Կարճ լուրեր
Ամերիկացի դերասանուհին և ձեռներեցը ասել է. «Մայրս քաղցկեղ է ունցել շատ երիտասարդ տարիքում, երբ նա մոտ 20 տարեկան էր: Ես մեծացել եմ քրոնիկ հիվանդությամբ: Մինչեւ 11 տարեկանս հինգ վիրահատություն եմ տարել: Ես քրոնիկ ալերգիա ունեի, իսկ մանկության տարիներին հաճախ էի հոսպիտալացվում»: Նա նշել է, որ առողջությանը սկսել է ավելի լուրջ վերաբերվել 2008 թ.-ին դստեր՝ Օնորի ծնվելուց հետո:
Աղբյուր՝ lenta.ru
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց Եվրասիական լիգայի` թվով 3-րդ խաղարկությունը: Առաջին տուրում Լիբանանի բազմակի չեմպիոն «Ալ-Ռիադին» 81 : 78 հաշվով հաղթեց ՌԴ –ի «Բարսին», իսկ Հայաստանի չեմպիոն «Վահագնի Սիթին»` 100 : 88 հաշվով՝ ՌԴ –ի «Միցու - Բասկետին»: Այսօր կկայանան «Ալ-Ռիադի» - «Վահագնի Սիթի» և «Դվին» – «Միցու - Բասկետ» թիմերի մրցամարտերը:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Դեսյոնկա գետում ձուկ որսացող երկու ընկերներ Ռիչարդն ու Սերգեյը արդեն պատրաստվում էին տուն գնալ, երբ անծանոթ մեկը մոտեցավ նրանց և հարրեց, արդյոք նավակ ունեն, որպեսզի կարողանան հասնել երեխային, ում սառցաբեկորը գետափից հեռացրել էր: Ընկերներին հաջողվել է փրկել երեխային ձկնորսական սպինինգով:
Փրինգների ընտանիքը չորանոցի անսարքության համար վերանորոգող էր կանչել: Երբ մասնագետը փորձել էր պարզել սարքի անսարքության պատճառը, այնտեղ մեծ չափսերի սատկած օձ էր գտել:
Աղբյուր՝ clickorlando.com
2021 թվական հետաձգված Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի կրակը մարել է փուլերից մեկի ընթացքում, այն վերականգնվել է պահուստային լամպի միջոցով:
Աղբյուր՝ rsport.ria.ru
Փոփոխությունները նախաձեռնվելու են մարտի 29-ին կայանալիք բյուրոյի նիստում: Սահմանադրության նախագծի համաձայն, մի կողմից, ընտրական շեմն իջեցվում է հինգից երեք տոկոսի: Մյուս կողմից, խմբակցության համալրման կանոնը փոխվում է: Մասնավորապես, խմբակցություն ձևավորել կկարողանա յոթի փոխարեն չորս պատգամավոր:
Աղբյուր՝ 1tv.ge
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլի միջոցառումը կկայանա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Փառատոնի շրջանակում հանդիպումներ տեղի կունենան հայ գիտնականների հետ` հետևյալ թեմաներով.
ժ. 14։00–14։45՝ «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), ժ. 14։45–15։30՝ «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան), ժ. 15։30–16։30՝ գիտափորձերի ցուցադրություն` «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից:
Փառատոնի մուտքն ազատ է:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչություն
Ջեյմս Բոնդի «Մահանալու ժամանակը չէ» 25-րդ ֆիլմի հեղինակ Քերի Ֆուկունագան հանդես կգա որպես ռեժիսոր և պրոդյուսեր՝«Տոկիոյի ուրվականը» («Tokyo Ghost») կոմիքսի հիման վրա ստեղծվող կինոնկարում:
Աղբյուր՝ kulturomania.ru
Երկու դելֆին ժամեր են անցկացրել Սուրբ Մարկոսի հրապարակի մոտակայքի ջրերում: Չափահաս և ձագ դելֆինները այցելել են քաղաք կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խստացման ժամանակ:
«Edu2work» հարթակը ստեղծվել է ի պատասխան արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանության։ Հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառումը կկայանա ս.թ. մարտի 26-ին` ժ. 11:00-ին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի միջոցառումների դահլիճում (Մ. Ադամյան 2/2)։
Աղբյուր՝ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոն
Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլում հաղթելով Ուելսին: Բելգիան հաջողությամբ մեկնարկեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի իր նախընտրական արշավում՝ Լյովենում 3:1 հաշվով հաղթանակ տանելով Ուելսի նկատմամբ: Աշխարհի գավաթի ընտրական E խումբ. Բելգիա 3 (Դե Բրյունե - 22, Թ Ազար - 28, Լուկակու - 73) Ուելս 1 (Վիլսոն - 10).
