Կարճ լուրեր
Համարը հրապարակվել է 2006 թ. Հետազոտական կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ, և, ըստ ամենայնի, որ Ջոնսոնը այն օգտագործում է մինչ օրս:
Աղբյուր՝ bbc.com
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը՝ մայիսի 2-ին, ազգային սուգի օր Է հայտարարել Մերոն լեռան վրա տեղի ունեցած ողբերգության պատճառով: Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին՝ խնդրելով զոհերի ինքնության մասին լուրեր չտարածել, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին:
Աղբյուր՝ korrespondent.net
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով, Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային ծառայությունը «Պատերազմի վետերանների օգնություն» ծրագրի շրջանակներում Թբիլիսիում բնակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին փոխանցել է 600 լարի, իսկ այս պատերազմում իրենց խնամողներին կորցրածներին՝ 300 լարի:
Աղբյուր՝ 1tv.ge
Ցույցի մասնակիցները ընդհատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Ջորջիա նահանգում՝ մասնավոր քրեակատարողական հիմնարկները փակելու կոչերով: Բայդենը նախագահության 100-րդ օրը հանդես է եկել աջակիցների առաջ և խոսել ապագայի ձեռքբերումների ու ծրագրերի մասին:
Աղբյուր՝ ria.ru
Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է, որ «Բարսելոնայում» խաղացող «Լիվերպուլի» նախկին աստղը կոլումբացի Ջեյմս Ռոդրիգեսի հետ ստեղծի հարավամերիկյան երազանքի թիմը: 2018-ին «Բարսելոնան» «Լիվերպուլից» Կոուտինյոյին գնել էր 145 միլիոն ֆունտ ստերլինգ:
Աղբյուր՝ thesun.co.uk
Իսպանական Բարսելոնա քաղաքում սալիկապատ մայթերի միջոցով էլեկտրաէներգիա ստանալու փորձարկում է սկսվել: Նոր ծածկույթը բաղկացած է արևային մարտկոցներից: Հատուկ ծածկույթով անցուղիները, որոնք բնական լույսն ընդունում և այն էլեկտրաէներգիայի են վերածում, ստեղծվել են Գլորիս թաղամասի փոքրիկ զբոսայգում: 50 քառակուսի մետր տարածքը տարեկան արտադրելու է 7,5 հազար կիլովատ: Էլեկտրաէներգիայի այս քանակը բավարար է երեք տուն սնուցելու համար:
Աղբյուր՝ lenta.ru
Ապրիլի 13-ին հայտնի է դարձել Մյունխենցի զբոսաշրջիկ Դանիել Ֆլորյանի անհետանալու մասին, որը մեկնել էր Կոլումբիայի հարավ-արևմտյան Պուտումայո շրջանի բնիկների արգելոց: Այնտեղ գտնվելու ընթացքում տղամարդը մասնակցել է շամանական ծիսակատարության, որտեղ օգտագործել է Յագե կոչվող թուրմը, ինչից հետո նա անհետ կորել է: Յոթ օր անց կոլումբիացի զինվորները կիսամերկ Ֆլորիանին գտել են ջունգլիներում:
Աղբյուր՝ ladbible.com
Ֆիզիկոսները պարզել են, որ կայծակն առաջացնում է անսպասելի շատ քանակի օքսիդիչ մոլեկուլներ, որոնք մաքրում են մթնոլորտը ծխից և այլ աղտոտիչներից: Կայծակից առաջանում են ազոտի շատ օքսիդներ և այլ տեսակի օքսիդիչներ:
Աղբյուր՝ nauka.tass.ru
«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականցվող միջոցառումների քննարկմանը ներկայացվել է մայիսի 1-ին Կապան քաղաքում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, անցակվող միջոցառումների մասին: Ինչպես նաև վերահաստատվել է ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական փուլը, և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը 2021 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
