Կարճ լուրեր
Հուլիսի 15-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեկոյի ընթացքում կհնչեն Խաչատուր Ավետիսյանի և Վլադիլեն Բալյանի քնարական մեղեդիներն ու երգերը։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Թայլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան երեք ամսով հրաժարվել է իր աշխատավարձից, որը ամսական կազմում է 125 590 բաթ է (3,8 հազար դոլար): Նրա օրինակին են հետևել նաև կաբինետի մի շարք նախարարներ, այդ թվում ՝ փոխվարչապետը և Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության ղեկավարը, ինչպես նաև Սոցիալական զարգացման և հանրային անվտանգության նախարարը:
Աղբյուր՝ tass.ru
Մայրաքաղաք Դաքքայից դուրս գտնվող սննդի և խմիչքների արտադրամասոմ բռնկված հրդեհից առնվազն 26 մարդ վիրավորվել է, գործարանի վերջին երկու հարկում որոնումները դեռ շարունակվում են:
Աղբյուր՝ apnews.com
Հուլիսի 11-ին Լոնդոնում Իտալիայի հավաքականը Եվրո-2020 ֆուտբոլի եզրափակչում կխաղա Անգլիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում, սկիզբը՝ 23: 00-ին (AMT):
Աղբյուր՝ sport-express.ru
ՀՊՄՀ-ում մեկնարկել է «Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը: Եռալեզու գիտաժողովի առանցքային թեմաներն են էլեկտրոնային բառարանագրությունը, ուսումնական բառարանագրության խնդիրները, տերմինաբանության հարցերն ու բառարանագրական լուծումները, հայերենի բառապաշարի տեղաշարժերն ու դրանց արտացոլումը բառարաններում։
Աղբյուր՝ ԿԳՄՍ նախարարություն
Կորեական բոյ-բենդը հուլիսի 9-ին YouTube-ում թողարկեց համավարակի մասին տեսահոլովակը: «Permission to Dance»-ը («Պարելու թույլտվություն») 6 ժամում հավաքեց 30 միլիոն դիտում և հայտնվեց YouTube-ի «թրենդային» բաժնում: Երգի համահեղինակն է բրիտանացի երգահան և կատարող Էդ Շիրանը: Տեսանյութում հայտնվում են դիմակներով հերոսներ, այդ թվում դատարկ հիվանդանոցի աշխատակիցներ, ովքեր պարում են, իսկ հետո պատռում իրենց դիմակները:
Աղբյուր՝ gazeta.ru
«Միլանը» մոտ է՝ Օլիվիե Ժիրուին 2 միլիոն եվրոյով «Չելսիից» գնելու պայմանագրին: 34-ամյա հարձակվողը Թոմաս Տուխելի գլխավորությամբ հաճախ մնում էր խաղադաշտից դուրս և նպատակ ունի ավելի կանոնավոր խաղալ: Իսկ «Միլանը» վաղուց հետաքրքրություն է ցուցաբերել Ժիրուի նկատմամբ և շարունակում է բանակցությունները Եվրոպայի չեմպիոն թիմի հետ:
Աղբյուր՝ theguardian.com
Հայկական արտադրության ակնոցների գարնանային հավաքածուն վաճառքի ռեկորդ է գրանցել. ընկերությունն արձանագրել է ստեղծումից ի վեր ամենամեծ պահանջարկը: Այս մայիսին, ընկերության ստեղծումից ի վեր, ամենաշատ ակնոցներն են վաճառվել: «DANZ» ապրանքանիշը ներկայացված է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում, ինչպես նաև առցանց հարթակներում: Հուլիսին ընկերությունը երկու նոր վաճառասրահ բացեց. Եվրոպայի ամենամեծ առևտրային կենտրոնում՝ «Ավիապարկում» և «Երևան մոլում»:
Աղբյուր՝ Դանզի հանրային կապեր
Պեկինը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, որը մտադիր է ընդլայնել Սինծիանի Ույղուրական ինքնավար մարզում (XUAR) գտնվող չինական ձեռնարկությունների պատժամիջոցների ցուցակը: Այս մասին այսօր ՝ հուլիսի 9-ին, ճեպազրույցում հայտարարեց Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
Աղբյուր՝ eadaily.com
