայլ է կատարում՝ պահանջելով վերաշարադրելու Brexit-ի ծրագրի հիմնական մասը, պնդելով, որ Հյուսիսային Իռլանդիայի արձանագրությունը սկզբից թերի էր, սակայն կատարեց՝ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից որպես «մեկ երկիր» դուրս բերելու իր առաքելությունը: Եվրահանձնաժողովն անմիջապես բացառեց գործարքի վերսկսումը: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հանձնաժողովը բաց է Հյուսիսային Իռլանդիայի հատուկ պայմանների որոշ փոփոխությունների համար:
Աղբյուր՝ theguardian.com
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության տնօրեն, կատակերգու Կենտարո Կոբայաշին հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում տարածվեցին 1998 թ. նրա ելույթների ձայնագրությունները, որոնցում նա ծաղրում է Հոլոքոստը: Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարեց Կոբայաշիին աշխատանքից հեռացնելու մասին այսօր՝ խաղերի բացման նախօրեին: Տարածված տեսանյութում, Կոբայաշին մարդկային փոքրիկ թղթե ֆիգուրներ է նետում և առաջարկում «Հոլոքոստ խաղալ»:
Աղբյուր՝ dw.com
Հնդկաստանը հետաքննում է թռչնագրիպից մարդու առաջին փաստագրված մահը այն բանից հետո, երբ հիվանդությունից կյանքից հեռացավ 11-ամյա մի տղա: Այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը: Հուլիսի 2-ին տղան ընդունվել էր Նյու Դելիի գլխավոր՝ Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտ (All India Institute of Medical Sciences): Նա մահացավ երեքշաբթի օրը՝ մի շարք օրգանների անբավարարությունից, չորեքշաբթի երեկոյան հայտնել է կառավարությունը:
Աղբյուր՝ aljazeera.com
Հուլիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի ամերիկացի հանրահայտ գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նախագիծը։ Կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Համերգի ընթացքում Նազենի Հովհաննիսյանը մանուկներին կներկայացնի նաև Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» հեքիաթը։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Գազայի հատվածի Գազա քաղաքի Ալ-Զավիա շուկայում այսօր՝ հուլիսի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է մեկ մարդ, տասը՝ վիրավորվել: Տեղի իշխանությունները հետաքննում են պայթյունի պատճառները: Նախնական տվյալներով ՝ պատճառը գազով լի բալոնն է:
Աղբյուր՝ korrespondent.net
Զենքի միջոցով կյանքի պաշտպանության համապատասխան նորմը հաստատվեց հուլիսի 21-ին Չեխիայի խորհրդարանի Վերին պալատի կողմից: Երկրի խորհրդարանի երկու պալատներն էլ պաշտպանել են սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել՝ կյանքը պաշտպանելու համար: Բացի այդ, Չեխիայի նախագահը չի կարող վետո կիրառել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների վրա:
Աղբյուր՝ korrespondent.net
ԱՄՆ 27 նահանգներում ավելի քան 200 մարդ վերահսկվում է կապիկների ծաղիկ հազվագյուտ վարակի հայտնաբերման համար, հայտնել են առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Կա մտահոգություն, որ այդ մարդիկ հնարավոր է շփվել են Տեխասցի տղամարդու հետ, ով այս ամսվա սկզբին հիվանդությունը բերել է Նիգերիայից: Տղամարդը, որը համարվում է 2003թ.-ից ի վեր առաջին վարակակիրը, հիվանդանոց է տեղափոխվել, սակայն գտնվում է կայուն վիճակում: Մինչ այժմ նոր դեպքեր չեն հայտնաբերվել:
Աղբյուր՝ bbc.com
Հուլիսի 23-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի հոբելյանական համերգ՝ նվիրված խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, երկարամյա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիշատակին: Համերգին ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը։ Ծրագրում՝ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Գրիգոր Առաքելյանի ստեղծագործություններն են։
Աղբյուր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն
Նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի բանտարկությամբ հարուցված անկարգությունների զոհերի թիվը հասել է 276-ի, հայտնում է Eyewitness News տեղական պորտալը: Նախագահին առընթեր նախարար Կումբուձո Նթշավենին հայտարարել է, որ իրավիճակը երկու առավել տուժած Գաուտենգ և Կվազուլու֊Նատալ նահանգներում մնում է կայուն, իշխանությունները փորձում են բացահայտել խռովությունները հրահրողներին: Գաուտենգ նահանգում ձերբակալվել է 7 կասկածյալ:
Աղբյուր՝ ria.ru
Ոգեշնչված իր հանգուցյալ հոր կարիերայից՝ Մոնան որոշեց միանալ զինվորականներին և սաուդցի կանանց առաջին խմբին՝ աշխատելու իսլամի ամենասուրբ վայրերում, որտեղ օգնում են ապահովել հաջի ամենամյա ուխտագնացությունը: Ապրիլից տասնյակ կին զինծառայողներ մաս են կազմում անվտանգության ծառայության, որը հսկում է ուխտագնացներին իսլամի ծննդավայրեր Մեքքայում և Մեդինայում: Այս ամենը իրականացվում է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի նախաձեռնած սոցիալական և տնտեսական բարեփոխումների շրջանակներում:
Աղբյուր՝ reuters.com
ԱՄՆ-ը օգոստոսի 30-ին սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցին Վաշինգտոն, հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Նրա խոսքով, այցի նպատակն է հաստատել «ԱՄՆ աներեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Դոնբասում և Ղրիմում շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում»:
Աղբյուր՝ ria.ru
Հուլիսի 23-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հարություն և Հրանտ Մուրադյանների ու Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան։ Համերգին ելույթ կունենան նաև Սմբատ Խալաթյանը, Եվա Եգանյանը, Լուսինե Միրզախանյանը, Աննա Սարադյանը, Նարեկ Պողոսյանը:
Աղբյուր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
«Եթե նայեք ՆԱՏՕ-ի փաստաթղթերին, ապա քանի դեռ մենք դրական պատասխան չենք տալիս, Հարավային Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ անհնար է ցանկացած պարագայում: Թուրքիան այժմ ունի այլ կառավարություն, քան այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն ընդունեց Հունաստանին: Մենք հիմա այստեղ ենք: Նրանք չեն կարողանա շրջանցել (վետոն) Թուրքիան »,- ասել է Էրդողանը թուրք լրագրողներին՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետություն կատարած այցի ավարտին:
Աղբյուր՝ ria.ru
Արևմտյան Գերմանիայում երկու օրվա ընթացքում երկու ամսվա անձրև տեղալուց հետո զոհերի թիվը հասել է առնվազն 171-ի, որից 123-ը հաստատվել են Ռայնլանդ Պֆալց հողի Ահրվեյլեր լեռնային շրջանում: Եվս 764 մարդ վիրավորվել է, և 155 մարդ դեռ անհայտ կորած է համարվում: Երկրի աղետների դեմ պայքարի կազմակերպության նախագահը հայտնել է, որ այլևս «չի կարծում», թե փրկարարները փրկվածներ կգտնեն:
Աղբյուր՝ theguardian.com