Կարճ լուրեր
Եվրատեսիլը արգելել է Բելառուսին մասնակցել այս տարվա մրցույթին «Ես քեզ կսովորեցնեմ» երգով, որը կարծես ծաղրում է Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ փողոց դուրս եկած ցուցարարներին:
Աղբյուր՝ theguardian.com
Ընկերությունում հաստատել են, որ սկսել են փորձարկել ստուգման նոր համակարգ, որը նախազգուշացում է ցույց տալիս՝ օգտագործողին առաջարկելով ստեղծել սեփական օգտահաշիվը: Ծառայության կանոնների համաձայն, մեկ հաշվի մեջ հնարավոր է ստեղծել մի քանի պրոֆիլ միայն համատեղ ապրող օգտագործողների համար:
Աղբյուր՝ gazeta.ru
Մարտի 12-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերդարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է, որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է՝ գործընթացին նպաստելու համար:
Աղբյուր՝ nankr.am
Մոտ 3000 ոստիկան կտեղակայվի երկուշաբթի օրվանից Հնդկաստանի կենտրոնական Նագպուր քաղաքում՝ մեկշաբաթյա պարետային ժամ և սահմանափակում իրականացնելու համար: Այնտեղ կորոնավիրուսի դեպքերի 60% ավելացել է:
Աղբյուր՝ reuters.com
Պատերազմից հետո, 2021թ. հունվար ամսում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ կրկնակի նվազել է: ԱՀ արդյունաբերական արտադրության ծավալը անցած տարի կրճատվել է 36,5 տոկոսով, այդ թվում՝ միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 60 տոկոսով: Այնուհետև՝ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 71,7 տոկոսով:
Աղբյուր՝ artsakhpress.am
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննարկում է «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը: Պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեսը բանակցություններ է վարել սերուցքայինների հետ՝ «արքայական ակումբ» Ռոնալդուի հնարավոր վերադարձի շուրջ:
Աղբյուր՝ lenta.ru
Կանադացի փոփ աստղը, ում «Blinding Lights» («Կուրացնող լույսեր») սինգլը նախորդ տարի աշխարհում ամենավաճառվածն էր, չառաջադրվեց ոչ մի մրցանակի: Մրցանակաբաշխության կիրակի օրվա արարողությանն ընդառաջ երգիչը հայտարարել է. «Ես այլևս թույլ չեմ տա, որ իմ լեյբլը Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ ներկայացնի իմ երաժշտությունը»:
Աղբյուր՝ bbc.com
Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում 2021 թվականի մարտի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում զենք-զինամթերքի կամովին հանձնման 12 դեպք է արձանագրվել:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ոստիկանություն
Նա մահացել է ուրբաթ, Հարավային Աֆրիկայի հիվանդանոցներից մեկում, 72 տարեկանում: Գուդվիլ Զվելիտինին տառապում էր դիաբետով:
Աղբյուր՝ bbc.com
Ինչպես հայտնում է հետաքննությունը, 2009-ի ապրիլին Մոսկվայի շրջանի բնակիչ, նախկինում դատապարտված Իլյա Սիմոնիան «կազմակերպել էր Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանությունը՝ հանցավոր համայնքում ազդեցության ոլորտները վերաբաշխելու համար»:
Աղբյուր՝ interfax.ru
Շփումները գտնվում են «Հետախուզության և Արտգործնախարարության մակարդակում»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները սրվել էին, երբ 2013 թվականին Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ Էլ-Սիսին տապալեց երկրի իսլամիստ առաջնորդ Մոհամեդ Մուրսիին:
Աղբյուր՝ chinadailyhk.com
1981 թվականից սկսած այն պետական տոն է Չինաստանում ու Թայվանում և նշվում է ամեն տարի՝ մարտի 12-ին՝ անվանի հեղափոփոխական Սուն Յաթ-Սենի մահվան օրը:
Աղբյուր՝ calend.ru
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պետական բյուջեից տրվող ֆինանսավորումը կարող է կրճատվել։ Մասնավորապես, դա լուրջ հարված կարող է հասցնել ՄԻՊ գրասենյակի ֆինանսական անկախության երաշխիքներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻՊ-ը վերջին բարդագույն իրավիճակներում ամենաարդյունավետ աշխատող պետական կառույցն էր, ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխությունների փաթեթն առնվազն ահեթեթ է թվում»,- հայտնում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Ամերիկան կարող է հուլիսի 4-ին «անկախություն նշել» Քովիդ-19-ից, եթե մարդիկ պատվաստվեն: Որպես նախագահ իր առաջին փրայմ-թայմ ուղերձում Բայդենը հայտնել է, որ կարգադրելու է նահանգներին՝ բոլոր մեծահասակներին պատվաստումների իրավունք տալ մինչ մայիսի 1-ը:
Աղբյուր՝ bbc.com
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 634 անձ: Այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 332 նոր դեպք, ապաքինվել՝ 343 պացիենտ:
Աղբյուր՝ apsny.ge
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան-«Զանգեր» հատվածը, Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է: Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։
Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն
ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է սովի կանխարգելման բարձր մակարդակի աշխատանքային խումբ ստեղծելու մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի նիստում հիշեցրել է, որ 2020 թ.-ի վերջի դրությամբ աշխարհում սով էր մատնած 88 միլիոն մարդ: Քաղցած մարդկանց թիվի աճի միտումը հավանաբար կշարունակվի 2021 թվականին:
Աղբյուր՝ news.un.org