Կարճ լուրեր
Լրագրողները, որոնք պատրաստվում էին լուսաբանել Նախագահ Ջո Բայդենի առաջին արտասահմանյան ուղևորությունը, երեքշաբթի երեկոյան մի քանի ժամ ուշացել են Եվրոպա մեկնելուց, բայց ոչ վատ եղանակի կամ ուշացած օդաչուի պատճառով: Նրանց չարտերային ինքնաթիռը մեխանիկական խնդիրներ է ունեցել ցիկադաների (կնճիթավոր ճպուռ) պատճառով:
Աղբյուր՝ nbcnews.com
Խոսքը երկրորդ՝ Արթուր Ս. անունով, ձերբակալվածի մասին է, որը բերման էր ենթարկվել Դամիեն Թարելի հետ միասին: Արթուրի տանը հայտնաբերել են զենք և Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf) ծրագրային գիրքը: Թե ինչ տեսակի զենք է հայտնաբերվել, մանրամասներ չեն հաղորդվում:
Աղբյուր՝ lenta.ru
Վեց տարեկան տղան վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Նեմո դելֆինարիումի դելֆինը սխալմամբ կծել է նրա ձեռքը՝ ուտելու համար: Համացանցում տեղադրված տեսանյութում ծովային կենդանին ցատկում է լողավազանից և ատամներով բռնում այցելուի մեկնած ձեռքը: Վախեցած տղան ցավից ճչում է, երբ կաթնասունը բաց է թողնում նրա վերջույթը: Պարկի աշխատակիցների խոսքով՝ դելֆինը սոված կամ ագրեսիվ չի եղել՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այցելուներին զգուշացրել են չմոտենալ լողավազանի եզրին և ձեռքերը չմտցնել ջրի մեջ:
ProPublica հետաքննական-լրատվական կայքում տեղեկատվական արտահոսք է եղել, թե որքան քիչ եկամտահարկ են վճարում ամերիկացի միլիարդատերերը: Կայքը հայտնում է, որ տեսել է աշխարհի որոշ ամենահարուստ մարդկանց՝ ներառյալ Ջեֆ Բեզոսի, Իլոն Մասկի և Ուորեն Բաֆեթի հարկային հայտարարագրերը: Կայքի պնդմամբ՝ Amazon-ի հիմնադիր Բեզոսը հարկ չի վճարել 2007թ.-ին և 2011թ.-ին, իսկ Tesla-ի ղեկավարը՝ 2018թ.-ին: Սպիտակ տան խոսնակը արտահոսքը որակել է «անօրինական», ՀԴԲ-ն և հարկային մարմինները հետաքննություն են անցկացնում:
Աղբյուր՝ bbc.com
Նախորդ գիշեր Կիսան Նագար բնակավայրի տարածքում արագընթաց ավտոբուսը բախվել էր ինքնաբեռնիչին. հարվածից ինքնաբեռնիչը և ավտոբուսը շրջվել են: Ավտոբուսի տասնյոթ ուղեւորները տեղում մահացել են:
Աղբյուր՝ korrespondent.net
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է՝ ուսումնական առաջադրանքների կատարման ընթացքում ռադարներից անհետացած բուլղարական ռազմաօդային ուժերի կործանիչի օդաչուի փրկարարական բաճկոնը: Ավելի վաղ Բուլղարիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՄիԳ-29-ի հետ կապը կորել է չորեքշաբթի օրը՝ 0: 45-ին, երբ այն թռչում էր Սեւ ծովի վրայով:
Աղբյուր՝ ria.ru
Ռմբակոծվել են Սիրիայի կենտրոնական ու հարավային օբյեկտները, հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: Ֆրանսպրես գործակալությունն էլ հայտնել է, որ հարվածների հետևանքով սպանվել է ութ «սիրիացի գրոհային»: Իսրայելը չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Աղբյուր՝ dw.com
Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը կործանվել է, երեք զինվոր զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Ըստ երկրի պաշտպանության նախարարության հայտրարության, երեքշաբթի գիշերը Աֆղանստանի կենտրոնում գտնվող Վարդակ նահանգի Ջագատու շրջանում Մի -17 ուղղաթիռ է ընկել: Ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Թալիբան» շարժումը:
Աղբյուր՝ ria.ru
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նոր ենթադրություններ է առաջացրել իր առողջության վերաբերյալ այն բանից հետո, երբ վերջին լուսանկարներում երևացել է, որ նա նիհարել է: 10 տարի առաջ ղեկավար դարձած Կիմը, ում խոշոր կազմվածքը համաշխարհային հետաքրքրության կենտրոնում է եղել, վերջին նկարներում ակնհայտորեն ավելի կոկիկ կազմվածք ունի:
Աղբյուր՝ theguardian.com
Կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց համար կարևոր է բարդ ածխաջրեր, յոգուրտներ, կանաչ բանջարեղեն ավելացնել իրենց սննդակարգին: Այս մասին ասել է՝ Վիդնովսկայայի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի վերականգնողական բուժման բաժանմունքի վարիչ, վարակաբան Սվետլանա Մալինովսկայան:
