Կարճ լուրեր
Միջաստղային թռիչքները հասանելի կլինեն ոչ շուտ, քան 250-300 տարի անց, հայտնել է Վյաչեսլավ Տուրիշևը՝ NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի առաջատար հետազոտողը, որը մասնակցել է NASA-ի շուրջ 40 առաքելությունների:
Աղբյուր՝ ria.ru
2021 թվականի սեպտեմբերի 2- 8-ը ՌԴ Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային համաժողովը: Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը: Ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը: Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիսի 25-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Հյուսիսային Կորեան 300,000 դոլար է նվիրաբերել Մյանմայի համար ՄԱԿ-ի մարդասիրական օգնության նախաձեռնությանը, որը 2005 թվականից ի վեր առաջին նվիրատվությունն է այլ երկրներին: Այս մասին հինգշաբթի ներկայացվել է ՄԱԿ-ի հրապարակած տվյալներում: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ֆինանսական հետախուզական ծառայությունը ցույց տվեց, որ Հյուսիսային Կորեան վճարել է այդ ներդրումը մայիսի 24-ին Մյանմայի հումանիտար հիմնադրամին:
Աղբյուր՝ reuters.com
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը դրականորեն արձագանքեց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի համատեղ հայտարարությանը, որոնք վերահաստատել են իր և Ռոնալդ Ռեյգանի բանաձևը միջուկային պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ, և հաջողություն մաղթեց ռազմավարական կայունության վերաբերյալ հետագա խորհրդակցություններին:
Աղբյուր՝ ria.ru
Բոտսվանում ցուցադրվում է երբևէ հայտնաբերված երրորդ ամենամեծ ադամանդը: 1098 կարատ քաշ ունեցող քարը ցույց է տրվել նախագահ Մոկվեթսի Մասիսիին՝ Debswana ադամանդի ֆիրմայի կաղմից դրա հայտնաբերումից երկու շաբաթ անց: Հսկա թանկարժեք քարը շատ քիչ է փոքր երկրորդ ամենամեծ ադամանդից, որը նույնպես Բոտսվանայում է հայտնաբերվել: Բոտսվանան Աֆրիկայում ադամանդի խոշորագույն արտադրողն է:
Աղբյուր՝ bbc.com
Մուտքը Ճարտարապետական հուշարձանի տարածք սահմանափակ կլինի: Այցելուները պետք է դիմակ կրեն: Տոմսեր կարելի է ձեռք բերել միայն առցանց:
Աղբյուր՝ korrespondent.net
Միլիարդատեր ՄաքՔենզի Սքոթը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը, այս անգամ, 2.7 միլիարդ դոլար է նվիրաբերել մի շարք բարեգործական կազմակերպությունների: Սքոթը իր բլոգում գրառման մեջ ասել է, որ ցանկանում է գումարը տալ նրանց, ովքեր «պատմականորեն չեն ֆինանսավորվել և անտեսվել են»: Նա գրել է, որ ընտրել է 286 կազմակերպություն, որոնք աշխատում են ռասայական խտրականության, արվեստի և կրթության հարցերի շուրջ: Սքոթը աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է:
Աղբյուր՝ bbc.com
Ռուսաստանը և Չինաստանը Սանկտ Պետերբուրգում կայացած GLEX-2021 տիեզերական հետազոտությունների միջազգային համաժողովում Լուսնի վրա միջազգային գիտական կայանի կառուցման ճանապարհային քարտեզ են ներկայացրել:
Աղբյուր՝ ria.ru
Չորեքշաբթի օրը իսրայելական զորքերը գնդակահարել են պաղեստինցի ավտովարորդին, ով փորձել է մխրճվել նրանց մեջ Հորդանան գետի գրավյալ ափին, ապա դանակ թափահարել: Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կինը մահացել է ստացված վնասվածքներից: Իսրայելական կողմից զոհերի մասին չի հաղորդվում:
Աղբյուր՝ reuters.com
