Կարճ լուրեր
Երեխային անվանել են Աստծո մարմնացում: Հաղորդվում է, որ Հնդկաստանում անծանոթ մարդիկ ուխտագնացություններ են կատարում մանկանը տեսնելու համար՝ Ութար-Պրադեշում հուլիսի 12-ին նրա ծննդից հետո: Ասվում է, որ նորածնի մայրը՝ Ռագինին, անցել է «նորմալ» ու առողջ հղիություն, որն առավել զարմանալի է դարձնում եռագլուխ երեխայի ծնունդը: Լուսանկարներում և տեսանյութերում երեւում է, թե ինչպես են մեծահասակները ուղղում նորածին երեխային, որպեսզի նա կարողանա պառկել՝ առանց լրացուցիչ գլուխներին անհանգստություն պատճառելու:
Մինչ փրկարարներն աշխատում են ավերածությունները վերացնելու և հետագա վնասները կանխելու վրա, արևմտյան Եվրոպայում աղետալի ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցում է 150-ը: Ոստիկանության հաղորդմամբ, ավելի քան 90 մարդ զոհվել է Գերմանիայի արեւմուտքում գտնվող Ահրվայլեր շրջանում, որն առավել տուժած շրջաններից մեկն է: Հարյուրավոր մարդիկ դեռ անհետ կորած են համարվում:
Աղբյուր՝ france24.com
Ուկրաինայի Նիկոլաեւի մարզում «Մի-2» ուղղաթիռի ընկնելու հետեւանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքը: Մամուլի ծառայությունը հավելել է, որ մահացածների մարմինների հրդեհաշիջման և ապաշրջափակման գործում ներգրավված են եղել արտակարգ իրավիճակների պետական ծառայության 8 աշխատակից և 2 տեխնիկա:
Աղբյուր՝ ria.ru
Իռլանդական Դուբլինը և իսպանական Բիլբաոն իրավունք ստացան անցկացնել Եվրոպայի լիգայի եզրափակիչները համապատասխանաբար 2024 և 2025 թվականներին: Այս մասին հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ tass.ru
Հուլիսի 16-ին Հայաստանի նկարիչների միության «ԱրաՍարգսյան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 26-ը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
COVID-19-ի պատճառով ամիսներ շարունակ փակված աշտարակի ուրբաթ օրվա վերաբացումից առավելագույնն օգտվեց Էրիկ Գոպելը, ով վերին տախտակամածում առաջարկություն արեց իր ընկերուհուն: 29-ամյա Գոպելը Փարիզի համայնապատկերային տեսարանի ֆոնին հիշարժան դարձրեց իր ընկերուհու՝ 25-ամյա Կատյա Պանկեի մատին մատանի դնելու պահը:
Աղբյուր՝ reuters.com
Սալոնիկում այրել են ամերիկյան դրոշ`ի նշան բողոքի Կուբայի ներքին գործերին ԱՄՆ միջամտության դեմ: Հունական Սալոնիկում ԱՄՆ Գլխավոր հյուպատոսության մոտ ակցիա է տեղի ունեցել՝ «ընդդեմ Կուբայում Միացյալ Նահանգների իմպերիալիստական անընդունելի միջամտության»: Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: «Սպառնալիքները չեն կոտրի Ֆիդելի երկիրը: Ձեռքներդ հեռու կոմունիստներից», վանկարկել են ցուցարարները:
Աղբյուր՝ ria.ru
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը Մյունխենի «Ալիանց Արենա»-ի փոխարեն տեղի կունենա Ստամբուլի Օլիմպիական մարզադաշտում: Այս մասին հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Ստամբուլը իրավունք էր ստացել անցկացնել եղրափակիչ հանդիպումը 2020-ին և 2021-ին, բայց երկու դեպքում էլ հանդիպումները տեղափոխցել էին` համավարակի պատճառով:
Աղբյուր՝ tass.ru
Ուրբաթ օրը ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեցին, որ COVID-19-ի Դելտա տարբերակը ամենատարածված շտամն է ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ում մահվան կտրուկ աճը գրեթե բացառապես չպատվաստված մարդկանց շրջանում է: Ինչպես հայտնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին, COVID-19-ի դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ երկրում աճել են 70%-ով, իսկ մահացությունները`26%-ով:
Աղբյուր՝ reuters.com
