Կարճ լուրեր
Սննդամթերքի գների ինդեքսը մայիսին ապրիլի համեմատ աճել է 4,8 տոկոսով: Սննդամթերքի համաշխարհային գները սահմանել են նոր ռեկորդ, որը պահպանվում էր 2011-ի սեպտեմբերից: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գյուղատնտեսական կազմակերպության (FAO) անդրադարձում: Ինդեկսն աճում է արդեն 12-րդ ամիսն անընդմեջ:
Աղբյուր՝ lenta.ru
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը ձեռք է բերել Սիլվերսթոունում տեղակայված «Լունազ» ընկերության 10% բաժնեմասը, որը էլեկտրաֆիկացնում է Rolls-Royce-ի, Jaguar-ի և Range Rover-ի դասական մեքենաները:
Աղբյուր՝ theguardian.com
Ավստրալացի Էշլի Բարտին երկրորդ սեթում դուրս եկավ լեհ Մագդա Լինետի հետ Ֆրանսիայի բաց առաջնության (Ռոլան Գարոս) երկրորդ շրջանի խաղից: Խաղի դադարեցման պահին հաշիվը 6:1, 2:2 էր՝ հօգուտ Լինետի:
Աղբյուր՝ tass.ru
Զգեստը, որը Ուելսի արքայադուստր Դիանան կրել է 40 տարի առաջ՝ իր ամուսնության օրը, ցուցադրվում է Քենսինգթոնյան պալատում գտնվող իր նախկին տանը: Նրա որդիները՝ արքայազն Ուիլյամը և արքայազն Հարրին, հագուստը փոխառությամբ տրամադրել են ցուցահանդեսին, որը մեկնարկել էր Դիանայի 60-ամյա հոբելյանից մեկ ամիս առաջ: Այն ստեղծվել է Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելների կողմից՝ 1981 թվականին հուլիսին կայացած պսակադրության համար:
Աղբյուր՝ bbc.com
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պատվաստվել է Sputnik V պատվաստանյութով: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:
Աղբյուր՝ ria.ru
Թագուհին կհանդիպի Ջո Բայդենի հետ, երբ նա այցելի Մեծ Բրիտանիա այս ամսվա վերջին G7-ի գագաթնաժողովին, հաստատել է Բուքինգհեմյան պալատը:
Աղբյուր՝ independent.co.uk
«Ընդհանուր առմամբ, ընտրող հանձնաժողովը դիտել է ավելի քան 2800 կինոնկար: Դրանցից 65 ֆիլմեր ընտրվել են մրցույթի տարբեր բաժինների համար, այդ թվում` 24-ը հիմնական ծրագրի համար»,- հայտնել է միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոլտը:
Աղբյուր՝ tass.ru
Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհի պատճառ է դարձել վառելիքի բաքից արտահոսքը, հայտնել է գործարանի գործադիր տնօրեն Համեդ Արմանֆարը: Չորեքշաբթի հրդեհ էր բռնկվել Թեհրանում գտնվող վերամշակման գործարանի վթարային գազատարներից մեկում: Հրդեհի հետևանքով տուժել էր մեկ մարդ:
Աղբյուր՝ ria.ru
մեղադրելով իր բնիկների մշակույթները յուրացնելու մեջ: Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ ընկերություններին նամակներ է ուղարկել՝ յուրաքանչյուրին խնդրելով «հրապարակավ բացատրել, թե ինչ հիմքով կարող է սեփականաշնորհել կոլեկտիվ սեփականությունը»: Մշակույթի նախարարությունը պնդում է, որ Zara-ն վաճառում է այնպիսի նախշերով կտոր, որը բնութագրվում է հարավային Օախակա նահանգի Սան Խուան Կոլորադո շրջանի միքստեկների համայնքին:
Աղբյուր՝ metro.co.uk
Չինաստանը հաջողությամբ նոր «Ֆենյուն-4 բի» օդերևութաբանական արբանյակն արձակեց տվյալ ուղեծիր՝ օգտագործելով «Չանչժեն-3-բի» կրող հրթիռը: Նոր սերնդի օդերևութաբանական արբանյակը կօգտագործվի եղանակի կանխատեսման, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական աղետների վերլուծության և վերահսկման համար:
Աղբյուր՝ korrespondent.net
Ինդոնեզիայի զինված ուժերը պաշտոնապես ավարտել են Բալի կղզու մոտ խորտակված սուզանավի տարհանումը, որի հետևանքով զոհվել էին անձնակազմի բոլոր 53 անդամները:
Աղբյուր՝ reuters.com
Արկածային ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումները կսկսվեն Մեծ Բրիտանիայում հաջորդ շաբաթ: 78-ամյա Հարիսոն Ֆորդը կվերադառնա ֆիլմի գլխավոր դերին, «Ինդիանա Ջոնս»-ում նկարահանվելու են նաեւ Մադս Միկելսենը, Ֆիբի Ուոլլեր-Բրիջը եւ այլք: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 29-ին:
Աղբյուր՝ gazeta.ru
Պայթուցիկ նյութերի ակամա պայթյուն է տեղի ունեցել Բուրյաթիայի Օկինսկի շրջանի «Վլադիմիրսկի» ոսկու հանքավայրում: Մեկ բանվոր զոհվել է: Եվս յոթին հաջողվել է դուրս պրծնել հանքավայրից, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել:
Աղբյուր՝ ria.ru
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1205 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 19 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 346 983 դեպք, որից առողջացել է 330 721 մարդ, մահացել է 4853-ը:
Աղբյուր՝ apsny.ge
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի բլոգի էջը, որը բացվել էր մոտ մեկ ամիս առաջ, այն բանից հետո, երբ իր թիմը առաջարկել էր, որ նա պետք է ստեղծի նոր խոշոր սոցիալական պլատֆորմ, մշտապես փակվել է:
Աղբյուր՝ cnn.com
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: Գավաթի խաղարկությունը Բրազիլիայում կանցկացվի հունիսի 13-ից հուլիսի 10-ը:
Աղբյուր՝ gazeta.ru
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 10-ին, ժամը 20:00 կանցկացվի «Գյուրջիևի երաժշտությունը» խորագրով համերգային երեկո։ Միջոցառմանը հանդես կգան «Գյուրջիև» անսամբլը և Դիզիվի երգչախումբը։ Գուրջիևի մեղեդիները, որոնք հիմնված են Արևելքի տարբեր ազգերի ժողովրդական և հոգևոր երաժշտության վրա, իր իսկ թելադրանքով դաշնամուրի համար գրի է առել նրա աշակերտ Թոմաս դը Հարթմանը: Միջազգային ճանաչում ունցող անսամբլը, հիմնադրվել է 2008 թ-ին Լևոն Էսկենյանի կողմից` նպատակ ունենալով ներկայացնել հայ մեծանուն փիլիսոփա, պարուսույց և երաժիշտ Գ. Ի. Գյուրջիևի երաժշտությունը:
Աղբյուր՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Բուռն բանակցություններից օրեր անց՝ կեսգիշերի վերջնաժամկետից մոտ մեկ ժամ առաջ, Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յայիր Լապիդը նախագահ Ռեուվեն Ռիվլինին տեղեկացրել է, որ ինքը վայելում է ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի աջակցությունը՝ այսպես կոչված «փոփոխության կառավարություն» կազմելու համար. Գաղափարական սուր մրցակիցների խառնուրդը կստեղծվի՝ կյանքի կոչելու Իսրայելի ամենաերկարակյաց առաջնորդին տապալելու ընդհանուր ցանկությունը:
Աղբյուր՝ theguardian.com