Կարճ լուրեր
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, առաջին իսկ կրակով թիրախը ոչնչացնելու ունակությունները, կատարելագործվել են անձնակազմի հրաձգային կարողությունները։ Զինծառայողները տարբեր զինատեսակներից խոցել են բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
Աղբյուր՝ ՊՆ
Այս մասին հայտնում են տուժած նահանգների տեղական իշխանությունները: Լիեժում զոհվել է 32 մարդ, մեկական մահ գրանցվել է Շառլեռուա և Լյուքսեմբուրգ նահանգներում, եւս երկուսի դիերը հայտնաբերվել են Նամյուրում: Դաշնային ճգնաժամային կենտրոնները վկայում են 31 մահացածների և 127 անհետ կորածների կամ հարազաների հետ կապի դուրս չեկածների մասին: Ավելի քան 50 տուժածներ շարունակում են մնալ հիվանդանոցներում:
Աղբյուր՝ ria.ru
Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով մինչև օգոստոսի 31-ը՝ 7 ծրագրով: Նախանշվել են նաև Երիտասարդության միջազգային օրը (օգոստոսի 12) Հայաստանի 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումներ անցկացնելու նախապատրաստական աշխատանքները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Դեղատներում պատվաստելու հնարավորությունը կստեղծվի արդեն այս կամ հաջորդ շաբաթ, հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների աշխատանքային խմբի ղեկավար Արկադի Պոպովը:
Աղբյուր՝ tass.ru
Մասնագիտական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կապի հանգույցների հրամանատարների հավաք-պարապմունք, որի ընթացքում նաեւ ուսուցանվել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման կարգը։
Աղբյուր՝ ՊՆ
5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները, ստորագրվել է փոխգործակցության հուշագիր։
Աղբյուր՝ ՊՆ
Թուրքական իշխանությունները չեն բացառում օտարերկրացիների առաջ երկրի փակումը՝ կորոնավիրուսի «դելտա» շտամի արագ տարածման դեպքում: Այս մասին հայտարարել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
Աղբյուր՝ ria.ru
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 20-ին ժամը 17:00-ին «Հոլիդեյ Ինն Երևան – Հանրապետության հրապարակ» հյուրանոցային համալիրի Երևան սրահում: Հիմնադրամի կազմակերպած մրցույթին շուրջ 80 լուսանկար է ներկայացվել: Մրցանակային ֆոնդը 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի 3 թեմատիկ ուղղություններում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջև՝ Վայրագություններ մարդկության դեմ, Հերոսապատումներ և Միասնական թիկունք անվանակարգերում։
Աղբյուր՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
Մուսոնային հորդառատ անձրևները ավերել են Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայը: Առնվազն 30 մարդ է մահացել սողանքներից, շենքերի փլուզմներից և էլեկտրահարումից: Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը կարմիր ազդանշան է տվել՝ նախազգուշացնելով մարդկանց առաջիկա 24 ժամվա ընթացքում հորդառատ անձրեւների մասին:
Աղբյուր՝ bbc.com
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սիրում է իտալացի նեոռեալիստ կինոգործիչների ֆիլմերը, քանի որ նրանք պատմում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգության մասին, ինչպես նաև սովորեցնում են «տեսնել ոչ միայն պատմությունը, այլև մարդկանց սիրտը»: Իտալական կինոյին, ինչպես նաև օպերային իրեն հաղորդակից են դարձրել ծնողները, հայտնել է պոնտիֆիկոսը:
Աղբյուր՝ tass.ru
13-ը՝ ընդերքօգտագործում, 7-ը՝ ձկնաբուծարան, 4-ը՝ արտադրություն, 2-ը՝ թափոնների սպասարկում և տեղադրում, 1-ը՝ անտառտնտեսություն, 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի ծառայություն, 1-ը՝ ՓՀԷԿ: Նախկին 22 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 4.090.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս՝ 50.536.213 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 12 հանձնարարական, դիտարկում իրականացնելու մասին՝ 3 հրաման։
Աղբյուր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Այս քայլի պատճառը ՄԱԿ-ում Մարոկկոյի Թագավորության մշտական ներկայացուցչի կողմից տարածված պաշտոնական նոտան է: Փաստաթղթում ասվում էր, որ Ռաբաթը «սատարում է Կաբիլիայի բնակիչների ինքնորոշման իրավունքին»: Ալժիրում հայտարարությունները համարվել են «ատելությամբ լի, վտանգավոր և սադրիչ»:
Աղբյուր՝ tass.ru
Նա ասել է, որ խնամակալությունը, որի ներքո ինքը գտնվում է արդեն 13 տարի, սպանել է իր երազանքները: 39-ամյա Սփիրսը, ով ունի հոգեկան առողջության չհանրայնացված խնդիրներ, 2018-ի վերջին իր համաշխարհային շրջագայության և Լաս Վեգասում համերգների ավարտից հետո հանրային ելույթ չի ունեցել: Այս շաբաթ Սփիրսը նոր փաստաբան է նշանակել, որը կներկայացնի իրեն խնամակալությունը դադարեցնելու իր հայտում:
Աղբյուր՝ reuters.com
Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները, որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում: Մրցույթին մասնակցելու հայտերը մինչև 2021 թվականի օգոստոսի 2-ը պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարություն:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Բելառուսական ընդդիմության առաջնորդի խոսքով, ինքն ակնկալում է, որ ԱՄՆ-ը միջնորդի դեր կստանձնի Բելառուսի ընդդիմության և իշխանությունների բանակցություններում:
Աղբյուր՝ tass.ru
Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, տեղահանված անձանց խնդիրներին: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ Տեղեկատվության գլխավոր վարչություն
Երկրի պետական լրատվամիջոցները իրենց երիտասարդներին կոչ են արել չօգտագործել հարավկորեական սլենգ և նրանց ասել, որ խոսեն հյուսիսկորեական ստանդարտ լեզվով: Հյուսիսային Կորեայի պաշտոնական թերթում նաև թարմ նախազգուշացումներ է եղել՝ հարավկորեական նորաձեւություն, սանրվածքներ և երաժշտություն որդեգրելու դեմ: Դա մի մասն է արմատական նոր օրենքի, որը փորձում է կոշտ պատժամիջոցներով արմատախիլ անել ցանկացած օտարերկրյա ազդեցություն:
Աղբյուր՝ bbc.com
Ցիրկելշթայն լեռը՝ Սաքսոնական Շվեյցարիայի լեռներից ամենափոքրը, գտնվում է Էլբա գետի ձախ կողմում՝ Չեխիայի հետ սահմանային տարածքում: 1818 թվականին այս լեռը ոգեշնչել է գերմանացի բնանկարիչ Կասպար Դեյվիդ Ֆրիդրիխին կերտել «Օտարականը մշուշի ծովի վրա» կտավը: Ներկայիս տերերը հույս ունեն առնվազն 235,000 ԱՄՆ դոլար ստանալ բլուրի համար, որը Էլբայի ավազաքար լեռներից վեր է բարձրանում մոտավորապես 1,261 ոտնաչափ:
Աղբյուր՝ local21news.com