Կարճ լուրեր
Հինգշաբթի օրը տուգանք է սահմանվել խոշոր ավտոարտադրողների նկատմամբ՝ մեքենաների արտանետումների կառավարման համակարգերի զարգացման և տարածման սահմանափակման հարցում համագործակցության համար: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Daimler-ը, BMW-ն, VW-ն, Audi-ն և Porsche-ն խուսափել են բենզինային և դիզելային մարդատար մեքենաների աղտոտումը սահմանափակելու տեխնոլոգիական մրցակցությունից: Daimler-ը չի տուգանվել՝ Եվրահանձնաժողովին կարտել ներկայացնելուց հետո:
Աղբյուր՝ apnews.com
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան ու ավագ Սերխիո Ռամոսի տեղափոխության մասին: 35-ամյա խաղացողի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչ 2023 թվականի հունիսի 30-ը:
Աղբյուր՝ gazeta.ru
Շուրջ երկու ամիս ոլորտի աշխատակիցները «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ անցան: Դասընթացներին մասնակցեց վարչական շրջանների շուրջ 60 աշխատակից: Օրենսդրական վերջին փոփոխություններից մինչև պրակտիկ աշխատանքային գիտելիքներ՝ թե ո՞ր իրավիճակում, ինչպե՞ս վարվել: Ուսուցման ավարտին մասնակիցներին սպասում էր քննական հարցաշարը: Քննությունը հաջողությամբ հանձնած մասնագետներն ստացան իրենց վկայականները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Աֆղանստան ռուսական զորքեր մտցնելու հավանականության մասին հարցին: «Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,- ասել է նա Հեռավոր Արևելքի Դաշնային համալսարանում ելույթի ժամանակ: Լավրովը հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անմիջապես կքննարկի Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը՝ Աֆղանստանի զինյալների կողմից հարձակման դեպքում:
Աղբյուր՝ mk.ru
Աշխարհի ամենաբարձր ավազե ամրոցը կառուցվել է Դանիայում, այն ունի ավելի քան 20 մետր բարձրություն, և օգտագործվել է գրեթե 5000 տոննա ավազից: 21,16 մետր բարձրությամբ ամրոցը ավելի քան 3 մետրով բարձր է, քան 2019 թվականին Գերմանիայում կառուցվածը, որը նախկինում այդ տիտղոսն էր կրում՝ համաձայն Գինեսի ռեկորդների գրքի: Բուրգի տեսք ունեցող կառույցը գտնվում է ծովափնյա Բլոկհուս քաղաքում: Ամրոցը կառուցելիս, այն ստեղծած Ուիլֆրեդ Սթիջերին օգնել են աշխարհի ավազի լավագույն 30 քանդակագործները:
Աղբյուր՝ theguardian.com
Հարավային Կորեայի հետախուզության ազգային գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նիհարել է գրեթե 20 կգ, բայց նա չունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք կարող են ազդել նրա կառավարման վրա, հայտարարել է Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր Կիմ Բեն Կին: Միևնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նախկինի պես «երկարաժամյա հանդիպումներ» է անցկացնում, և նրա քայլվածքի մեջ ոչ մի արտառոց բան չկա:
Աղբյուր՝ gazeta.ru
Կանայք զենք են վերցրել Աֆղանստանի հյուսիսում և կենտրոնում, հարյուրավորները փողոցներում երթի են դուրս գալիս և հրացաններով նկարներ են տեղադրում սոցցանցերում՝ ի նշան անհնազանդության, մինչ թալիբները հսկայական նվաճումներ են գրանցում ամբողջ երկրում: Ամենամեծ ցույցերից մեկը կենտրոնական Գոռ նահանգում էր, որտեղ հանգստյան օրերին հարյուրավոր կանայք էին դուրս եկել՝ զենքեր թափահարելով և հակաթալիբանական կարգախոսներ վանկարկելով:
Աղբյուր՝ theguardian.com
Տոկիոյում, որտեղ մոտ երկու երկու շաբաթից կմեկնարկեն Օլիմպիական խաղերը, հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը, կորոնավիրուսով պայմանավորված, արտակարգ դրություն կգործի: Ենթադրվում է, որ արտակարգ ռեժիմի ժամանակահատվածի համար ռեստորաններում և բարերում ալկոհոլի վաճառքը կրկին կսահմանափակվի: Կարգելվի նաև կարաոկեների աշխատանքը:
Աղբյուր՝ rsport.ria.ru
