Կարճ լուրեր
Այն կկայանա մարտի 27-ին և 29-ին, ժամը 12.30-ին Hyatt Place Yerevan-ում: Երկօրյա դասընթացներին կմասնակցեն 18-35 տարեկան երիտասարդներ: Մարտի 27-ին դասընթացները կվարեն քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը և քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Մարտի 29-ին՝ վրացագետ Ջոննի Մելիքյանը, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը, քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը:
Աղբյուր՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
Մարտի 26-ին՝ ժամը 17։30-ին, կայանալիք «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» Հասարակական Կազմակերպության չորսամյա գործունեության ամփոփիչ միջոցառման ժամանակ կտրվի «Հավատարմության տոպրակ» բնապահպանական ծրագրի մեկնարկը։ Հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման տոպրակների միջոցով նախագծի գործընկեր խանութներում հնարավոր կլինի կուտակել սպառողական բոնուսներ և օգտվել այլ առաջարկներից։
Աղբյուր՝ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» Հասարակական Կազմակերպություն
Ֆրանսիացի ռեժիսորը 79 տարեկան էր: Տավեռնիեն նկարահանել է շուրջ երեսուն կինոնկար, այդ թվում՝ «Մահվան ռեպորտաժ», «Կեսգիշերին մոտ», «Կյանքից բացի, ուրիշ ոչինչ» ֆիլմերը:
Աղբյուր՝ gazeta.ru
փակ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 632 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Աղբյուր՝ ԱԻՆ
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջաններում և Աշտարակ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:
Աղբյուր՝ ԱԻՆ
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»:
Աղբյուր՝ armenpress.am
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ 19 աշխատակցի ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում: Իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության: Խախտումը վերցնելուց հետո նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի:
Աղբյուր՝ snund.am
Դեն Պաշմանը ստեղծել է պաստայի նոր տեսակ, որի ձևը նման է ստորակետի: Հեղինակն այն անվանել է «cascatelli», ինչը իտալերեն նշանակում է «փոքրիկ ջրվեժներ»: «Կասկատելլի»-ն ավելի երկար է, քան սովորական մակարոնները: Այդ հատկությունը թույլ է տալիս որ այն ավելի լավ մնալ պատառաքաղի վրա:
Աղբյուր՝ moya-planeta.ru
Բուհերին հատկացվել է պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում: e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու և բաշխելու մասին նախագիծը: Նախապատվություն է տրվել բնագիտական տեխնիկական, առողջապահական և այլ ոլորտներին: Նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 3-ն է:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
«Մոնմարտրի փողոցային տեսարան»-ը Վան Գոգը նկարել է 1887 թվականին: Այն գտնվել է մասնավոր հավաքածուում 1920 թվականից: Կտավն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը աճուրդից առաջ:
Աղբյուր՝ lenta.ru
«Մեր շարժմանն է միացել նաև Startup Armenia Foundation-ը»,- հայտնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։
Հարավային Ուրալի պետական համալսարանի գիտնականները արդյունաբերական գործընկերների հետ տրանսպորտ են ստեղծում Արկտիկայի համար: «Արկտիկական ավտոբուսը» կկարողանա մեկ ժամ մնալ ջրի վրա և 24 ժամ պահպանել ուղևորների կյանքը:
Աղբյուր՝ tass.ru
Պերուի հյուսիսում՝ հին կավաշեն տաճարի պատին, հայտնաբերվել է 3200 տարվա որմնանկար, որում ենթադրաբար պատկերված է կենդանակերպ՝ դանակով զինված սարդ աստված: Այն ասոցացվել է անձրևի և պտղաբերության հետ:
Աղբյուր՝ theguardian.com
Ամերիկացի դերասանուհի, Էմմի մրցանակակիր Ջեսիկա Ուոլթերը մահացել է կյանքի 81-րդ տարում:
Աղբյուր՝ tass.ru
Մարտի 26-ին, ժամը 19:00 (2/4 Արմենակ Արմենակյան փող. վերնահարկ/Նորք Մարաշ) տեղի կունենա «ՓՄՁ-ներին աջակցություն և հայկական տեքստիլ արդյունաբերության համար կայուն էկո-համակարգի ստեղծում» ծրագրի արդյունքների ներկայացում և պաշտոնական փակում: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի հիմնական ձեռքբերումները, իսկ միջոցառումը կավարտվի նորաձևության ցուցադրությամբ #MadeinArmenia՝ հայ դիզայներների և տեքստիլ ապրանքանիշերի համատեղ ներկայացմամբ:
Աղբյուր՝ պաշտոնական տեղեկատվություն
«Թայսոն» վերնագրով սերիալը կպատմի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի կյանքի և կարիերայի մասին:
Աղբյուր՝ cnn.com
Ապրիլին Վրաստանը հնարավորություն կունենա ձեռք բերել Sinopharm-ի երրորդ խմբաքանակը՝ չինական արտադրության կորոնավիրուսի պատվաստանյութը: Մարտի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Աղբյուր՝ eadaily.com
Մոլլի-Մեյ Հեյգ 17 տարեկանից մի շարք վիրահատական միջոցների է դիմել. մեծացրել է շուրթերը, ֆիլերներով փոխել այտոսկրերն ու կզակը, կերամիկական վինիրներ դրել ատամներին՝ ծախսելով ավելի քան 8000 դոլար: Վերջերս 21-ամյա մոդելը զգացել է, որ անբնական տեսք ունի և կրկին հազարավոր դոլարներ ծախսել՝ «բնական» տեսքին վերադառնալու համար:
Աղբյուր՝ thesun.co.uk