Աղբյուր՝ ria.ru
Հոկեյի Չեմպիոնների լիգայի (CHL) ղեկավարությունը հայտարարել է բելառուսական «Յունոստ» ակումբը 2021/22 մրցաշրջանում մրցաշարի մասնակիցների ցուցակից հեռացնելու որոշման մասին: Սրանք առաջին սպորտային պատժամիջոցներն են Բելառուսի դեմ, որոնք ուղղված են ոչ թե երկրի ԱՕԿ-ի ղեկավարության, այլ անմիջականորեն մարզիկների դեմ: Հաջորդ քայլը կարող է լինել հանրապետության հեռացումը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելուց:
Աղբյուր՝ gazeta.ru
«Թալիբան» շարժման ապստամբները գնդակահարել են Halo Trust ականազերծման կազմակերպությունում 10 աշխատակցի՝ կազմակերպության երկրի հյուսիսում գտնվող ճամբարի վրա հարձակման ժամանակ: Այս մասին այսօր հայտրարել է Halo Trust-ը: Թալիբանները հերքել են իրենց մասնակցությունը երեքշաբթի ուշ երեկոյան հյուսիսային Բաղլան նահանգի բանվորական ճամբարի վրա հարձակմանը: Halo Trust-ի տեղեկացմամբ, աշխատակազմի ևս 16 մարդ վիրավորվել է:
Աղբյուր՝ reuters.com
Մոնղոլները չորեքշաբթի սկսեցին նոր նախագահ ընտրելու քվեարկությունը: Ընդհանուր ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ գրանցված է 2,151,329 ընտրող: Հաղթողը կդառնա Մոնղոլիայի վեցերորդ նախագահը 1992 թվականից՝ կոմունիզմից դեպի ժողովրդավարություն խաղաղ անցումից ի վեր: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Բատուլգա Խալթմաան սահմանադրորեն իրավունք չունի առաջադրվել երկրորդ վեցամյա ժամկետի համար:
Աղբյուր՝ apnews.com
Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 351 249 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 866 մարդ: Ըընդհանուր առմամբ առողջացածների թիվն աճել է՝ դառնալով 335 895: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից գրանցվել է 31 նոր մահ: Համավարակի սկզբից մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել 4982 մարդ:
Աղբյուր՝ apsny.ge
Հունիսի 8-ին՝ ուշ երեկոյան, Ուկրաինայի Խարկով քաղաքում՝ Գագարինա պողոտայի թիվ 38 հասցեում, տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունին նախորդել էր քաշքշուկ երիտասարդ տղաների միջև, ապա նրանցից մեկը նռնակ էր նետել ամբոխի մեջ, որի հետևանքով տուժել են 2005թ.-ի, 1988թ.-ի և 2002թ.-ի ծնված երիտասարդներ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ամենաերիտասարդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուս երկուսինը՝ բավարար: Հարձակվողը բերման է ենթարկվել:
Աղբյուր՝ eadaily.com
Հույն թենիսիստը 6-3, 7-6, 7-5 հաշվով պարտության մատնեց համաշխարհային դասակարգման երկրորդ համար Դանիիլ Մեդվեդևին: Ստեֆանոս Ցիցիպասը երրորդ անընդմեջ խոշոր մրցաշարում կպայքարի իր առաջին եզրափակչի համար: Եզրափակչի ուղեգիրը Ցիցիպասը կվիճարկի Ալեքսանդր Զվերևի հետ:
Աղբյուր՝ theguardian.com
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ 2006 թվականի պատժամիջոցները, հայտնում է Սպիտակ տունը: Պատժամիջոցների հերթական մեկ տարվա ժամկետը լրանում է հունիսի 16-ին: Պատժամիջոցները սահմանվել են կապված մարդու իրավունքների խախտումների, քաղաքական բռնաճնշումների և կոռուպցիայի մեղադրանքների հետ: Բելառուսի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները:
Աղբյուր՝ ria.ru
1933 թ.-ի Կրկնակի արծիվ ոսկե մետաղադրամը վաճառվել է ռեկորդային 18,9 միլիոն դոլարով երեքշաբթի Նյու Յորքի Sotheby's աճուրդում: 20 դոլարանոց մետաղադրամը, որը ստեղծել է ամերիկացի քանդակագործ Ավգուստ Սեն-Գոդենսը, գերազանցել է նախավաճառքի գնահատված արժեքը՝ 10-15 միլիոն դոլարը: Այն 1933 թվի միակ արծիվն է, որը երբևէ թույլատրվել է դարձնել մասնավոր սեփականություն: Մետաղադրամի մի կողմում թռչող ամերիկյան արծիվն է, մյուսում՝ Ազատության խորհրդանիշը:
Աղբյուր՝ reuters.com