Ռոբերտ Դաունի կրտսերը հարգանքի տուրք է մատուցել իր հորը՝ Ռոբերտ Ջոն Դաունիին, ով կյանքից հեռացել է երեքշաբթի՝ 85 տարեկան հասակում: Դաունի ավագ դերասան էր և կինոռեժիսոր, որը հայտնի է դարձել «Պատնի Սվոուփ» («Putney Swope») ֆիլմով: Դաունի ավագը նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում, ինչպիսիք են «Բուգայի ոճով գիշերները» (Boogie Nights, 1997), «Մագնոլիա» (Magnolia, 1999), «Ապրել և մահանալ Լոս Անջելեսում» (to Live and Die in L. A., 1985): Դաունի կրտսերից բացի, նա ունի մեկ դուստր՝ Էլիսոն Դաունին:
Աղբյուր՝ cnn.com
Դուբայի նավահանգստի կոնտեյներներից մեկում, որտեղ տեղի է ունեցել հրդեհն ու պայթյունը, եղել են դյուրավառ նյութեր, հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը: Al Arabiya- ի փոխանցմամբ՝ միջադեպը չի ազդել նավահանգստի աշխատանքի վրա: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ հրդեհը վերահսկողության տակ է վերցվել :
Աղբյուր՝ rbc.ru
Ավստրիայում տղամարդը նկարագրել է այն պահը, թե ինչպես է 1.6 մ պիթոնը կծել է իրեն՝ զուգարանից օգտվելիս: 65-ամյա Ուոլթեր Էրհարթը (Walter Erhart) հայտնել է, որ սովորականի պես օգտվել է զուգարանից, իսկ օձին նկատել է միայն այն պահին, երբ այն կծել է իրեն: Օձը փախել էր հարևանի բնակարանից, որտեղ 11 օձ են պահում, և այժմ օձի տիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ մարմնական վնասվածք հասցնելու համար:
Աղբյուր՝ bbc.com
ԱՄՆ վարչակազմը ընդունում է, որ արմատական թալիբների և աֆղանական քաղաքական գործիչների մասնակցությամբ Իրանի բանակցությունները կարող են կառուցողական դեր ունենալ: Այս մասին չորեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը:
Աղբյուր՝ tass.ru
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և նրա ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինը չորեքշաբթի օրը «կառուցողական և դրական հանդիպում են ունեցել»՝ քննարկելու Աֆղանստանից ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո Քաբուլի օդանավակայանը շահագործելու և պաշտպանելու Թուրքիայի գործողությունների ծրագիրը: Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի օրը, ասված է հայտարարության մեջ:
Աղբյուր՝ reuters.com
Չինաստանի ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովը նման սահմանափակումներ մտցրեց երկու ամիս անց այն բանից հետո, երբ Շենժենում գտնվող 72 հարկանի SEG Plaza երկնաքերը, սկսեց ճոճվել՝ անհայտ պատճառներով: Նոր օրենքները կարող են կանգնեցնել շինարարական բումը, ինչը հանգեցրել է նրան, որ Չինաստանում կգտնվեն ողջ մայրցամաքի 10 ամենաբարձր երկնաքերերից 5-ը:
Աղբյուր՝ korrespondent.net
Իրանը սկսել է հարստացված մետաղական ուրանի արտադրության գործընթացը: Այդ մասին երկիրը հայտնել է համաշխարհային միջուկային անվտանգության դիտորդական կազմակերպությանը: Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱՏԷՄԻԳ) ասել է, որ գործընթացը հետազոտական ռեակտորի վառելիք ստանալու համար է: Սակայն եվրոպական տերությունները հայտարարել են, որ Իրանի քայլը խախտում է միջուկային գործարքը և սպառնում բանակցությունների վերականգնմանը:
Աղբյուր՝ bbc.com
Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյոտեն հայտարարվել է պերսոնա նոն գրատա: Նա պարտավոր է 48 ժամվա ընթացքում լքել Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Աղբյուր՝ vesti.ru
Միջոցառմանը մասնակցելու հրավերը ստացվել էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների գլխավոր դատախազների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Աղբյուր՝ ՀՀ Դատախազություն
2021 թվականի հուլիսից կմեկնարկի հայ-բելառուսական համատեղ 6 գիտական ծրագրերի ֆինանսավորումը: Հաղթող ծրագրերը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը, Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Երևանի պետական համալսարանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն