Կարճ լուրեր
Ռուսաստանը չի վերացնի մահապատժի մորատորիումը, կա Սահմանադրական դատարանի համապատասխան որոշում, ասել է Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը՝ մեկնաբանելով «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջարկը՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության հետ կապված:
Աղբյուր՝ ria.ru
Լեհաստանի Միսլիբուժ քաղաքում անհայտ հանցագործները ոչնչացրել են Հիսուս Քրիստոսի արձանը: Բացի այդ, վանդալները պղծել են մեկ այլ՝ միանձնուհի Ֆաուստինա Կովալսկայի արձանը, ով կաթոլիկ սրբերի շարքին է դասվում: Պոկել են միանձնուհու քանդակի գլուխը, իսկ Քրիստոսի արձանը խեղվել է սուր մետաղական ձողով: Ոստիկանությունը դեպքի մասին իմացել է միայն սոցիալական ցանցերում գրառումներից հետո:
Աղբյուր՝ eadaily.com
Հակաուտոպիա, քաղաքական սատիրա ժանրերի ստեղծագործության բեմականացումը տեղի կունենա մայիսի 23-ին՝ ժամը 19:30-ին, «Գոյ» թատրոնում:
Աղբյուր՝ toms.am
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կարիերան կշարունակի Իսպանիայում: Կատալոնիայի նախագահ Ժոան Լապորտան հաստատել է գործարքը: Գարսիան այս ամռանը «Բարսելոնա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով: Տեղափոխման մասին կհայտարարվի մրցաշրջանի ավարտից հետո:
Աղբյուր՝ sport-express.ru
ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը կրակոցներ Է արձակել՝ չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերների ուղղությամբ, հայտնում է Պենտագոնը: Միջադեպը տեղի Է ունեցել, երբ իրանական 13 կատերներ մինչեւ 140 մետր հեռավորությամբ մոտեցել են ամերիկյան խմբին, որոնք ուղեկցել են Georgia տեսակի սուզանավը՝ զինված թեւավոր հրթիռներով:
Աղբյուր՝ bbc.com
Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 324 256 է: Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 1 251 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվն հասել է 303 679-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է 31 նոր մահ: Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ 4336 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ:
Աղբյուր՝ apsny.ge
Չինաստանում ավելի քիչ զույգեր են երեխաներ լույս աշխարհ բերում: Լրացուցիչ ծանրաբեռնվում է ծերացող հասարակությունը՝ նվազող աշխատուժի պատճառով: Վերջին 10 տարիների ընթացքում երկրի բնակչությունն աճել է 72 միլիոնով՝ 2020 թ.-ին հասնելով 1,411 միլիարդի: Այդ մասին հաղորդել Է Պետական վիճակագրական վարչությունը՝ ներկայացնելով համաչինական մարդահամարի արդյունքները: Բնակչության տարեկան աճը միջինում կազմել է 0,53%, ինչը նախորդ տասնամյակի համեմատ նվազել է 0,04%-ով:
Աղբյուր՝ apnews.com
Sony Pictures կինոընկերությունը YouTube-ի ռուսալեզու պաշտոնական ալիքում հրապարակել է «Վենոմ 2» կինոկոմիքսի առաջին թրեյլերը: Բլոկբաստերի պրեմիերան կինոթատրոններում կկայանա սեպտեմբերի 16-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Էդվարդսը և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Օքսլեյդ-Չեմբերլենը հարաբերությունների մեջ են 2017-ի սկզբից:
Աղբյուր՝ news.sky.com
Ծրագրի համաձայն՝ մինչև մայիսի վերջ կազմակերպությունը կփնտրի ժյուրիի առնվազն 20 նոր անդամի և դրան զուգահեռ կաշխատի էթիկայի նոր կոդեքսի վրա:
Աղբյուր՝ tass.ru
