Կարճ լուրեր
Համացանցում են հայտնվել Վինի Թուխի և նրա ընկերների մասին սարսափի նոր կադրերը: Այս մասին հայտնում է Hypebeast-ը: «Վինի Թուխ. արյուն և մեղր» ֆիլմը Ռիս Ֆրեյք-Ուոթերֆիլդի համար կլինի դեպյուտային նախագիծ: Նրա խոսքով՝ նախագիծը լինելու է «սարսափ ժանրի հայտնի լեգենդի վերապատմում»:
Աղբյուր՝ lenta.ru
Մայիսի 26-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին յիշատակւում է նաեւ 1441 թուականին Ամենայն Հայոց Հայրապետութեան Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինութեամբ տոնը հռչակուել է նաեւ Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ Մայր Աթոռի միաբանութիւնը Սուրբ Գայանէ վանքում մասնակցեց տէրունական տոնի առիթով մատուցուող Պատարագի սրբազան արարողութեանը:
Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Չեխիայի Հանրապետության Առողջապահության պետական ինստիտուտը հինգշաբթի հանրապետությունում հաստատել է կապիկի ծաղիկի վարակի երեք նոր դեպք: Ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է նման հինգ դեպք։ Այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը: Վարակվածները հոսպիտալացվել են Պրահայում:
Աղբյուր՝ tass.ru
Բրազիլիայում վայրի պուման ներխուժել է դպրոցի զուգարան, գրում է The Indian Express-ը: Առաջինը, ով տեսել է կենդանուն, ինը տարեկան եղել է տղան: Նա գնացել է զուգարան, բայց բացելով զուգարանի դուռը՝ դեմ առ դեմ հայտնվել է գիշատչի առաջ: Կենդանին սկսել է մռնչալ դպրոցականի վրա: Տղան դուրս է վազել զուգարանից ու վազել հոր մոտ, ով նրան սպասում էր մուտքի մոտ: Մասնագետները վայրի կատվին քնեցրել են և բաց թողել անտառում:
Աղբյուր՝ gazeta.ru
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա նախատեսվում է այս պահին ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում գործող մասնագիտական կողմնորոշման ակումբների ձևաչափը ներդնել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում։ Ծրագիրը նախատեսված է դպրոցների 7-11-րդ դասարանի (14-17 տարեկան) աշակերտների համար և իրականացվում է ողջ ուսումնական տարվա ընթացքում:
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության երկու պատգամավոր հինգշաբթի դադարեցրին աջակցությունը վարչապետ Բորիս Ջոնսոնին Դաունինգ Սթրիթի նրա գրասենյակում տեղի ունեցած մի շարք խնջույքների մասին պախարակելի զեկույցի պատճառով: Նրանց ձայները միանում են պահպանողական օրենսդիրների աճող ցուցակին, ովքեր կոչ են արել Ջոնսոնին հրաժարական տալ՝ չնայած վարչապետի բազմիցս հայտնած ներողություններին:
Աղբյուր՝ reuters.com
YouTube-ում հրապարակվել է Բալտասար Կորմակուրի «Գազանը» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը պատմում է հոր և երկու դուստրերի ճանապարհորդության մասին դեպի Հարավային Աֆրիկա: Ճանապարհորդությունը վերածվում է առյուծի հետ բախման, որը սպառնում է ոչ միայն տեղի բնակիչների, այլև գլխավոր հերոսների կյանքին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Հինգշաբթի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի հարավ-արևմուտքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի. այն դարձել է երկրի վերջին տարիների ամենամահաբեր աղետը: Խուզեստան նահանգի Աբադան քաղաքում 10-հարկանի «Մետրոպոլ» շենքի մի մեծ հատվածը փլուզվել էր երկուշաբթի:
Աղբյուր՝ france24.com
Մոսկվան սպասում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի հնչեցրած պահանջները և կհասկանա իրական իրավիճակը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Աղբյուր՝ ria.ru
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ
Հինգշաբթի երկրի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Թեհրանից արևելք ընկած իրանական ռազմական և զենքի մշակման խոշոր բազայում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով ինժեներ է զոհվել, ևս մեկ աշխատակից վիրավորվել: Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «վթարը» տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին Պարչինի ռազմական համալիրի հետազոտական կենտրոնում: Վթարի պատճառները կամ այլ մանրամասներ չեն նշվել. ընթանում է հետաքննություն:
Աղբյուր՝ apnews.com
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սթոնի Բրուքի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ 2-րդ տիպի շաքարախտը 26 տոկոսով արագացնում է նորմալ ծերացումը՝ համեմատած նրանց հետ, ովքեր չունեն այդ հիվանդությունը: Փորձագետները գնահատել են կապը ուղեղի տիպիկ ծերացման և 2-րդ տիպի շաքարախտի միջև: Նրանք վերլուծել են 50-ից 80 տարեկան 20,000 մարդու կյանքի տևողության ընթացքում ուղեղի կառուցվածքի և ֆունկցիաների տվյալները:
Աղբյուր՝ lenta.ru
Երեխան դրական հույզեր չի ստանում խուտուտից, ծիծաղը միայն ռեֆլեքսային ռեակցիա է: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է նյարդաբան Նատալյա Ստեպանենկոն։ Խուտուտի ժամանակ սեղմվում են արյան անոթները, որոնք պատասխանատու են ուղեղին թթվածին մատակարարելու համար: Սրտի բաբախյունը հաճախակի է դառնում, բիբերը լայնանում են, նյարդային համակարգը գրգռվում է: «Հատկապես նորածինները զգայուն են ֆիզիկական շփման նկատմամբ:»,- զգուշացրել է մասնագետը:
Մինեապոլիսում ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդի սպանության երկրորդ տարելիցին ԱՄՆ նախագահը ստորագրել է հրաման, որի նպատակն է զարգացնել «արդյունավետ, հաշվետու ոստիկանություն» ԱՄՆ-ում և ուժեղացնել հասարակական անվտանգությունը: Հրամանը պարտավորեցնում է վերանայել ուժի կիրառման քաղաքականությունը 100,000 դաշնային իրավապահների կողմից, ստեղծում է ոստիկանության սխալ վարքագծի ազգային ռեգիստր և սահմանափակում ԱՄՆ ռազմական տեխնիկայի վերավաճառքը նահանգային և տեղական ոստիկանության բաժիններին, ի թիվս այլ միջոցների:
Աղբյուր՝ aljazeera.com
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) ներկայացուցչությունը և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» միջազգային մրցույթի ազգային փուլը: Մրցույթին կարող են մասնակցել 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև 2020-2021 ուստարում իրենց թեկնածուական ատենախոսությունը պաշտպանած անձինք:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությունը մայիսի 25-ին հյուրընկալվել է «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում: ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։ Անդրադարձել են նաև Հայաստան – Արցախ- Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Իտալիայի նախկին վարչապետ և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) նախկին քարտուղար Չիրիակո դե Միտան մահացել է հինգշաբթի առավոտյան հարավային Իտալիայի Նուսկո քաղաքում գտնվող իր տանը, 95 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Նուսկոյի փոխքաղաքապետ Վալտեր Վիգիլանտեն: Փետրվարին իտալացի հայտնի քաղաքական գործիչը լուրջ վիրահատության էր ենթարկվել ազդրի կոտրվածքի պատճառով:
Աղբյուր՝ ria.ru
Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան