Կարճ լուրեր
Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ, 438 հիվանդ դուրս է գրվել երկրի քովիդ կլինիկաներից: Հանրապետությունում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 362 937 դեպք, բուժվել է 348 705 հիվանդ: Մահացել է 5,255 մարդ:
Աղբյուր՝ sputnik-georgia.ru
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ աֆղանները «ստիպված կլինեն որոշել իրենց ապագան», երբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին այցելել էր Սպիտակ տուն: Բայդենը խոստացել է շարունակել աջակցել երկրին, նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը կավարտեն իրենց զորքերի դուրսբերումը սեպտեմբերի 11-ին: Իսկ մինչ այդ իսլամիստ «Թալիբան» շարժման գրոհայինները վերջին հարձակման ընթացքում գրավել են տասնյակ շրջաններ:
Աղբյուր՝ bbc.com
Այն ստացել է Anolis nemonteae անվանումը՝ ի պատիվ նշանավոր ակտիվիստ, բնիկ ժողովուրդների իրավունքների պահպանման համար պայքարող, Վաորանի բնիկ ժողովրդի ներկայացուցիչ Նեոմոնտե Նենկինոյի: Նոր տեսակը տարբերվում է մյուս ներկայացուցիչներից իր չափերով, արտաքին անատոմիայով, միտոքոնդրիումների ԴՆԹ-ի անհամապատասխանությամբ:
Աղբյուր՝ ria.ru
Ողղաթռի վրա կրակոցները տեղացել են այն ժամանակ, երբ այն թռչում էր Վենեսուելայի հետ սահմանի մոտ: Նախագահը թռչում էր դեպի Նորտե դե Սանտանդեր նահանգի վարչկենտրոն Կուկուտա քաղաք՝ պաշտպանության նախարարի, ներքին գործերի նախարարի և նահանգապետի հետ միասին: Նախագահի խոսնակը հայտնել է, որ միջադեպից ոչ ոք չի տուժել:
Աղբյուր՝ bbc.com
Ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ Դուշանբե քաղաքի մզկիթների վանահայրերը նախազգուշացրել են հավատացյալներին մզկիթ գալ միայն կորոնավիրուսի բացակայության մասին վկայագրով կամ դրա դեմ պատվաստումը հաստատող փաստաթղթով, հայտնում են հավատացյալները:
Աղբյուր՝ ria.ru
Բրազիլիայի հարավում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր վտանգավոր տարբերակ, որը նման է SARS-CoV-2-ի այսպես կոչված լամբդա շտամին: Լամբդա շտամը առաջին անգամ հայտնաբերվել է Պերուում անցյալ ամռան վերջին: Մինչ կորոնավիրուսի հնդկական տարբերակի ի հայտ գալը, լամբդայի շտամը կազմում էր Պերուի վարակների մեծ մասը, իսկ Արգենտինայում և Չիլիում՝ COVID-19 նոր դեպքերի մոտ մեկ երրորդը: Դրա գենոմը պարունակում է ութ հիմնական մուտացիաների շարք, որը, ենթադրաբար, մեծացնում է վիրուսի վարակիչ լինելը:
Աղբյուր՝ korrespondent.net
Ֆրենկ Գերին՝ Բիլբաոյի Գուգենհայմ թանգարանի և Լոս Անջելեսի Ուոլթ Դիսնեյ համերգասրահի 92-ամյա ճարտարապետը, իր նոր աշտարակը ստեղծել է՝ հսկայական ապակե կլոր հիմքի վրա 11000 չժանգոտվող պողպատե պանելներ փաթաթելով: Այնտեղ կտեղակայվեն ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, գրադարան և գրասենյակներ, իսկ Luma Arles համալսարանում, ընդհանուր առմամբ, կանցկացվեն գիտաժողովներ և կենդանի կատարումներ:
Աղբյուր՝ france24.com
Ահաբեկիչների կողմից ականապատ մեքենայի վրա հարձակման թիրախը ՄԱԿ-ի խաղաղապահներն էին: Նրանցից երեքի վիճակը ծանր է:
Աղբյուր՝ korrespondent.net
Ավելի քան 1800 մարդ աջակցել է՝ իսպանացի պաշտոնյաներին ուղղված կոչին` շտկել չգրանցված սենեգալցիու ներգաղթի կարգավիճակը: Տղամարդը երկու անգամ Բիլբաո գետում մարդկանց է փրկել խեղդվելուց: Կիրակի կեսօրին 27-ամյա Մուհամմադ Դիուֆը ընկերոջ հետ էր, երբ քաղաքի կամուրջներից մեկին նկատեց մի մարդու, որը կարծես գլխապտույտ ուներ: Կամուրջին հասնելով՝ նա տղամարդուն նկատել էր արդեն գետի մեջ և անմիջապես նետվել ջուրը՝ փրկելու նրան:
Աղբյուր՝ theguardian.com
