Կարճ լուրեր
Ավստրալիայի իշխանությունները մտադիր են պատասխան հարված տալ՝ ԵՄ-ից կորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման Իտալիայի արգելափակման փորձերին: Դրա համար Կանբերան մտադիր է կոալիցիա ստեղծել Կանադայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ:
Աղբյուր՝ eadaily.com
Սեբաստիան Կոլտեսկուն մրցավարի օգնական Օկտավիան Սովրեի հետ հետաքննության էր ենթարկվել՝ դեկտեմբերին Փարիզում կայացած խաղի ժամանակ Բասակշեհիրի մարզչի օգնական Պիեռ Վեբոյի հասցեին ռասիստական արտահայտություն անելու պատճառով: Նրա նկատմամբ արգելք է կիրառվել «ոչ պատշաճ պահվածքի» համար և կարգադրվել մասնակցել կրթական ծրագրի:
Աղբյուր՝ independent
Ինչպես հայտնում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, հետազոտություններն անց են կացվելու Թբիլիսիում և ներառում է հիվանդների, ովքեր կորոնավիրուսը հաղթահարել են վերջին երկու ամիսների ընթացքում:
Աղբյուր՝ 1tv.ge
Մինչ Twitter-ը երկար տարաձայնությունների մեջ էր Հնդկաստանի կառավարության հետ՝ որոշ օգտահաշիվներ փակելուց հրաժարվելու պատճառով, հնդկական շատ նման սոցիալական մի ցանցի ղեկավար ասել է, որ իր հավելվածի նկատմամբ հետաքրքրությունը հանկարծակի մեծացել է:
Աղբյուր՝ cnn.com
Պատվաստանյութը ստեղծողները կասկածի տակ դրեցին Դեղերի եվրոպական գործակալության (EMA) չեզոքությունը այն բանից հետո, երբ EMA-ի պաշտոնյան ԵՄ անդամներին հորդորեց առայժմ զերծ մնալ ռուսական պատվաստանյութը հաստատելուց:
Աղբյուր՝ reuters.com
ԱՄՆ-ը միջամտել է՝ Պակիստանին թուրքական արտադրության 30 հարվածային ուղղաթիռների մատակարարմանը, և այժմ դրանց գնման պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կտրվի Չինաստանին, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Աղբյուր՝ eadaily.com
Թաիլանդում այցելուներն այժմ կարող են կորոնավիրուսային երկշաբաթյա պարտադիր կարանտինն անցկացնել զբոսանավի վրա: Կառավարությունը հույս ունի, որ նոր նախաձեռնությունը 1,8 միլիարդ բաթ (58 միլիոն դոլար) եկամուտ կբերի զբոսանավային տուրիզմին:
Աղբյուր՝ bbc.com
2020 թվականին նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը գերազանցել է ներկրումը: Մասնագետներն այս տարի մատակարարումների նկատելի աճ չեն ակնկալում. այն զսպում են՝ երկրի ներսում ապրանքների գների կայունացման համար ձեռնարկված միջոցառումները:
Աղբյուր՝ rbc.ru
Համաձայն նոր ուղեցույցների, նրանք, ովքեր ստացել են անհրաժեշտ ներարկումներ, կարող են այցելել պատվաստված այլ անձանց և որոշ չպատվաստվածների: Մարդիկ համարվում են պաշտպանված պատվաստանյութի վերջին չափաբաժինը ընդունելուց երկու շաբաթ անց: Մինչ այժմ ամբողջովին պատվաստվել է ավելի քան 30 միլիոն ամերիկացի:
Աղբյուր՝ bbc.com
հանրային առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին իր հրամանագրի պատճառով: Նահանգների ներկայացուցիչները կարծում են, որ պետության ղեկավարի որոշումները բնակչության համար մեծ դրամական բեռի կհանգեցնեն: Առաջին հերթին, հայցադիմումի հեղինակները քննադատում են Բայդենի հրամանագրում առկա 9,5 տրիլիոն դոլլար գումարը, որն իբրև ջերմոցային գազերի արտանետման դեմ պայքարի համար է:
Աղբյուր՝ lenta.ru
1960-70-ականներին Ֆրանսիան շարունակ թերագնահատել է իր միջուկային փորձարկումների կործանարար ազդեցությունը Ֆրանսիական Պոլինեզիայում՝ ըստ շրջադարձային նոր հետազոտության, որը կարող է թույլ տալ ավելի քան 100,000 մարդու փոխհատուցում պահանջել:
Աղբյուր՝ theguardian.com
Օստրոգ քաղաքում անհեթեթ ու սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել մարտի 8-ին: Քնի մեջ խեղդվել է 4 ամսական երեխան: Մարդասպանը եղել է տնային կատուն, որը քնել էր նորածնի դեմքին:
Աղբյուր՝ eadaily.com
Առնվազն 615 մարդ է վիրավորվել կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել՝ ծովափնյա Բատա քաղաքում գտնվող Նկոանտոմա ռազմական բազայում: Երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհերի թիվը 98-ն է, ինչը ավելի քան երեք անգամ ավելի է, քան ավելի վաղ հայտարարված 31-ը:
Աղբյուր՝ reuters.com
Երկուշաբթի օրը կանայք հավաքվել էին Ստամբուլի գլխավոր՝ Թաքսիմ, հրապարակում՝ բողոքելու կանանց նկատմամբ բռնությունը կանխելու և պատժելու մեջ իշխանությունների կողմից գործողությունների բացակայության դեմ մի երկրում, որտեղ վերջին տարիներին աճել է ֆեմիցիդի մակարդակը:
Աղբյուր՝ reuters.com
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը նախազգուշացրել է երկրում նոր սահմանափակումների հնարավոր ներդրման մասին`կորոնավիրուսի «բրիտանական» շտամի ակտիվ տարածման պատճառով:
Աղբյուր՝ rbc.ru
Ջերմության և խոնավության բարձրացումը սպառնում է աշխարհի բնակչության 40%-ի համար ստեղծել պոտենցիալ մահացու պայմաններ:
Աղբյուր՝ theguardian.com
Seven Bucks Productions-ի ղեկավար Հիրամ Գարսիան հարցազրույցում հաստատել է՝ «Ջումանջիի» ֆրանշիզան կունենա չորրորդ մաս: Ջո Ջոնսթոնի «Ջումանջին» առաջին անգամ մեծ էկրաններ է բարձրացել 1995 թվականին:
Աղբյուր՝ gazeta.ru
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն խոստացել է լայնամասշտաբ բողոքի ցույց կազմակերպել, եթե իշխանությունները հրաժարվեն նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Աղբյուր՝ russian.rt.com