Կարճ լուրեր
Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի 8 մարզի Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են 13 անիվավոր տրակտորներ և 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կոոպերատիվներին նախատեսվում է հանձնել ևս 4 անիվավոր տրակտոր։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր քանակը ուրբաթ առավոտյան հասել է 301 535-ի: Քովիդից մահացել է եւս 11 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 3 992 մարդ: Վերջին օրվա ընթացքում 729 մարդ ապաքինվել է, նրանց ընդհանուր թիվն այժմ կազմում է 284 286 մարդ:
Աղբյուր՝ newsgeorgia.ge
Հինգշաբթի օրը ԱՄՆ բարձրաստիճան գեներալը ասել է, որ Իրանն իր միջուկային ծրագրում ոչինչ չի ձեռնարկել, որն անշրջելի է: «Նրանք ոչինչ չեն արել, ինչը անշրջելի է», - լրագրողներին ասել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքքենզին:
Աղբյուր՝ reuters.com
Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկում է փոխանակել՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու երաշխիքներ, հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն: Նախարարությունը հայտարարել է նաև Վաշինգտոնին Մոսկվայի առաջարկի մասին՝ վերականգնելու երկխոսության մասնագիտացված ուղիները հակերների հարձակումները կանխելու համար, այդ թվում՝ նաև բարձր մակարդակի վրա:
Աղբյուր՝ eadaily.com
«Ատելության հանցագործությունների մասին» օրինագիծը, որի նպատակն է պայքարել՝ COVID-19 համավարակի հետևանքով ասիացի ամերիկացիների նկատմամբ բռնության դեմ, հինգշաբթի ընդունվեց ԱՄՆ Սենատի ճնշող մեծամասնությամբ, ինչը հազվադեպ է երկկուսակցական քվեարկություն հավասարապես բաժանված պալատում: Օրինագիծն ընդունվեց ձայների 94-1 հարաբերակցությամբ: Այժմ այն պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից
Աղբյուր՝ reuters.com
Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, ընդորում, տաքը, ամենալավը՝ սենյակային ջերմաստիճանում, նշել է դիետոլոգ Անդրեյ Բոբրովսկին: Ըստ դիետոլոգի՝ սնունդ ընդունելիս կարելի է նաև թեյ խմել՝խոտաբույսերով, սովորական սև կամ կանաչ թեյ, բայց ոչ շատ թունդ: Պարզապես պետք է հաշվի առնել, որ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է չարաշահեն այն:
Աղբյուր՝ ria.ru
Նշված ծրագիրը ներդրվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Նոր համակարգը կբարելավի ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների վերլուծությունը‚ ինչն էլ հնարավորություն կտա հետագայում կանխարգելել պատահարները։
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին
Հայտարարությունում նշվում է, որ ակումբը գիտակցում է՝ այն դժգոհության պատճառների մանրակրկիտ վերլուծության անհրաժեշտությունը, որով ընդունվեց Սուպեր լիգայի ստեղծման լուրը: Միևնույն ժամանակ, նախագծին մասնակցելուց հրաժարվելը «Բարսելոնայի» ղեկավարները համարում են պատմական սխալ:
Աղբյուր՝ lenta.ru
2019/2020 մրցաշրջանի ընթացքում սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը վաստակել է 2,19 միլիոն եվրո, ինչը 450 հազար եվրոյով ավելին է, քան նախորդ մրցաշրջանում: ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը ստացել է 1,23 միլիոն եվրո, ինչը 164 հազար եվրոյով ավելին է, քան նախորդ մրցաշրջանում:
Աղբյուր՝ lenta.ru
Սաուդյան Արաբիան աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հունաստանի՝ Թուրքիայի պատմական թշնամու հետ աննախադեպ ռազմական համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Երկու պետությունների հարաբերությունները նոր մակարդակի հասան այս շաբաթ, երբ Աթենքը համաձայնվեց Ռիադին վարձակալութամբ տրամադրել Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ թագավորության էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար:
Աղբյուր՝ eadaily.com
Քաղաքն ունենալու է բիզնես ու բնակելի հատվածներ, որոնք առավելագույնս կապահովեն ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, կազմակերպությունների պահանջները: Հիմնական շահառուներն են՝ ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն/մասնագետ, ոլորտը սպասարկող բոլոր կապակցված ենթակառուցվածքները։ Ս/թ ապրիլի 23-ին անցկացվելու է հանդիպում-քննարկմում՝ Հ. Հակոբյան 3 հասցեում:
Աղբյուր՝ «Նաիրի տեխնոլոգիական ավան» նախագծի Հանրային կապերի ապահովման ծառայություն
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) մտադիր է այս որոշումը կայացնել՝ ի երախտագիտություն Սուպեր լիգայի նախագծի վերաբերյալ Անգլիայի ֆուտբոլային միության դիրքորոշման: Կազմակերպության դերը գնահատվում է առանցքային:
Աղբյուր՝ gazeta.ru
Գիտնականներն առաջին անգամ մանրամասն նկարագրել են այն ֆունկցիոնալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդկանց ուղեղում, ովքեր պարբերաբար սուրճ են օգտագործում: Պարզվել է, որ կոֆեինը ուժեղացնում է կապերը ուղեղի տարբեր մասերի միջև, ինչը օգնում է լավացնել ուշադրությունը, կենտրոնացումը, հիշողությունը և կոգնտիվ ֆունկցիաները:
Աղբյուր՝ ria.ru
Բացումը՝ ապրիլի 23-ին, ժամը՝ 13:00:
Աղբյուր՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Գյուղացի ֆերմերի խոսքով՝ հորթին հետազոտած անասնաբույժն իրեն ասել է, որ կենդանու ֆունկցիոնալությունը նորմալ է: Հորթի գանգերը միաձուլված են, նա ունի երկու զույգ աչքեր, երկու բերան, մեկ զույգ ականջ, իսկ մեկ բերանով կաթ ուտելու ընթացքում, մյուսը միաժամանակ վերարտադրում է շարժումը: Թեև անասնաբույժները հայտնել են, որ հորթի կյանքի երկարատևությունը քիչ հավանական է, այնուամենայնիվ ֆերմերը, ասել է որ վճռական է պահելու նորածին կենդանուն «որքան էլ որ ապրի»:
Աղբյուր՝ wistv.com
Վաշինգտոնը F-35 կործանիչների արտադրության հուշագիր է ստորագրել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների և Նորվեգիայի հետ: ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային՝ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրից բացառելու մասին: Այս որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:
Աղբյուր՝ korrespondent.net
Դերասանուհին կներկայանա FX հեռուստաալիքի հայտնի նախագծի առնվազն մեկ էպիզոդում: Սերիալի ստեղծող Ռայան Մերֆին ավելի վաղ հայտնել էր, որ «Ամերիկյան սարսափ պատմության» 10-րդ սեզոնը բաժանվելու է երկու պատմության: Փերիս Ջեքսոնը հանդես է գալու երկրորդ մասում, որը, ըստ հեղինակի, կապված կլինի ավազի հետ:
Աղբյուր՝ gazeta.ru
Ոստիկանությունն ու տեղական խորհրդի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ կարող է կրկին փլուզում լինել այն բանից հետո, երբ երկուշաբթի առավոտյան՝ ժամը 11-ին, մի քանի տոննա հողաշերտ է սահել Ուելսում գտնվող Նեֆինի ծովափին:
Աղբյուր՝ thesun.co.uk