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան, մամուլի ասուլիսի ժամանակ, սեղանից հանել էր ոչ ալկոհոլային գարեջրի շիշը՝ ցուցադրված որպես Եվրո-2020-ի գործընկերոջ գովազդ, իր առջև թողնելով ջուր և երկու շիշ Կոկա-Կոլա: Ֆուտբոլիստն իր արարքը բացատրել էր իր մահմեդական լինելով:
Աղբյուր՝ gazeta.ru
2020 թվականի մայիսին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար դատապարտված ԱՄՆ սպիտակամորթ նախկին ոստիկանը դատապարտվել է 22 տարի վեց ամիս բանտարկության: Դատավորն ասել է, որ Շովինի դատավճիռը հիմնված է «վստահության և պածտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև Ֆլոյդի նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժանության վրա»: Դատավարության ընթացքում Շովինի փաստաբանը սպանությունը որակել է որպես «բարեխղճության սխալ»:
Աղբյուր՝ bbc.com
Հարբինի շրջակայքում գրեթե մեկ դար առաջ հայտնաբերված, 145 հազար տարվա հնագույն գանգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանում է նախկինում անհայտ տեսակի: Ուղեղի ծավալի առումով այն գրեթե չի զիջում ժամանակակից Homo sapiens-ին: Այս բրածոների հայտնաբերումը խորացրեց էվոլյուցիոն պառակտումը նեանդերթալյան կրոմանյոնյան մարդկանց միջև: Նոր տեսակն ստացել է Homo longi անվանումը:
Աղբյուր՝ nauka.tass.ru
65-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ծանր վիճակում, ստամոքս-աղիքային սուր արյունահոսությամբ և անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում: Մասնագետները ախտորոշել են հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ աորտո-դուոդենալ խուղակ: Որոշվել է կատարել բացառիկ վիրահատություն: Վիրահատությունը կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հիվանդի հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Նա ապաքինմամբ դուրս է գրվել վիրահատությունից 11 օր անց:
Աղբյուր՝ «Էրեբունի» ԲԿ
Երկրպագուները Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի և նրա ընտանիքի նկատմամբ վիրավորանքներ են հնչեցրել՝ Եվրոպայի առաջնության Սլովակիայի դեմ խաղից հետո: Մորատան չէր իրացրել 11 մետրանոցը և բաց էր թողել մի շարք հնարավորություններ սլովակների դեմ խաղում:
Աղբյուր՝ tass.ru
Դերասան Ջոնի Լի Միլլերը ընդգրկվել է «Թագը» սերիալի դերասանական կազմում: Նա միանում է Իմելդա Սթոնթոնին, Լեսլի Մենվիլին, Դոմինիկ Ուեսթին, Էլիզաբեթ Դեբիկիին և Ջոնաթան Փրայսին՝ թագավորության մասին սերիալի վերջին երկու սեզոնների նկարահաման համար:
Աղբյուր՝ hollywoodreporter.com
Վերջերս տեղեկություն տարածվեց, թե 65-ամյա երգչուհու մոտ ախտորոշվել է ծանր կորոնավիրուս: Իրականում երգչուհուն հոսպիտալացնելու կարիք չի եղել. բժիշկների հսկողության ներքո նա բուժում է անցել տանը: Եվ մտադիր է որոշ ժամանակ հետևել կարանտինին՝ հրաժարվելով հանրային բոլոր միջոցառումներից:
Աղբյուր՝ starhit.ru
Չինաստանի Հենան նահանգի Չժենչինգի մարտարվեստի դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել, 16-ը վիրավորվել են: Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը յոթից 16 տարեկան աշակերտներ են: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան: Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն:
Աղբյուր՝ bbc.com
Ամերիկյան The CW Television Network հեռուստաալիքը կթողարկի «Գերբնական» հեռուստասերիալի նախաբանը: Ֆիլմի պրոդյուսերներն են հեռուստասերիալի գլխավոր դերասաններից Ջենսեն Էքլսը և նրա կինը՝ Դենիլ Հարիսը: Սցենարի հեղինակն է Ռոբի Թոմփսոնը: Ֆիլմը կպատմի «Գերբնական»-ի գլխավոր հերոսների՝ Սեմի ու Դինի ծնողների մասին:
Աղբյուր՝ kulturomania.ru