Ամերիկացի գիտնականները պարզել են փռշտոցի նյարդային մեխանիզմը: Պարզվել է, որ այս գործընթացի համար պատասխանատու են ուղեղի այն հատվածները, որոնք կապված չեն շնչառության հետ:
Աղբյուր՝ ria.ru
Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվելու է Netflix-ի «Ատլաս» անվանումով ֆիլմում: Նախագծի ռեժիսորն է Բրեդ Փեյթոնը, իսկ սցենարի հեղինակը Արոն Էլի Քոլեյթն է:
Աղբյուր՝ deadline.com
Բրիտանիան և Եվրամիությունը չեն կարողանում առաջընթաց գրանցել Հյուսիսային Իռլանդիայի հետ առևտրի շուրջ բանակցություններում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Brexit-ի և միջազգային քաղաքականության հարցերով՝ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչ Դեյվիդ Ֆրոստը:
Աղբյուր՝ tass.ru
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Եվրոպայի առաջնության եզրափակչի պատմության լավագույն ռմբարկուն` երեքշաբթի Հունգարիայի ընտրանու դեմ Պորտուգալիայի խաղում 3: 0 հաշվով տարած հաղթանակով: Պորտուգալացին մրցաշարի ռմբարկուների ցուցակում 10 գոլով առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող Միշել Պլատինիից։ Ռոնալդուն դարձավ նաև առաջին ֆուտբոլիստը, ով մասնակցեց Եվրոպայի առաջնության հինգ եզրափակիչներում ՝ 2004-ին իր նորամուտից ի վեր:
Աղբյուր՝ cnn.com
Ռուսաստանի Դաշնության Պետական դուման չորեքշաբթի օրը կայացած լիագումար նիստում երրորդ՝ վերջին, ընթերցմամբ ընդունեց՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ռազմական հանցագործների պատկերների ցուցադրումը և նացիստական իրերի տարածումը արգելող օրենքը:
Աղբյուր՝ ria.ru
Աշխատողները բարձրացել են բուդդայական աստվածուհու հսկա արձանի վրա, որպեսզի նրա դեմքին դնեն պատվերով պատրաստված դիմակ: Արարքը որպես աղոթք է հանդիսանում՝ կորոնավիրուսի համավարակի ավարտի համար: Չորս աշխատողներից պահանջվեց երեք ժամ, որպեսզի դիմակն ամրացնեն գթասրտության աստվածուհի Կաննոնի՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գտնվող, 27 մետր բարձրությանմբ արձանին:
Աղբյուր՝ reuters.com
Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն հայտարարել է Ավստրալիայի արևելյան ափին կինոստուդիա կառուցելու պլանների մասին՝ «Down Under» կինոնկարի ստեղծման ֆոնին: Օսկարի մրցանակակիրը հայտնել է, որ ստուդիան կկառուցվի Բրիսբենից հարավ գտնվող Քոֆս Հարբոր քաղաքում՝ արդեն գոյություն ունեցող ընդարձակ հանգստյան համալիրում:
Աղբյուր՝ france24.com
Էրմիտաժի Աքիլլես կատուն կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության խմբային փուլի Ռուսաստան - Ֆինլանդիա խաղի վերաբերյալ: Խուլ սպիտակ կատուն ընտրել է Ռուսաստանի հավաքականը: Ընտրությունն իրականացվել է ավանդական եղանակով. ուտեստներով ամաններ են տեղադրվել Ռուսաստանի և Ֆինլանդիայի դրոշների կողքին: Ավելի վաղ Աքիլլեսը ճիշտ էր գուշակել Բելգիայի հավաքականի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ, որն ավարտվել էր 3:0 հաշվով:
Աղբյուր՝ sport-express.ru
Չինաստանի տիեզերական գործակալությունը հայտնում է, որ տիեզերագնացները կունենան 120 տարբեր տեսակի սնունդ և «տիեզերական վազքուղիներ»՝ մարզվելու համար: Առաքելությունը կլինի Չինաստանի անձնակազմի մինչ այժմ ամենաերկար տիեզերական առաքելությունը և առաջինը վերջին գրեթե հինգ տարվա ընթացքում: Այսպիսով, Պեկինը առաջ է մղվում իր հավակնոտ ծրագրով՝ իրեն որպես տիեզերական տերություն հաստատելու համար:
Աղբյուր՝ france24.com