Կարճ լուրեր
Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ առաջին տիկնոջ մամլո քարտուղարը, հավելելով, որ տղամարդը դիմել է Սպիտակ տան բժշկական ծառայություն: Տուժողը լուրջ վնասվածքներ չի ստացել և վերադարձել է իր աշխատանքին: ԱՄՆ նախագահի շունը՝ Մեյջորը, մարդու վրա առաջին հարձակումից հետո վերջին 2 շաբաթվա ընթացքում վարժեցում էր անցել:
Աղբյուր՝ bbc.com
Ավելի քան 800 մարդ անհայտ կորած է համարվում այն բանից հետո, երբ իսլամիստական խմբավորումները հարձակվեցին Մոզամբիկի Կաբո Դելգադո նահանգի Պալմա փոքրիկ քաղաքի վրա: Իսլամիստական խմբերը անցած չորեքշաբթի օրը հարձակվել էին Պալմա քաղաքի վրա՝ մինչ ուրբաթ լիակատար վերահսկողություն սահմանելով քաղաքի վրա:
Աղբյուր՝ ria.ru
Այդ մասին հայտնել է STIKO կոչվող Գերմանիայի պատվաստանյութերի կոմիտեն: «Մի քանի խորհրդակցություններից հետո, STIKO-ն, արտաքին փորձագետների օգնությամբ, որոշեց AstraZeneca COVID-19 պատվաստանյութը խորհուրդ տալ միայն 60 տարեկան և բարձր մարդկանց, հազվագյուտ, բայց շատ ծանր թրոմբոէմբոլիկ կողմնակի ազդեցությունների առկա ապացույցների հիման վրա»,- ասված է հայտարարությունում:
Աղբյուր՝ reuters.com
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դիմել է Սահմանադրական դատարան՝ լուծարելու խորհրդարանը: Նա կարծում է, որ այս ընթացակարգի բոլոր իրավական պայմանները բավարարված են: Սանդուն դատավորներին խնդրել է հաստատել իր դիրքորոշման ճիշտ լինելը:
Աղբյուր՝ lenta.ru
Կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից 6 ամիս՝ կախված մասնագիտությունից։
Աղբյուր՝ mlsa.am
Պետրոզավոդսկի փողոցներից մեկում հայտնաբերված լուսանը վերականգնվելուց հետո բաց կթողնվի անտառում: Այս մասին հաղորդել է Կարելիայի բնության նախարարությունը: Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է բավականին մեծ լուսանը քայլում Պետրոզավոդսկի փողոցներով:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը:
Աղբյուր՝ snund.am
Լեհաստանի Վրոցլավի համալսարանի հոգեբանները պարզել են, որ համացանցում ատելության մեկնաբանություններ թողնում են խելագարության հակումներ ունեցող մարդիկ: Եթե թրոլինգով զբաղվում են մարդիկ, ովքեր ունեն մութ տրիադայի բոլոր հատկանիշները (նարցիսիզմ, մաքիավելլիզմ և պսիխոպաթիա), ապա ուրիշների վրա ցեխ շպրտել նախընտրում են հենց նրանք, ովքեր ունեն պսիխոպաթիկ հատկանիշներ՝ անկախ սեռից և տարիքից:
Աղբյուր՝ gazeta.ru
Ալկոհոլիզմ է համարվում ցանկացած քանակությամբ ալկոհոլային խմիչքի օգտագործումը` ավելի հաճախ քան երկու շաբաթը մեկ: Այսպիսի մակարդակ է նշել հոգեբույժ-նարկոլոգ Իվերի Կիզիցկին: Ըստ նրա՝ ոմանք կարող են առանց հետեւանքների ունենալ ալկոհոլիզմ:
Աղբյուր՝ lenta.ru
Բրուքլինյան MSCHF ընկերությունը ռեփեր Lil Nas X-ի հետ համագործակցությամբ վաճառքի է հանել՝ ներբանի հատվածում մարդկային արյան կաթիլ պարունակող «Սատանայի կոշիկներ» կոչվող մարզակոշիկները: Դրանք արտադրվել են Nike-ի Air Max 97 մոդելի հիման վրա: MSCHF-ն թողարկել է ընդհանուր առմամբ 666 զույգ մարզակոշիկ՝ յուրաքանչյուրը 1018 դոլար: Nike- ը բողոք է ներկայացրել՝ «ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները խախտելու համար»:
Աղբյուր՝ bbc.com
Առաջարկը պահանջում է Իրանից դադարեցնել միջուկային որոշ գործողություններ, ինչպիսիք են նոր սերնդի ցենտրիֆուգների մշակումը և մինչև 20 տոկոս մաքրությամբ ուրանի հարստացումը: Ըստ Politico-ի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է այս շաբաթ առաջարկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր առաջարկ:
Searchlight-ը թողարկել է Դեյվիդ Բրուքների «Գիշերային տուն» սարսափ ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հունվարին «Սանդանս» կինոփառատոնում: «Գիշերային տուն»-ը կինովարձույթ դուրս կգա հուլիսի 16-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի խոսքով երկրում արձանագրված կորոնավիրուսի օրեկան մակարդակը ուշագրավ է: Գամղրելիձեն ասել է, որ հանձնարարականների կատարման վերահսկողությունը պետք է խստացվի:
Աղբյուր՝ 1tv.ge
Կորեական Kia ընկերությունը թողարկել է նոր EV6 էլեկտրոմոբիլը: EV6- ը կարտադրվի Հարավային Կորեայում: Այն վաճառքի կհանվի մի շարք շուկաներում 2021-ի երկրորդ կեսին:
Աղբյուր՝ iz.ru
Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 8 պացիենտ: Երկրում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 281 145 դեպք, այստեղից ապաքինվել է 272 899 մարդ, մահացել է 3 773 պացիենտ:
Աղբյուր՝ apsny.ge
Ավստրալիայում գիտնականները հայտնաբերել են գեն, որը պատասխանատու է հորմոնազգայուն կրծքագեղձի քաղցկեղի հատկապես ագրեսիվ տեսակի համար, որն ունի աղետալի բարձր մահացության տեմպեր: «Հուսով եմ, որ դա էապես կբարելավի վատ արդյունքները, որոնց հետևանքով ներկայումս տառապում են այս հիվանդները», - ասել է Հարի Պերկինսի բժշկական հետազոտությունների ինստիտուտի էպիգենետիկ Պիլար Բլանկորֆը:
Աղբյուր՝ sciencealert.com
Էռնեստո Արաուժոն երկուշաբթի հրաժարական է տվել, Պեկինից և Վաշինգտոնից պատվաստանյութերի լրացուցիչ մատակարարումներ չերաշխավորելու և դրանց ձախողման վերաբերյալ քննադատության ալիքի հետևանքով:
Աղբյուր՝ reuters.com
Չելյաբինսկի շրջանի օրենսդիր ժողովը Պետդումա է ներկայացրել ընտանի կենդանիների պարտադիր գրանցման և հաշվառման մասին օրինագիծ: Նախաձեռնության հեղինակները նշում են, որ կորած կամ տերերի կողմից լքված կենդանիները հաճախ դառնում են թափառող: Պարտադիր գրանցումը թույլ կտա կենդանիներին վերադարձնել իրենց տերերին, ինչպես նաև կանխարգելիչ միջոց կդառնա նրանց համար, ովքեր պատրաստվում են դուրս գցել իրենց ընտանի կենդանուն:
Աղբյուր՝ ria.ru