«Ինձ գրավում են նրանք, ովքեր շատ բաների միջով են անցել, կոտրված են եղել, բայց շարունակել են առաջ գնալ և հաղթահարել բոլոր դժվարությունները: Դերասանների համար օգտակար է խաղալ նման մարդկանց: Իմ հերոսուհին ինձ օգնեց բուժվել. նախ դու կոտրված մարդու դեր ես խաղում՝ ինքդ էլ կոտրված լինելով, իսկ հետո նրա հետ միասին դու նորից ոտքերիդ վրա ամուր կանգնում ես»,- պատմել է Ջոլին: Դերասանուհու մասնակցությամբ վերջին ֆիլմը կոչվում է «Նրանք, ովքեր իմ մահն են ուզում»:
Աղբյուր՝ ria.ru
Լիբանանի Լիտանի գետի ավազանի լճի ափը ողողած սատկած ձկներից սուր հոտ է տարածվել. աղետի պատճառը աղտոտված ջուրն է: Սատկած ձկների կողքին լողում էին նաև աղբի կույտերը: Առնվազն 40 տոննա ձուկ է սատկել մի քանի օրվա ընթացքում:
Աղբյուր՝ reuters.com
Պարզվել է, որ Կարմիր ծովը մոտ երկու անգամ ավելի հին է, քան նախկինում կարծում էին: Այդ մասին վկայում են գիտնականների միջազգային խմբի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Ըստ ուսումնասիրության արդյունքների, Կարմիր ծովի ճեղքի ողջ երկայնքով ծովային ավազանի հիմնումը և օվկիանոսային ընդերքի ձևավորումը սկսվել է մոտ 13 միլիոն տարի առաջ:
Աղբյուր՝ korrespondent.net
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին, այդ ժամանակ նա կկարողանա հեռանալ անվճար տրանսֆերով: Այնուամենայնիվ, նրա հայրը և գործակալ Խորխեն ակումբի նախագահ Ժոան Լապորտային ասել են, որ Մեսսին պատրաստ է նոր գործարք կնքել, բայց այդ մտադրությունը կախված է՝ ամառային տրանսֆերային շուկայում «Բարսելոնայի» ակտիվ լինելուց:
Աղբյուր՝ eurosport.com
Առաջին անգամ այն անցկացվել է 2012 թվականին: Օրացույցում նոր ամսաթվի ներդրման և ապրիլի 30-ի տոնակատարության հաստատման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը հայտարարեց 2011 թվականի նոյեմբերին: Ջազն առաջացել է 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում՝ որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ, և մինչ օրս շարունակում է մնալ երաժշտական արվեստի եզակի ձև, որը միավորում է ռասաներն ու ազգությունները և ջնջում սահմանները՝ մարդկանց և երկրների միջև:
Աղբյուր՝ calend.ru
Մայքլ Դուգլասի խորթ մայրը մահացել է ամուսնու մահից գրեթե մեկ տարի անց, Բեվերլի Հիլզի իր տանը: Նրանք ամուսնացած էին 66 տարի և ունեին երկու որդի՝ Փիթերը և Էրիկը:
Աղբյուր՝ people.com
Այս մասին ասել է Կուբայի վարչապետ Մանուել Մարերոն՝ ուրբաթ օրը Կազանում կայացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում: Հանրապետության վարչապետը նշել է, որ երկրի ղեկավարությունը ձգտում է ստեղծել բոլոր պայմանները՝ միջազգային մակարդակով անվտանգ զբոսաշրջության կոմերցիալիզացիայի համար:
Աղբյուր՝ tass.ru
Էրթանին վերջին երեք տարիների ընթացքին բնակվում էր Վիենայում, որտեղ պատրաստում էր իր դոկտորական թեզը։ Ըստ «Արեւելք» լրատվականի տեղեկության, «Ակօս»-ի աշխատակցի մարմինը անշնչացած են գտել, մահվան հանգամանքները հայտնի չեն:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 791 մարդ, 15 հիվանդ մահացել է: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 310 310 դեպք, որից ապաքինվել է 290 767 մարդ, մահացել են 4110-ը:
Աղբյուր՝ apsny.ge