Ըստ The Athletic-ի, սաուդցիները քննարկում են Աշխարհի գավաթը իրենց երկրում անցկացնելու հարցը եւ ցանկանում են հայտ ներկայացնել Իտալիայի հետ: Մարոկկոն, Ուրուգվայը (Արգենտինայի, Պարագվայի և Չիլիի հետ համատեղ), Ռումինիան (Հունաստանի, Բուլղարիայի և Սերբիայի հետ) և Իսպանիան (Պորտուգալիայի հետ) արդեն հայտնել են, որ պատրաստվում են հայտ ներկայացնել 2030 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնելու համար: Մրցաշարի անցկացմամբ հետաքրքրվել են նաև Անգլիան և Չինաստանը:
Աղբյուր՝ sport-express.ru
Հուլիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կազդարարվի «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։ Ծրագրի հերթական փուլը կյանքի կկոչվի հուլիսի 19-ից 31-ը։ Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է դպրոց-թատրոն կապի ամրապնդմանը։ Այս անգամ ծրագրի առանցքում դերասանի վարպետության դասընթացն է։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Կանադայում ավերիչ տորնադոն հարվածել է Օնտարիոյի մերձակա բնակելի թաղամասին՝ վնասելով տներ և վիրավորելով մարդկանց: Բարրի քաղաքում, աղետի հետեւանքով, ութ մարդ վիրավորվել է, որոնցից չորսը՝ ծանր: Հաղորդվում է, որ փոթորիկը տևել է մոտավորապես 10-15 րոպե: Վնասվել է մոտ 20 տուն, որոնցից «մոտ երեք-չորս» -ը պետք է վերակառուցվեն:
Աղբյուր՝ korrespondent.net
Տեղական իշխանությունները փնտրում են Ուգանդայի մարզիկին, ով ուրբաթ օրը անհետացել է Ճապոնիայի արևմուտքում: Ըստ քաղաքային իշխանությունների, անհայտ կորած 20-ամյա երիտասարդը Ուգանդայի ինը հոգանոց թիմի հետ մարզվել է Օսակա պրեֆեկտուրայի Իզումիսանո քաղաքում: Ուրբաթ առավոտյան մարզում չկար, և վերջին անգամ նրան տեսել էին իր սենյակում վաղ առավոտյան:
Աղբյուր՝ apnews.com
Տոմսկի մարզի Բակչարսկի շրջանում հայտնաբերվել է անհետացած «Ան-28» ինքնաթիռը, զոհեր չկան: Օդանավում գտնվում էր 14 ուղեւոր, այդ թվում՝ չորս երեխա և անձնակազմի երեք անդամ: Ուղղաթիռներ են ուղարկվել Տոմսկից՝ ուղեւորներին տարհանելու համար:
Աղբյուր՝ ria.ru
Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը ջրհեղեղի պատճառով երկրի արևմուտքում ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել: Համապատասխան որոշումը կայացրել է նախարարության ղեկավար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը: Բունդեսվերի 850 զինվոր է մասնակցում աղետի հետեւանքների վերացմանը: Ըստ ԶԼՄ-ների զոհերի թիվը գերազանցում է 100-ը, մոտ 1 300 մարդ համարվում է անհետ կորած:
Աղբյուր՝ ria.ru
Մեկնելով անկարգությունների էպիկենտրոն, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ուրբաթ օրը հայնտարարել է, որ վերջին շաբաթվա ընթացքում երկիրը ցնցող մահացու բնություններն ու թալանը ծրագրված են եղել: «Միանգամայն ակնհայտ է, որ այս բոլոր անկարգություններն ու կողոպուտները հրահրվել են, եղել են մարդիկ, ովքեր պլանավորել և համակարգում են դրանք»,- ասել է նա:
Աղբյուր՝ france24.com
Գերմանիայի Հեսսեն նահանգի Բաբենհաուզեն քաղաքի Պատգամավորների խորհուրդը միաձայն որոշում կայացրեց՝ երրորդ ռեյխի դիկտատոր Ադոլֆ Հիտլերին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին: Որոշումն ընդունվել է նացիստական առաջնորդի մահից 76 տարի անց: Հիտլերը Բաբենհաուզենի պատվավոր քաղաքացի էր դարձել 1933 թվականի ապրիլին, նույն տարվա հունվարին ընտրվել էր Գերմանիայի ռեյխկանցլեր:
Աղբյուր՝ lenta.ru
Սաուդցի քանդակագործ Հուսբան բեն Ահմադ ալ-Անիզին փորագրել է մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի տեքստը 30 մարմարե սալիկների վրա: Ընդհանուր առմամբ նա աշխատանքի վրա ծախսել է 8 տարի:
Աղբյուր՝ tass.ru