Հարավային նահանգի իշխանությունները նախազգուշացրել են Զիկա վիրուսի դեպքի հաստատման մասին: Ըստ նահանգի առողջապահության նախարար Վինա Ջորջի եւս 13 կասկածելի դեպք ուսումնասիրվում է: Հայտնի է դարձել, որ 24-ամյա հղի կին է վարակվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությամբ և բուժում է անցնում Թիրուվանանթափուրամ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Հղի կանայք գտնվում են հատկապես խոցելի խմբում և կարող են իրենց նորածիններին փոխանցել վարակը:
Աղբյուր՝ france24.com
Նախ տեղի է ունեցել առանձնազրույց, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, փոխկապակցվածությանը հասնելուն, տնտեսական ինտեգրմանը: Վարհեին հավելել է, որ ԵՄ-ն նպաստելու է 44-օրյա պատերազմի տուժած շրջանների վերականգնմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով:
Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանը և Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնը հանդիպում են ունեցել ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի հետ: Կայուն, ներառական, նորարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռևս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնք տրամադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերներին:
Աղբյուր՝ snund.am
Ըստ Աֆղանստանի պաշտոնական լուրերի, «Թալիբան» շարժումը գրավել է Աֆղանստանի և Իրանի միջև խոշոր հսկիչ անցակետը: Սահմանին «Իսլամ-Քալա» մաքսատունը ամենամեծ առևտրային դարպասներից մեկն է դեպի Իրան, որը կառավարությանը ամսական բերում է $ 20 մլն եկամուտ:
Աղբյուր՝ bbc.com
Հոլանդիայի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարող է հավաքական վերադառնալ: Այս պահին բանակցություններ են ընթանում 69-ամյա մասնագետի հետ: Վան Գալը գլխավորել է Նիդեռլանդների ազգային հավաքականը 2000-ից 2001 թվականներին և 2012-ից 2014 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է բրոնզե մեդալը ԱԱ-2014-ում:
Աղբյուր՝ sport-express.ru
Հուլիսի 10-ին՝ ժամը 11.00, Երևանի կենդանաբանական այգում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և «Զանգակ» հրատարակչությունը կներկայացնեն «Դա Վինչիի ծածկագիրը» և այլ բեսթսելերների հեղինակ Դեն Բրաունի՝ Հայաստանում առաջին անգամ ներկայացվող «Վայրի սիմֆոնիա» նախագիծը։ Այն ներառում է համանուն մանկական գիրքը և երաժշտական ծրագիրը։ Հեղինակն այս ստեղծագործության մեջ միաձուլել էգրականությունը, երաժշտությունն ու նկարչությունը։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Միանձնուհի Ջուլիա Բոլթոն Հոլոուեյը Վատիկանի և Ֆլորենցիայի գրադարաններում հայտնաբերել է ձեռագիր թղթեր, որոնք ենթադրաբար պատկանել են «Աստվածային կատակերգություն» գրքի հեղինակ Դանթե Ալիգիերիին: Աշխատանքները թվագրվում են 13-րդ դարի վերջին: Դանթեն այն ժամանակ ուսանող էր Ֆլորենցիայում, որտեղ նրան դասավանդում էր իտալացի փիլիսոփա, քաղաքագետ և պետական գործիչ Բրունետտո Լատինին:
Աղբյուր՝ ria.ru
Հայտնում են Չինաստանի իշխանությունները: Դասակարգումը փոխվել է, քանի որ վայրի բնության մեջ նրանց թիվը հասել է 1800-ի:Մասնագետները նշում են, որ որ երկրին հաջողվել է փրկել իր խորհրդանշական կենդանուն պահպանման երկարատև ջանքերի միջոցով, ներառյալ՝ բնական միջավայրի ապահովման ընդլայնմամբ: Երկրում պանդաները համարւում են ազգային խորհրդանիշ:
Աղբյուր՝ bbc.com
Այսօր՝ հուլիսի 9-ին, նշվում է Արգենտինայի Հանրապետության Անկախության օրը:
Աղբյուր՝ Պաշտոնական հայտարարություն