Կարճ լուրեր
Ամերիկյան Pfizer-ը և նրա գերմանական գործընկեր BioNTech-ը համաձայնություն են ձեռք բերել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ՝ Տոկիոյի օլիմպիական խաղերում կորոնավիրուսից մարզիկներին պատվաստելու համար իրենց դեղամիջոցը տրամադրելու վերաբերյալ:
Աղբյուր՝ tass.ru
25-վայրկյանանոց հոլովակում Ուիլյամը կատակում է. «Ուշադիր եղիր, թե ինչ ես ասում հիմա, քանի որ այս մարդիկ նկարում են ամեն ինչ», իսկ ծիծաղող Քեյթը պատասխանում է՝ «գիտեմ»:
Աղբյուր՝ news.sky.com
Defender Europe անվանումով ռազմական զորավարժություններն ընդգրկում են 16 երկրներ՝ 28 հազար զորքերի մասնակցությամբ:
Աղբյուր՝ korrespondent.net
Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու մասին առցանց ստորագրահավաքը մի քանի օրում տասնյակ հազարավոր ստորագրություններ է հավաքել Ճապոնիայում: Ստորագրահավաքի տարածումը կապված է Տոկիոյի, Օսակայի և արտակարգ դրության պայմաններում գտնվող մի քանի այլ տարածքների հետ, որտեղ աճում են կորոնավիրուսի վարակման՝ մասնավորապես նոր տարբերակներ դեպքերը:
Աղբյուր՝ apnews.com
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ համագործակցությամբ Երևանի թիվ 145 մանկապարտեզում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում էկոլոգիապես մաքուր խաղալիքներ են հանձնվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երեք մանկապարտեզների և Վայոց Ձորի Վայք ու Գլաձոր համայնքների մանկապարտեզներին։ Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին:
Աղբյուր՝ Մանկական զարգացման հիմնադրամ
Երկրում վարակի առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 317 719 է: Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 1144 մարդ, ապաքինվածների ընհանուր թիվը հասել է 297 676-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից գրանցվել է 20 նոր մահ: Համաճարակի սկզբից մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 4 227 մարդ:
Աղբյուր՝ apsny.ge
Մայիսի 7-ին 17։00-ին կենտրոնում տեղի կունենա Մեծ Հայրենականին նվիրված «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսի բացումը: Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ պատերազմի տարիներից։ Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա թեմատիկ ինտելեկտուալ վիկտորինա՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ։ Մայիսի 8-ին և 9-ին՝ Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ։ Միջոցառումները կեզրափակվեն մայիսի 11-ին՝ 19։00-ին, Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տանը դասական երաժշտության համերգով:
Աղբյուր՝ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն
Տաջիկստանի հետ հակամարտության ընթացքում զոհված Ղրղըզստանի քաղաքացիների ընտանիքները մոտ 12 հազար դոլարի փոխհատուցում կստանան: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը՝ սահմանամերձ Մակսատ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդվում է, Ժապարովը հանդիպել է տեղի բնակիչների հետ ավերված դպրոցի տարածքում, որտեղ անձամբ աղոթք է կարդացել բախումների ժամանակ զոհվածների համար:
Աղբյուր՝ ria.ru
2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch: Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ.Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվեն տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար՝ 2021 թ.-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութից:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Մոսկվայի և Դաղստանի գիտնականների ջոկատը երկու օրվա ընթացքում Մախաչկալայի մերձակայքում հայտնաբերել է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված ավելի քան 150 սատկած փոկ: Բնապահպանության և կայուն զարգացման ինստիտուտի տնօրեն Ալիմուրադ Հաջիևը հայտնել է, որ սատկած երիտասարդ փոկերից մի քանիսը հայտնաբերվել են առանց կաշվի, որոշներն էլ հայտնաբերվել են ձկնորսական ցանցերի մեջ խճճված:
Աղբյուր՝ tass.ru
Երկրում երկու շաբաթով փակ կլինեն առևտրի կենտրոնները, խանութները, ռեստորանները: Մայիսի 12-ից 16-ը արգելվում է այցելել լողափեր և զբոսայգիներ:
Աղբյուր՝ korrespondent.net
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
Աղբյուր՝ ԱԻՆ
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։
Աղբյուր՝ ԱԻՆ
Իսրայելի նախագահը չորեքշաբթի դիմել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդին՝ նոր կառավարություն կազմելու համար. քայլ, որը կարող է հանգեցնել վարչապետ Բենյամին Նեթանյահուի երկարատև կառավարման ավարտին: Նախագահ Ռեուվեն Ռիվլինը ուղիղ հեռարձակմամբ իր որոշման մասին հայտարարեց մեկ օր անց, երբ Նեթանյահուն չկարողացավ կառավարական կոալիցիա մինչ կեսգիշերի վերջնաժամկետը:
Աղբյուր՝ france24.com
Ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեկ մրցաշրջանում մեկ թիմը Եվրոգավաթի խաղարկության եզրափակչում կներկայանա և՛ կանանց, և՛ տղամարդկանց հավաքականներով:
Աղբյուր՝ korrespondent.net
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ համատեղ ֆիլմ կնկարահանի Սթիվեն Սիգալի հետ, սակայն արդյոք այդ միտքը կատակ է, թե իրական, պետության ղեկավարը որոշել է թողնել կադրից դուրս: Մադուրոն նախօրեին կանդիպում է անցկացրել Սիգալի հետ, դերասանը ժամանել էր Կարակաս:
Աղբյուր՝ ria.ru
Ձկնորսական իրավունքների շուրջ հետբրեքսիթյան վիճաբանությունից հետո՝ Լա Մանշի նեղուցում գտնվող Ջերսի կղզու էլեկտրամատակարարումը դադարեցնելու Ֆրանսիայի սպառնալիքը քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի կողմից, որն իրավիճակը վերահսկելու համար տարածք կուղարկի օֆշորային պարեկային երկու նավ:
Աղբյուր՝ reuters.com
Ավելի վաղ Կանբերան չեղյալ էր հայտարարել Պեկինի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերը՝ համարելով երկրի արտաքին քաղաքական շահերին չհամապատասխանող:
Աղբյուր՝ tass.ru