Կարճ լուրեր
Առնվազն 44 մարդ է զոհվել և ավելի քան 67-ը վիրավորվել են Իրաքի հարավային Նասիրիա քաղաքում գտնվող կորոնավիրուսային հիվանդանոցում հրդեհի հետևանքով, որն, ամենայն հավանականությամբ, առաջացել է թթվածնի բաքի պայթյունի պատճառով: Վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմին շտապ հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան նախարարների հետ և հրամայել կասեցնել և ձերբակալել Նասիրիայի առողջապահության և քաղաքացիական պաշտպանության ղեկավարներին, ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ:
Աղբյուր՝ reuters.com
Համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 14-ի՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կհնչի ռոմանտիզմի դարաշրջանի ականավոր կոմպոզիտոր Շուբերտի Ֆա մաժոր օկտետը: Այս կամերային համերգների յուրահատկությունն այն է, որ հանդիսատեսը նստում է բեմի վրա՝ անմիջապես երաժիշտների դեմ-դիմաց, իսկ բեմահարթակը կիսում՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների և հրավիրյալ մենակատարների հետ։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Ղրղըզստանի հարավում վեց մարդ է զոհվել հեղեղների պատճառով, երկուշաբթի հաղորդել է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը: Տեղական իշխանությունները, ոստիկանությունը և կամավորները մասնակցում են աղետի հետևանքները վերացնելուն:
Աղբյուր՝ ria.ru
Հուլիսի 22-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին: Համերգը կրում է «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագիրը: Համերգային երեկոյին կհնչեն կոմպոզիտորի՝ տարբեր տարիներին Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի և սեփական բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
Աղբյուր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Աֆղանստանում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալը պաշտոնապես հանձնել է վերահսկողությունը. 20 տարի անց ԱՄՆ գլխավորած ռազմական առաքելությունն արագորեն ավարտվում է: Գեներալ Օսթին «Սքոթ» Միլլերը լքեց իր պաշտոնը երկուշաբթի՝ օրեր անց, երբ նախագահ Ջո բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմական գործողությունները կավարտվեն մինչև օգոստոսի 31-ը:
Աղբյուր՝ bbc.com
Գերմանիան մտադիր է աջակցել Ուկրաինային՝ երկրի տարածքով գազի տարանցումը պահպանելու հարցում, դա կանեն նաև հաջորդ կանցլերները, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը, ով կթողնի պաշտոնը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Նա նշել է. «մեզ համար պարզ է, և Ռուսաստանը դա գիտի, որ Ուկրաինայի տարածքով գազի տրանզիտը մեզ համար հանդիսանում է գազի պորտֆոլիոյի (գազի ներմուծման աղբյուրներ) ամբողջական փաթեթի մի մասը»:
Աղբյուր՝ ria.ru
Ստորջրյա լողի ամենախորը լողավազանը ունի 60 մետր խորություն: Այս խորության վրա մարդիկ կարող են իջնել դեպի խորտակված քաղաքի թեմայով լանդշաֆտը և արկադային խաղեր խաղալ: Վեց օլիմպիական լողավազանի ծավալ ունեցող Deep Dive Dubai-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես դայվինգի համար ամենախորը լողավազանն աշխարհում: Այն 15 մ ավելի խորություն ունի, քան ցանկացած այլ լողավազան:
Աղբյուր՝ reuters.com
Երկուշաբթի Կրեմլի կայքում հրապարակված «Ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում պետության ղեկավարը գրել է երկու երկրների ժողովուրդների ընդհանրության մասին: «Հիմա ոմանք այս բառերը թշնամաբար են ընկալում: Դրանք կարող են մեկնաբանվել ինչպես ասես: Բայց շատ մարդիկ ինձ կլսեն »,- հույս է հայտնել Պուտինը: «Եվ մի բան կասեմ. Ռուսաստանը երբեք չի եղել և չի լինելու« Հակաուկրաինա»: Իսկ թե ինչպիսին կլինի Ուկրաինան, կորոշեն նրա քաղաքացիները», - շեշտել է ՌԴ նախագահը:
Աղբյուր՝ tass.ru
Երգչուհին դիմել է նախկին դաշնային փաստաբան Մեթյու Ռոզենգարտին՝ խնդրելով դատարանում իր շահերը ներկայացնել հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ: Մեթյու Ռոզենգարտը նախկինում ներկայացրել է Սթիվեն Սփիլբերգի, Շոն Փենի, ինչպես նաև Բեն և Քեյսի Աֆլեքների շահերը:
Աղբյուր՝ gazeta.ru
«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները: Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Հունվարի 1-ից հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում արևելյան նահանգի մերձակա ջրերում սատկել են ծովային կաթնասուններից առնվազն 841-ը: Այս թիվը գերազանցում է 2013-ին սահմանված նախորդ ռեկորդը, երբ թունավոր ջրիմուռների ազդեցությունից սատկել էին 830 լամենտիններ: Կենսաբանները հայտնում են, որ այս տարի ծովախոտերը, որոնցով սնվում են լամենտինները, վերանում են՝ ջրի աղտոտման ավելացման պատճառով:
Աղբյուր՝ bbc.com
Հուլիսի 8-10-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ Եվրոպայի “Senshi” մեծահասակների պրոֆեսիոնալ մենամարտերի առաջնությունը, որին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացրին Արթուր Հարությունյանը և Գեղամ Մանավազյանը։ Գեղամ Մանավազյանը դարձավ փոխչեմպիոն՝ չնչին առավելությամբ զիջելով Ռուսաստանը ներկայացնող, հայազգի Հայկ Դանիելյանին։ Արթուր Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով, ինչպես նաև խոշոր գումարային պարգևավճարով։
Աղբյուր՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա
Մոլդովայի նախկին նախագահ, «Կոմունիստներ և սոցիալիստներ» դաշինքի համանախագահ Իգոր Դոդոնը ճեպազրույցում հայտնել է, որ ճանաչում է նախագահամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հաղթանակը, շնորհավորել պատգամավորներին և նախագահ Մայա Սանդուին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Աղբյուր՝ ria.ru
«Ազատություն» վանկարկելով և կոչ անելով նախագահ Միգել Դիաս Կանելին հեռանալ իշխանությունից, հազարավոր կուբացիներ կիրակի օրը միացան Հավանայից Սանտյագո ձգվող փողոցային բողոքի ցույցերին: Բողոքի ցույցերը բռնկվեցին, երբ մարդկանց զայրույթը մեծացավ առաջին անհրաժեշտության ապրանքների անբավարարության, քաղաքացիական ազատությունների սահմանափակումների և համավարակի դեմ կառավարության գործողությունների կապակցությամբ:
Աղբյուր՝ reuters.com
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հանդիպումը չեղյալ է հայտարարվել, հայտնել է Գերմանիայի ռազմական գերատեսչության խոսնակը: Որոշման պատճառը նա չի նշել:
Աղբոուր՝ ria.ru
Մինչ երկրագնդի բնակչության թիվը գերազանցում է 7,8 միլիարդը, որոշ ֆրանսիացիներ որոշում են կայացնում երեխաներ չունենալ: Այս ծայրահեղական ընտրությունը ծնվել է մոլորակին օգնելու ցանկությունից դրդված և գլոբալ տաքացման դեմ պայքարին նպաստելու համար:
Աղբյուր՝ france24.com
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին Եվրոյի եզրափակչից հետո: Անգլիացիներ Մարկուս Ռաշֆորդը, Ջեյդոն Սանչոն և Բուկայո Սական չկարողացան իրացնել 11 մետրանոցը, ինչի համար ենթարկվեցին վիրավորանքների երկրպագուների կողմից:
Աղբյուր՝ tass.ru
Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի իշխող «Բարգավաճում» կուսակցությունը (PP) ճնշող մեծամասնությամբ հաղթեց ընդհանուր ընտրություններում շաբաթ օրը, ինչը նշանակում է, որ նա իշխանության ղեկին կմնա եւս մեկ ժամկետով: Ակնկալվում է, որ Աբիյի կուսակցությունը մրցույթի առաջին փուլի արդյունքում՝ Եթովպիայի վեցերորդ համապետական ընտրություններում, կզբաղեցնի խորհրդարանական 546 տեղերից ավելի քան 410-ը: 44-ամյա Աբիյը պաշտոնը ստանձնել է 2018 թ.-ի ապրիլին:
Աղբյուր՝ https://edition.cnn.com/2021/07/11/africa/ethiopia-elections-intl-hnk/index.html