Կարճ լուրեր
Հայտնի է դարձել, որ հոլիվուդյան դերասանները կրկին համատեղ ֆիլմ են ունենալու: Խոսքը «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգության մասին է, որի վրա աշխատում է Օլ Փարկերը: Ակնկալվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի այս տարի:
Աղբյուր՝ ria.ru
Նովակ Ջոկովիչը երկուշաբթի հավասարվեց Ռոջեր Ֆեդերերի՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի բոլոր ժամանակների ռեկորդին: Նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը արդեն 310 շաբաթ:
Աղբյուր՝ theguardian.com
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ Չեխիան այժմ ունի կորոնավիրուսային ամենավատ իրավիճակը ԵՄ-ում եւ Եվրոպական տնտեսական տարածքի երկրների շրջանում:
Աղբյուր՝ korrespondent.net
Բայց քննադատները հայտնում են, որ նման առաջարկությունները կարող են զենքի «անպատասխանատու» մրցավազքի պատճառ դառնալ:
Աղբյուր՝ bbc.com
Նրանք բոլորը 60-ից 80 տարեկան տարեց մարդիկ են: Հիվանդությունը սկսվում է գլխացավերից, ապա ցավը զգացվում է ամբողջ մարմնում: Դրանից հետո շնչառության դժվարություններ են առաջանում, իսկ մի շարք դեպքերում գրանցվում է մահ:
Աղբյուր՝ tass.ru
Մաքսիմ Ստեպանովը հրապարակավ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ ներկրված Covishield պատվաստանյութով:
Աղբյուր՝ russian.rt.com
Դատարանը Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և ազդեցության տարածման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական: Սակայն նախկին նախագահը ազատազրկումը կարող է կրել բանտից դուրս՝ որոշակի պայմաններում, այդ թվում` էլեկտրոնային ապարանջանի կամ տնային կալանքի պայմաններում:
Աղբյուր՝ theguardian.com
«Արսենալի» նախկին աստղ, 43-ամյա Թիերի Անրին, ով ունի երկու երեխա,15 ամիս անցկացրել է Մոնրեալի թիմի հետ, որը, Կանադայում Covid-19-ի ճանապարհորդութական սահմանափակումների պատճառով, այս մրցաշրջանում ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ: Ընտանիքից չափազանց երկար բաժանումը ստիպել է մարզչին լքել թիմը:
Աղբյուր՝ cnn.com
Աշխարհը կարող է չվերադառնալ նախակրոնավիրուսային վիճակին մինչև 2022 թվականը, քանի որ մինչ այժմ ձեռնարկված միջոցները «բավարար չեն համավարակն դադարեցնելու համար»,- ասել է Microsoft-ի հիմնադիրը:
Աղբյուր՝ lenta.ru
Խոսեպ Մարիա Բարտոմեուն ձերբակալվել է այսօր՝ առավոտյան, իր տանը: Նրա կոռուպցիոն գործունեության հետ կապված՝ այսօր խուզարկություն է անցկացվել նաև «Բարսելոնայի» գրասենյակում: Ըստ հետաքննության, նախկին ղեկավարը ակումբի անունից գործարքներ է կատարել՝ անձնական շահույթ ստանալու նպատակով: Նա լքել էր նախագահի պաշտոնը 2020 թվականի հոկտեմբերին:
Աղբյուր՝ sport-express.ru
Ֆլորիդայում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC) ասել է նա՝ նշելով, որ դա կբաժանի հանրապետականների քվեն: Դեմոկրատ Ջո Բայդենի նախագահ դառնալուց ի վեր իր առաջին ելույթում Թրամփը նաև ակնարկել է, որ հնարավոր է նորից իր թեկնածությունը առաջադրի 2024 թվականին:
Աղբյուր՝ bbc.com
Երկրի վրա միջին G2 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքէջում: Փոթորիկը պայմանավորված է նախօրեին տեղի ունեցած C դասի թույլ արևային բռնկումով:
Աղբյուր՝ ria.ru
Ողջ աշխարհի ասիացիները «ուրախության արցունքներով» են արձագանքել պատմական այդ փաստին: «Քոչվորների երկիրը» (Nomadland) ֆիլմի ռեժիսորը ծնվել է Չինաստանում և պատմության մեջ երկրորդ կինն է, ով շահում է այս մրցանակը: Առաջինըեղել է Բարբրա Սթրեյզանդն 1984 թվականին:
Աղբյուր՝ bbc.com
Պատվաստանյութը նախատեսված է որպես Pfizer և Moderna պատվաստանյութերի ծախսարդյունավետ այլընտրանք, և այն կարող է պահվել սառնարանում` սառցարանի փոխարեն: Թեստերը ցույց են տվել, որ այն կանխում է լուրջ հիվանդությունները, բայց ընդհանուր առմամբ ունի 66% արդյունավետություն՝ ներառյալ միջին ծանրության դեպքերը:
Աղբյուր՝ bbc.com
Երկրում պատվաստումների մշտական հանձնաժողովը մտադիր է վերանայել AstraZeneca պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ առաջարկությունները: Մինչ այժմ Գերմանիայում այս պատվաստանյութը կարող է օգտագործվել միայն 65 տարեկանից ցածր մարդկանց շրջանում:
Աղբյուր՝ eadaily.com
Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ դեմոկրատն արդեն ԱՄՆ պատմության ամենավատ նախագահն է:
Աղբյուր՝ tass.ru
Թատերական ներկայացումների, մարզական մրցումների, համերգների ամբողջական վերսկսումը, որոնց արդեն ներկա կլինեն հանդիսատեսներ, նախատեսվում է ապրիլի 1-ից:
Աղբյուր՝ 1tv.ge
Կայսերական ընտանիքի ամենատարեց անդամը հոսպիտալացվել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում: Արքայադստեր մոտ ախտորոշվում է պարոքսիզմալ նախասրտերի ֆիբրիլյացիա: Բժիշկները կնոջ վիճակը ծանր չեն գնահատել:
Աղբյուր՝ rosbalt.ru