Աղբյուր՝ eurosport.com
Նրանք տապակել են հոտ-դոգի նրբերշիկները Իսլանդիայում գտնվող հրաբխի դեռ չսառած լավայի վրա: Ֆագրադալսֆյադլը գտնվում է Ռեյկյավիկից 32 կմ հեռավորության վրա: Այն ակտիվացել է 6000 տարվա ընթացքում առաջին անգամ:
Աղբյուր՝ moya-planeta.ru
Հինգշաբթի օրը արձակված հրթիռները երկրորդ փորձարկումն են մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում: Հայտարարության մեջ ասվում է, որ արկերը թռչել են շուրջ 450 կիլոմետր՝ հասնելով 60 կիլոմետր բարձրության, և ենթադրվում է, որ դրանք բալիստիկ հրթիռներ են, որոնք արձակվել են գետնից:
Աղբյուր՝ cnn.com
Սոցցանցերում նոր հաշիվներ գրանցելու համար ռուսներին կարող է անհրաժեշտ լինել անձնագրային համարը և բնակության հասցեն. այս նախագիծը քննարկվում է որպես անձնական տվյալների ոլորտի նոր կարգավորումների մաս: Տեղեկատվությունը մուտքագրվելու է միասնական տեղեկատվական համակարգ, որը գտնվում է Ռոսկոմնադզորի վերահսկողության ներքո, և կօգտագործվի նաև՝ տարբեր ինտերնետային կայքերում օգտվողներին հայտնաբերելու համար:
Աղբյուր՝ gazeta.ru
Գիտության հատկացումների ավելացման հարցը տարբեր տարիների ընթացքում բազմիցս բարձրաձայնվել է, սակայն ոչ մի քաղաքական ուժ այդ խնդրին հստակ լուծում չի տվել։ Հարցի պատմությանն անդրադառնում է բնապահպան Արսեն Գասպարյանը։
ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետ Ռալֆ Նորթհեմը ստորագրել է մահապատժի վերացման օրինագիծը: Նոր օրենքի համաձայն ՝ մահապատիժը կփոխարկվի ցմահ ազատազրկման ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության:
Աղբյուր՝ gazeta.ru
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է 10 տոկոսով կրճատել կարդինալների աշխատավարձը և իջեցնել Վատիկանում աշխատող մյուս հոգևորականներից մեծ մասի աշխատավարձը՝ ընդհանուր աշխատատեղերը պահպանելու համար, քանի որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել Սուրբ Աթոռի եկամուտների վրա:
Աղբյուր՝ reuters.com
Նիկոլաե Չուկեն սոցիալական ցանցերում գաղտնի տվյալներով լուսանկար է հրապարակել, այն շուտով ջնջվել է: Նկարներն արվել են Չուկեի` Սիբիուի ցամաքային զորքերի ակադեմիա կատարած այցի ընթացքում: Գրատախտակին գրված տվյալներով լուսանկարներն անհետացել են հրապարակումից մի քանի ժամ անց, բայց դրանց պատճենները հասցրել են տարածվել սոցիալական ցանցերում:
Աղբյուր՝ ria.ru