Կարճ լուրեր
Գրեթե 2700 երեխա սպանվել է: Երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Անվտանգության խորհրդում հնչեցրած զեկույցը հաստատում է, որ 21 բախումների ընթացքում տարբեր տեսակի խախտումներ են թույլ տրվել 19 379 երեխայի նկատմամբ: Ամենաշատ խախտումներն իրականացվել են Սոմալիում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Աֆղանստանում, Սիրիայում և Եմենում:
Աղբյուր՝ reuters.com
Պելոպոննես թերակղզում հյուսիս-արևմուտքում գտնվող Իլիա շրջանում գտնվող Պիրգոսի մունիցիպալիտետում վթարի է ենթարկվել մեկ շարժիչով ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: Հաղորդվում է, որ փոքր, մեկ շարժիչով ինքնաթիռը օդ է բարձրացել Մեսոլոնգիի օդանավակայանից և ուսումնական թռիչքի էր կատարում: Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռը բռնկվել է: Հեռուստատեսության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երկու մարդ՝ ինքնաթիռի օդաչուն և ուղևորը, ովքեր մահացած են հայտնաբերվել:
Աղբյուր՝ ria.ru
Երկուշաբթի իրավիճակը հանդարտվեց, երբ պարզվեց, որ ոչ ոք, կարծես, չի մահացել: Կիրակի 23:00-ից հետո սկսված պտտահողմից վնասվածքներ էր ստացել մոտ 10 մարդ: Առնվազն ութ մարդ հոսպիտալացվել է Նապերվիլ քաղաքում, որտեղ 22 տուն դարձել է «բնակության համար ոչ պիտանի», և ավելի քան 130 տուն վնասվել է՝ 147.500 բնակչություն ունեցող արվարձանում, որը գտնվում է Չիկագոյից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա:
Աղբյուր՝ apnews.com
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ հայտնվել փլեյ-օֆֆում: Երկուշաբթի օրը Կոպենհագենում կայացած B խմբի վերջին՝ երրորդ, տուրի հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ դանիացիների: Հաղթողների գոլերը խփեցին Միկկել Դամսգարդը (38-րդ րոպե), Յուսուֆ Պոուլսենը (59), Անդրեաս Քրիստենսենը (79), Յոակիմ Մելեն (82): Ռուսաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ Արտեմ Ձյուբան (70՝ տուգանայինից):
Աղբյուր՝ euro2020.ria.ru
Դերասաններ Ջորջ Քլունին, Քերի Վաշինգտոնը և Դոն Չիդլը՝ Լոս Անջելեսի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, համատեղ ուժերով դպրոց կբացեն՝ պատանիներին ուսուցանելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են կինեմատոգրաֆիան, բեմի լուսավորությունը, տեսողական էֆեկտները և հոլիվուդյան այլ աշխատանքներ: Դպրոցը, որը պետք է գործարկվի 2022 թվականին, նպատակ ունի դիվերսիֆիկացնել ժամանցային արդյունաբերությունը՝ ապահովելով լավ վարձատրվող աշխատատեղերի ուղի:
Աղբյուր՝ reuters.com
Հոնկոնգյան «Apple Daily» պրոդեմոկրատական թերթը ստիպված կլինի փակվել «մի քանի օրվա ընթացքում» այն բանից հետո, երբ իշխանությունները սառեցրեցին ընկերության ակտիվները՝ ազգային անվտանգության օրենքի համաձայն, երկուշաբթի հայտնել է՝ բանտարկված սեփականատեր Ջիմի Լայի խորհրդականը:
Աղբյուր՝ reuters.com
«ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսել է ակտիվ երկրաբանական հետախուզումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող «Գոյդագ» հանքաքարի հանքավայրում:
Աղբյուր՝ eadaily.com
Ֆրանսիայի զինված ուժերը և քաղաքացիական անձինք վիրավորվել են երկուշաբթի օրը Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում է Ֆրանսիայի Գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը: Վիրավորների թիվը չի հաղորդվում:
Աղբյուր՝ ria.ru
Քայտրիոնա Լագանը Իռլանդիայի չեմպիոն է Լոնդոնդերի շրջանի Քասլդոուսն գյուղից: 15-ամյա աղջիկը նվագում է հինգ գործիք`բանջո, մանդոլին, ֆիդլ, կիթառ և մանդոլա: Լոքդաունի ընթացքում նա սկսել է տեսանյութեր տեղադրել սոցիալական ցանցերում՝ ցուցադրելով իր երաժշտական լայն տաղանդը:
Աղբյուր՝ bbc.com
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի թոռը՝ արքայազն Ուիլյամը, երկուշաբթի, հունիսի 21-ին, դարձավ 39 տարեկան: Քեմբրիջի դուքսը շնորհակալություն է հայտնել բոլորին Instagram-ում ստացած շնորհավորանքների համար:
Աղբյուր՝ gazeta.ru
Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը հուլիսի 8-ին հանդես կգա համերգային ծրագրով՝ Էուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգի սկիզբը՝ 19։00։
Աղբյուր՝ toms.am
Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի ժնևյան հանդիպումը «փոփոխություն չի մտցրել» Վաշինգտոնի հակառուսական պատժամիջոցների քաղաքականության մեջ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:
Աղբյուր՝ ria.ru
Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ «Բարսելոնայի» եզրային հարձակվողի ծնկի վնասվածքը ժամանակին չի ապաքինվի: Դեմբելեն չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ի մնացած խաղերին: 24-ամյա Դեմբելեն վնասվածք է ստացել շաբաթ օրը Բուդապեշտում Հունգարիայի դեմ խաղում (1: 1):
Աղբյուր՝ france24.com
Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման առիթով:
Աղբյուր՝ ria.ru
Հունիսի 22-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախարարների կաբինետին կառաջարկի ներում շնորհել կատալոնացի քաղաքական գործիչներին, ովքեր դատապարտվել են՝ 2017-ին տարածաշրջանի անկախության հանրաքվեի կազմակերպման գործում իրենց դերի համար:
Աղբյուր՝ tass.ru
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության աճի պատճառով հետ կանչելուց երեք ամիս անց՝ Ռուսաստանի դեսպանը կիարկի վերադարձավ Միացյալ Նահանգներ:
Աղբյուր՝ apnews.com
Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Կասպեր Կոզլովսկին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ աղբյուրի՝ 17-ամյա լեհը, ով դարձել է Եվրոյի ամենաերիտասարդ խաղացողը, հետաքրքրում է «Յուվենտուսին» ու «Կալյարիին»:
Աղբյուր՝ sport-express.ru
Երկուշաբթի օրը Շվեդիայի խորհրդարանը անվստահության քվեով հեռացրեց վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ տալով հեռանալու և հանձնարարելու խոսնակին նոր կառավարություն ստեղծել կամ նշանակել արտահերթ ընտրություններ: Պատճառը նախկին կոմունիստական Ձախ կուսակցության հրաժարվելն էր աջակցել աջ կենտրոնամետ կառավարությանը՝ նոր շենքերում բնակարանների վարձավճարների նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու ծրագրի շուրջ:
Աղբյուր՝ reuters.com