Կարճ լուրեր
Ըստ Mundo Deportivo-ի, 29-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը դեռ ցանկանում է արգենտինացու հետ մեկ թիմում խաղալ: Հաղորդվում է, որ Նեյմարը քննարկում է «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը, եթե ՊՍԺ-ն չկարողանա ձեռք բերել Մեսսիին, որի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2021-ի ամռանը: Նեյմարը «Բարսելոնայում» Մեսսիի հետ խաղացել է 2013-2017 թվականներին:
Աղբյուր՝ sport-express.ru
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին Երևանի պետական կամերային երգչախումբը և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգան համերգային ծրագրով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի սկիզբը՝ 19:00-ին:
Աղբյուր՝ toms.am
Ուկրաինայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը «պարտադիր» կկայանա:
Աղբյուր՝ tass.ru
Ջեյմի Սփիրսը փոփ երգչուհու խնամակալը կամ հոգաբարձուն է 2008 թվականից: Հայտնի չէ՝ երգչուհին անձամբ կներկայանա դատարան, թե տեսակապի միջոցով: Դատական լսումը նշանակված է հունիսի 23-ին Լոս Անջելեսում:
Աղբյուր՝ news.sky.com
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 878 մարդ, 17 հիվանդ մահացել է: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 307 401 դեպք, որից 288 816 մարդ առողջացել է, մահացել են՝ 4077-ը:
Աղբյուր՝ apsny.ge
Ուսամա բեն Լադենին գտնելուց և սպանելուց տասը տարի անց, ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատները (Navy SEALs) անցնում են` ղեկավարությունը բարելավելուն և հրամանատարական կարողությունները ընդլայնելուն` ավելի լավ պայքարելու համաշխարհային այնպիսի տերությունների սպառնալիքների դեմ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը: Նոր ծրագիրը 30%-ով կնվազեցնի SEAL դասակների քանակը և կավելացնի դրանց չափերը:
Աղբյուր՝ apnews.com
Երկու պետությունները 2021-2025 թթ.-ին ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերության ծրագիր են ընդունել: Փաստաթուղթը ստորագրվել է այսօր՝ ապրիլի 28-ին, Բուխարայում՝ երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Բախոդիր Կուրբանովի կողմից՝ Ուզբեկստանում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցի շրջանակներում:
Աղբյուր՝ eadaily.com
Սեպտեմբերին «Շերեմետեւո» օդանավակայանը կսկսի ուղևորներին «դեմքով» նույնականացնելու փորձարկումը: Տեխնոլոգիան կարագացնի վայրէջքները և կնվազեցնի մարդկային շփումը համավարակի պայմաններում: Սակայն դա իրականացնելու համար անհրաժեշտ է փոխել ավիացիոն կանոնակարգերը:
Աղբյուր՝ rbc.ru
Սպանվել են իսպանացի երկու լրագրողներ և Իռլանդիայի մեկ քաղաքացի, որոնք առեւանգվել էին Բուրկինա Ֆասոյի արևելքում գտնվող արգելոցի մոտ: Եվրոպացիները մաս էին կազմում որսագողության դեմ պայքարի պարեկի, որը զինյալները դարանակալել էին երկուշաբթի օրը՝ Պամա արգելոցի մոտ:
Աղբյուր՝ bbc.com
Տեխասի A&M համալսարանի մի խումբ հետազոտողներ հնարել են մի սարք, որը կարող է ակնթարթորեն ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը: Դա չժանգոտվող պողպատից խողովակի մի հատված է, որի միջով անցնում է կորոնավիրուսային լուծույթը: Երբ սարքը տաքանում է մինչև 72 աստիճան ցելսիուսի, լուծույթի մեջ վիրուսի տիտրը ընդամենը կես վայրկյանում 100 հազար անգամ նվազում է: Սա բավական է հարուցիչը չեզոքացնելու համար:
