Կարճ լուրեր
Իսրայելում հնագույն ձագարափոսից հանված բրածո ոսկորները, հնարավոր է, պատկանում են պատկանել ոչնչացած անհայտ խմբի մարդկանց, ովքեր ապրել են Լեւանտում ավելի քան 100 000 տարի առաջ: Հետազոտողները ոսկորները հայտնաբերել են քարե գործիքների, ձիերի, եղջերուների և վայրի եզների մնացորդների կողքին՝ Իսրայելի կենտրոնում գտնվող Ռամլա քաղաքի մոտակայքում՝ Նեշեր Ռամլա նախապատմական տեղանքում պեղումների ժամանակ:
Աղբյուր՝ theguardian.com
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) 2021/22 մրցաշրջանից հանում է ՈՒԵՖԱ-ի արտագնա խաղերում գոլի առավելության կանոնը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Այժմ երկու հանդիպման արդյունքներին հաջորդող ոչ-ոքիի դեպքում կնշանակվի երկու լրացուցիչ խաղակես`յուրաքանչյուրը 15 րոպե, և, անհրաժեշտության դեպքում, նշանակվեն է տուգանային հարվածներ:
Աղբյուր՝ tass.ru
Երկրի կառավարությունը և ՄԱԿ-ը հայտնել են, որ Բուրկինա Ֆասոյի հյուսիս-արևելքում տեղի ունեցած կոտորածը, որի ընթացքում ավելի քան 130 մարդ է զոհվել այս ամիս, հիմնականում իրականացվել է 12-14 տարեկան երեխաների կողմից: Հարձակվողները հունիսի 4-ի երեկոյան գրոհել են Սոլհան գյուղը, կրակ բացել բնակիչների վրա և այրել տներ: Դա վերջին տարիների ամենասարսափելի հարձակումն էր «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա»խմբավորումների ջիհադիստների թիրախում գտնվող տարածքում:
Աղբյուր՝ theguardian.com
«Ռոսգվարդիա»-ին պատկանող Մի-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Լենինգրադի մարզում: Նախնական տվյալներով՝ երեք զինվորական է զոհվել:
Աղբյուր՝ tass.ru
Հետազոտողները հայտնաբերել են շնաձկան հարձակման զոհի մնացորդներ, որն ավելի քան 3000 տարեկան է: Կմախքը հայտնաբերվել է Ներքին Ճապոնական ծովում: Գիտնականները հայտնում են, որ զոհը, հավանաբար, ձկնորս է եղել, ով ստացել է առնվազն 790 խորը վերքեր: Կծածի հետքեր են հայտնաբերվել ձեռքերի, ոտքերի, կրծքավանդակի և որովայնի հատվածում:
Աղբյուր՝ korrespondent.net
Բրիսթոլի բնակիչ Դեյվ Սմիթը տասը ամիս առաջ վարակվել է կորոնավիրուսով և դարձել ամենաերկար վարակակիր եղած մարդը: 72-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 2020 թվականին՝ թագավորությունում համաճարակի առաջին ալիքի սկզբում: Այնուամենայնիվ, մինչ մարդկանց մեծ մասը վերականգնվում էր մի քանի շաբաթ անց, Սմիթի հիվանդությունը տևեց ավելի քան 290 օր անընդմեջ, կամ գրեթե 10 ամիս՝ դառնալով հիվանդության ամենաերկար ընթացքը:
Աղբյուր՝ theguardian.com
2021 կինոփառատոնի ցուցադրության ժյուրիի կազմը պատմության մեջ առաջին անգամ բաղկացած կլինի առավելապես կանանցից: «Սփայք Լիի շուրջ են հավաքվել յոթ ազգությունից հինգ կին և երեք տղամարդ: Նրանց պատիվ է վիճակվել բացահայտել 2021 թվականի միջազգային մրցույթի մասնակից ֆիլմերը »,- նշել են փառատոնի կազմակերպիչները: Կաննի կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 6-17-ը`ավանդական օֆֆլայն ձևաչափով:
Աղբյուր՝ style.rbc.ru
Թեև Վատիկանի հավաքույթների աստղը սովորաբար Հռոմի Ֆրանցիսկոս պապն է, սակայն չորեքշաբթի՝ պապի հետ հանդիպան ժամանակ, հասարակության ուշադրությունն առավել գրավել է նրան մոտեցած Սարդ-մարդը, կամ այդ կերպարում հանդես եկող Մատեո Վիլարդիտան: 28-ամյա Վիլարդիտան օգտագործում է սուպերհերոսի հանդերձանքը՝ ուրախացնելու համար Վատիկանի հիվանդանոցում գտնվող երեխաներին: Վիլարդիտան ասել է, որ ինքը պապից խնդրել է աղոթել երեխաների և նրանց ընտանիքների համար:
Աղբյուր՝ apnews.com
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոնները հինգշաբթի ժամանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան կանչել են՝ նախորդ օրը Սեւ ծովում ՌԴ տարածքային ջրեր բրիտանական նավատորմի Էսկադրային ականակրի մուտք գործելու հետ կապված միջադեպի պատճառով:
Աղբյուր՝ tass.ru
Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախատեսում է Տոկիո ժամանել հուլիսի 9-ին: Նա կարանտինում կմնա երեք օր:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում գրանցվել է կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամով վարակված առաջին մահը, հինգշաբթի՝ հունիսի 24-ին, լրագրողներին հայտնել է նահանգապետ Վիշվաս Սարանգին: Նահանգում այս շտամով վարակման հինգ դեպք է գրանցվել:
Աղբյուր՝ iz.ru
Ըստ Թայվանի արտգործնախարար Ջոզեֆ Վուի, Չինաստանի կողմից Թայվանի նկատմամբ ռազմական ահաբեկման սրումը ցույց է տալիս, որ ինքնակառավարվող կղզին «պետք է պատրաստվի» հնարավոր ռազմական բախմանը: Նրա նախազգուշացումը եղավ մեկ շաբաթ անց այն բանից, երբ կղզին հայտարարեց՝ չինական ռազմական ինքնաթիռների կողմից Թայվանի ինքնահռչակված ՀՕՊ տարբերիչ գոտի ամենամեծ ներխուժման մասին:
Աղբյուր՝ cnn.com
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-ին կոչ է արել նապաձեռնությունն իր վրա վերցնել Ռուսաստանի հետ բանակցություններում՝ հարաբերությունների հետագա վատթարացումից խուսափելու համար: Ռուսական սադրանքների ֆոնին «ԵՄ-ն պետք է անմիջական կապ հաստատի Ռուսաստանի և Ռուսաստանի նախագահի հետ», - ասել է նա հինգշաբթի՝ հունիսի 24-ին, Գերմանիայի Բունդեսթագում կառավարության հայտարարությամբ հանդես գալով:
Աղբյուր՝ dw.com
Ֆիլմը կպատմի Դիսնեյլենդի համանուն ատրակցիոնի մասին: Նախագիծը ղեկավարում է Դիսնեյ կինոստուդիան: Դերասանուհին կլինի նաեւ ֆիլմի պրոդյուսերը, սցենարի հեղինակն է է Ջոշ Քուլին:
Աղբյուր՝ news.ru
Ֆլորիդա նահանգի Մայամի-Դեյդ շրջանում հսկայական փրկարարական գործողություն է ընթանում այն բանից հետո, երբ 12 հարկանի շենքը մասամբ փլուզվեց: Հյուսիսային Surfside լողափի նկարներից երևում է փլատակների հսկայական կույտը՝ բնակելի բազմաբնակարան շենքի մի կողմում: Մեկ կին զոհվել է, առնվազն ութ մարդ վիրավորվել է, և կան կասկածներ, որ փլատակների տակ կարող են էլի մարդիկ լինել: Հաղորդվում է, որ փլուզումը տեղի է ունեցել ժամը 02:00-ի սահմաններում:
Աղբյուր՝ bbc.com
Շոգ եղանակին որոշակի դեղամիջոցների օգտագործումը կարող է այտուց առաջացնել: Այս մասին ասել է սրտաբան Աննա Կորենեվիչը: Մասնագետի խոսքով՝ որոշ դեղամիջոցներ, մասնավորապես՝ կալցիումական անցուղիների պաշարիչները, շոգ եղանակին ընդունվելիս, կարող են ուժեղ այտուց առաջացնել, բայց նա հորդորեց չվախենալ այս երեւույթից:
Աղբյուր՝ ria.ru
Փղոսկրի Ափի Հանրապետության դատարանը հեռակա կարգով դատապարտեց նախկին վարչապետին և ապստամբների առաջնորդին ցմահ ազատազրկման՝ 2019-ի վերջին Նախագահ Ալասան Ուատտարայի դեմ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով: Չորեքշաբթի դատավճիռը կայացավ այն բանից հետո, երբ 49-ամյա Սորոն, ով շուրջ երկու տարի աքսորված էր Եվրոպայում, մեղադրվեց դավադրության և պետական իշխանության վրա հարձակման փորձ կատարելու մեջ:
Աղբյուր՝ aljazeera.com
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ստեղծագործությունը վաճառվել է Նյու Յորքի Phillips աճուրդում: 1921 թվականին ստեղծված կտավում պատկերված են անտառ եւ ջրով խանդակ Անգլիայի նահանգներից մեկում: Կտավը հայտնաբերվել է ստեղծումից հարյուր տարի անց: Այն աճուրդի է դրվել Արիստոտել Օնասիսի ընտանեկան հավաքածուից:
Աղբյուր՝ style.rbc.ru