Մյանմայից երեք լրագրողներ և երկու ակտիվիստներ ձերբակալվել են Թաիլանդում՝ ապօրինի մուտքի համար, և հնարավոր է արտաքսվեն: DVB (Բիրմայի դեմոկրատական ձայն) հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հինգ մարդ ձերբակալվել է կիրակի օրը հյուսիսային Չիանգ Մայ քաղաքում: Թաիլանդի իշխանություններին խնդրել են նրանց չարտաքսել Մյանմա, որտեղ խունտան արգելել լրատվական կազմակերպության գործունեությունը:
Աղբյուր՝ reuters.com
Համաշխարհային էներգետիկ դիտորդական կազմը պարզել է, որ վերականգնվող էներգիայի ծրագրերը, ներառյալ հողմային և արևային ծրագրերը, անցյալ տարի աճել են 45%-ով: Անցած տարվա ընթացքում քամու էներգիայի կիրառումը կրկնապատկվել է, մինչդեռ արևային էներգիան աճել է գրեթե 50%-ով ավելի, քան աճում էր համավարակից առաջ՝ պայմանավորված կառավարությունների և կորպորացիաների կողմից վերականգնվող էներգիայի նկատմամբ հետաքրքրության աճով:
Աղբյուր՝ theguardian.com
Ջրի մակարդակի բարձրացումը Ամուրում սառույցի հալոցքի ժամանակ հանգեցրել է Խաբարովսկի երկրամասի հյուսիսում գտնվող Նիկոլաևսկի շրջանի գյուղերի տների հեղեղմանը: Չնիրրախ գյուղում ջրի տակ են անցել չորս բազմաբնակարան շենքեր, վեց երկբնակարանային և եռաբնակարանային շենքեր, իսկ Մագո գյուղում՝ 29 տուն: Որոշ տներից մարդիկ գնացել են հարազատների մոտ, Մագոյում ստեղծվել է ժամանակավոր կացարան:
Աղբյուր՝ tass.ru
Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում հավատացյալներից ոմանք շաբաթը մեկ անգամ գնում են կովերի կացարաններ՝ իրենց մարմինը կովի թրիքով և մեզով ծածկելու համար, հույս ունենալով, որ դա կբարձրացնի իրենց իմունիտետը կորոնավիրուսի դեմ կամ կօգնի ապաքինվել վարակից: Բժիշկները զգուշացնում են հրաժարվել դրանից, քանի որ դրա արդյունավետության համար գիտական ապացույցներ չկան, և այն վտանգ է այլ հիվանդությունների տարածման համար:
Աղբյուր՝ reuters.com
Իսրայելցի զինվորականները պատասխանել են՝ հարվածելով 140 ռազմական թիրախների Պաղեստինի ափամերձ անկլավում, հայտնել է Իսրայելի Պաշտպանության ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:
Աղբյուր՝ tass.ru
Ամերիկյան NBC հեռուստատեսային ցանցը երկուշաբթի դադարեցրեց «Ոսկե գլոբուս-2022» -ի հեռարձակումը` կինոյի և հեռուստատեսության ամենամյա մրցանակներ շնորհող խմբի մասնագիտական էթիկայի հետ կապված Հոլիվուդի արձագանքի և բազմազանության բացակայության պատճառով:
Աղբյուր՝ reuters.com
Չինաստանի հյուսիս-արևելքում ապակե հատակով կախովի կամրջի վրա մի մարդ մնացել է կախված, երբ հանկարծակի փոթորիկը փշրել է նրա շուրջ եղած թափանցիկ վահանակները: Տղամարդը Լոնջին քաղաքի Պիյան լեռան վրա գտնվող 100 մետրանոց կամրջի վրա է եղել, երբ այն վնասվել է սաստիկ եղանակային հարվածից: Նա ավելի քան կես ժամ թակարդում է մնացել, նախքան հրշեջները, ոստիկանությունը, անտառտնտեսության և տուրիստական անձնակազմը կփրկեին նրան:
Աղբյուր՝ theguardian.com
Գրագիտության մրցանակները՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով են: Մրցանակները շնորհվելու են այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նշանակալից ազդեցություն ունեն գրագիտության խթանման գործում։ Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով։ Յուրաքանչյուր պետություն յուրաքանչյուր մրցանակի համար կարող է ներկայացնել մինչև 3 հայտ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