Կարճ լուրեր
Այս մասին ուրբաթ հայտնել է հանրապետության հակակոռուպցիոն գործակալության նախագահ Մարատ Ախմետժանովը: Ըստ հայտնած տվյալների ՝ բժիշկները բերման են ենթարկվել Նուր-Սուլթանի, Աքմոլայի և Ալմա-Աթայի մարզերում:
Աղբյուր՝ ria.ru
Առնվազն երեք մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել են, և կա մտավախություն, որ հրդեհի պատճառով շատ մարդիկ փակված են մնացել շենքում: Դաքքայից 20 կմ հեռու գտնվող Նարայանգանջ քաղաքում՝ հյութերի գործարանի բազմահարկ շենքի առաջին հարկում, հինգշաբթի գիշերը բռնկված հրդեհի պատճառը անհայտ է:
Աղբյուր՝ reuters.com
Հաիթիի իրավապահ մարմինները պարզել են նախագահ Ժովենել Մոիզի սպանության 28 կասկածյալների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացի են, հայտնել երկրի ոստիկանապետ Լեոն Շառլը: Հանցավոր խմբավորման եւս երկու անդամ Հայիթիի բնիկներ են:
Աղբյուր՝ eadaily.com
Ընդամենը 7x7 սմ չափի «Արջի գլուխը» գծանկարը ավելի քան 500 տարեկան է: Այն վաճառվել է Christie's-ի աճուրդում և գտնվում է Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետի մի քանի նկարների շարքում, որոնք մինչ այժմ մասնավոր սեձականություն են եղել: ախորդ ռեկորդը սահմանվել է 2001 թվականին՝ դարձյալ Christie's-ի աճուրդում: Այն ժամանակ 11.2 մլն դոլարով վաճառվել էր «Ձին և հեծյալը» ստեղծագործությունը:
Աղբյուր՝ bbc.com
41 տարի անց Էշլ Բարտին դարձավ առաջին ավստրալացին, որը հասավ Ուիմբլդոնի մենախաղի եզրափակիչ՝ հինգշաբթի օրը 6-3 7-6 (3) հաշվով հաղթելով նախկին չեմպիոն Անժելիկա Կերբերին: 25-ամյա աղջիկն այժմ նպատակ կունենա ընդօրինակել Էվոն Գուլագոնգին, որը 1980 թվականին նվաճեց Ուիմբլդոնի իր երկու մրցանակներից երկրորդը: Եզրափակչում Բարտին կհանդիպի չեխ թենիսիստուհի Կարոլինա Պլիսկովայի հետ:
Աղբյուր՝ reuters.com
Ավելի քան 40-50 մետր չափսերով աստղակերպերը (աստերոիդներ) վտանգավոր են, եթե ընկնեն Երկիր, դրանք զոհերի կհանգեցնեն: Այս մասին Մոսկվայի մոլորակադիտարանում հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Վյաչեսլավ Ավդեեւը:
Աղբյուր՝ ria.ru
Հինգշաբթի օրը Շվեդիայի Էրեբրու քաղաքի մոտակայքում, օդ բարձրանալուց անմիջապես հետո, ինքնաթիռի կործանման հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Փրկարար ծառայության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 9 պարաշուտիստներ:
Աղբյուր՝ reuters.com
Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքները հուլիսի 8-ին հաստատվել է կառավարության որոշումը, որի համաձայն՝ սույն թվականի հուլիսի 12-ի աշխատանքային օրը (Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող Մեռելոց օր) տեղափոխվել է հուլիսի 17-ը՝ շաբաթ օրը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ
Ռուսաստանը հերթական անգամ Covid-ի դեմ պատվաստանյութեր է առաջարկել Հյուսիսային Կորեային՝ տեղեկությունների ֆոնին, որ խիստ մեկուսացումը երկրում ծանր սով է առաջացնում:
Աղբյյուր՝ bbc.com
Չեխիան հուլիսին չի ընդունի կորոնավիրուսի ոչ մի պատվաստանյութ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից և ցանկանում է պլանավորված բեռները վերաուղարկել որևէ ոչ եվրոպական երկիր: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը:
Աղբյուր՝ eadaily.com
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ծառուկյանին, ցանկություն հայտնել՝ հաղորդակցվելու, գաղափարներ կիսելու և դրանք իրականացնելու: Ծառուկյանը վստահեցրել է, որ ԲՀԿ-ն «ժողովրդի հետ է»:
Աղբյուր՝ Կառավարության Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչություն
ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Անգլիայի դեմ Դանիայի դեմ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի արդյունքներից հետո: Կազմակերպությունը հետաքննում է լրացուցիչ ժամանակում բրիտանացիների տուգանային հարվածների ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Հաղորդվում է, որ Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելի աչքերին լույս են արձակել լազերային ցուցիչից: Բացի այդ, ՈՒԵՖԱ-ն հետաքննելու է անգլիացի երկրպագուների պահվածքը Դանիայի օրհներգի ընթացքում:
Աղբյուր՝ lenta.ru
2021-2022 ուսումնական տարվանից մի շարք միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով կներդրվեն նոր մասնագիտություններ, որոնց համար պահուստային տեղերից կհատկացվեն ընդունելության անվճար և վճարովի ուսուցման տեղեր: Յուրաքանչյուր ուսումնական հաստատության տրամադրվել է 10 անվճար և 10 վճարովի ուսուցման տեղ: Մասնագիտությունների ցանկը և ընդունելության կարգը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը
Ավելի քան 8 միլիարդ մարդ կարող է մալարիայի և դենգեի հարուցիչի վտանգի առաջ հայտնվել մինչև 2080 թվականը, եթե ջերմոցային գազերի արտանետումները շարունակեն աճել, ասվում է նոր ուսումնասիրության մեջ: Ըստ նոր կանխատեսումների, նշված վիրուսները միլիարդավոր մարդկանց կփոխանցվեն: Հետազոտողները հայտնում են, որ աշխարհում մոծակների միջոցով փոխանցվող երկու ամենատարածված հիվանդությունները կարող են տարածվել ավելի քան 4,7 միլիարդ մարդու:
Աղբյուր՝ theguardian.com
Ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակով հուլիսի 6-ից 8-ը Լոռու կայազորում անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնության ներզորամիավորային մրցափուլը, որին մասնակցել են 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հավաքական թիմերը։ Մրցափուլի արդյունքներով լավագույն մարզիկ-զինծառայողները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կինոյի տանը Վլադիմիր Մենշովի հրաժեշտի արարողության ընթացում ռեժիսորի երկրպագուներից մեկը ուշաթափվել է: Պարզվել է, որ կինը բանաստեղծություններ է գրել Մենշովի այրուն և ցանկացել դրանք անձամբ փոխանցել Վերա Ալենտովային, երբ հանկարծ «կարծես էլեկտրահարվել է»: Դեպքի ականատեսները անմիջապես սկսել են բղավել, որ անհրաժեշտ է «շտապ օգնություն կանչել», սակայն այդ պահին կինը բացել է աչքերը և սկսել ուշքի գալ: Նա հրաժարվել է բժշկական օգնությունից:
Աղբյուր՝ news.ru
Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների ներուժը կոնսոլիդացնելու և այլ հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտության գոտում ստեղծված հետպատերազմյան հումանիտար իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Արցախի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին:
Աղբյուր՝ ՀՀ Դատախազություն
Պալանա գյուղի Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցու վանահայր Վիտալի քահանա Մանուկովը հիշատակի արարողություն է մատուցել Կամչատկայում Ան -26 ինքնաթիռի կործանման վայրում զոհվածների համար, հաղորդում են Պետրոպավլովսկի և Կամչատկայի թեմերը:
Աղբյուր՝ ria.ru