Աղբյուր՝ ria.ru
Samsung ընկերության մահացած ղեկավար Լի Հոնգ Հիի ժառանգները կվճարեն ավելի քան 12 տրիլիոն վոն (10,7 միլիարդ դոլար) ժառանգության հարկ, ինչը ամենամեծ նման վճարն է երկրի պատմության մեջ: Կորեայի Հանրապետության ամենահարուստ մարդը մահացավ անցած հոկտեմբերին՝ թողնելով ավելի քան 25 տրիլիոն վոն (22,5 միլիարդ դոլար) արժողությամբ ակտիվներ և անշարժ գույք:
Աղբյուր՝ reuters.com
Կիրակի օրը շոուն դիտել է ընդամենը 9,8 միլիոն մարդ: 2020 թվականին արարողությունը ներգրավել էր 23,6 միլիոն հեռուստադիտողի: Ներկայիս ցուցանիշը 58% -ով ցածր է նախորդ տարվա՝ արդեն իսկ նվազագույն հեռուստահետևորդ գրանցած ցուցանիշից:
Աղբյուր՝ theguardian.com
Lotus-ը թողարկել է Emira անվանումով սպորտային մեքենայի թիզերը, որի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 6-ին: Նորույթը կդառնա ապրանքանիշի պատմության մեջ վերջին բենզինային մեքենան. թողարկումից հետո բրիտանացիները ամբողջովին կկենտրոնանան էլեկտրական մեքենաների զարգացման վրա: Սպորտային մեքենայի անվանումը բխում է արաբական «էմիր» բառից, որը նշանակում է «տիրակալ» կամ «առաջնորդ»:
Աղբյուր՝ autonews.ru
55-ամյա Սիմոն Դորանի-Դեյը (Simon Dorante-Day) որդեգրվել է թագավորական ընտանիքի հետ կապեր ունեցած ընտանիքի կողմից և մանուկ հասակում ապրել է Պորտսմութում: Նա հայտնել է, որ իր տատիկը, ով աշխատել է թագավորական տանը, բազմիցս ասել է, որ արքայազն Չարլզը և Կամիլան իր կենսաբանական ծնողներն են: Տղամարդն ասել է, որ պատրաստ է այս առթիվ փաստեր ներկայացնել:
Աղբյուր՝ dailystar.co.uk
Ապրիլի 26-ին Բելգիայում ձերբակալվել է Հունաստանի եվրոպատգամավոր, «Ոսկե արշալույս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից՝ Յանիս Լագոսը, Եվրախորհրդարանը հանել է նրա պատգամավորական անձեռնմխելիությունը:
Աղբյուր՝ gazeta.ru
Առևտրի միջազգային կենտրոնը (ITC) Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագրի շրջանակում տեղեկացնում է, որ հայաստանյան ընկերությունները շուտով ավելի հեշտությամբ կկարողանան օգտվել առևտրային հնարավորություններից Եվրոպական միության անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության տարածաշրջանում։
Աղբյուր՝ «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիր
Միջկորեական Փանմունջոմի հռչակագրի ստորագրման երրորդ տարեդարձի առթիվ Հարավային Կորեայի միավորման նախարար Լի Ին Յանգը կոչ է արե ԿԺԴՀ-ին կատարել միջկորեական համաձայնագրերով սահմանված պարտավորությունները և վերսկսել բանակցությունները: Լի Ին Յանգը շեշտել է, որ Հարավային Կորեան պատրաստ է վերսկսել բանակցությունները ԿԺԴՀ-ի-ի հետ «ցանկացած հարցի շուրջ, ցանկացած պահի, ցանկացած վայրում»:
Աղբյուր՝ ria.ru
Ըստ Human Rights Watch-ի՝ Իսրայելը բռնազավթված տարածքներում և բուն Իսրայելում իրականացնում է ապարտեիդի և հալածանքների հանցագործություններ արաբների նկատմամբ: Նոր զեկույցում ասվում է, որ Իսրայելը վարում է՝ «պահպանել հրեա իսրայելցիների գերակայությունը պաղեստինցիների նկատմամբ» քաղաքականություն, ներառյալ նրանց, ովքեր Իսրայելի քաղաքացիներն են:
Աղբյուր՝ bbc.com