Կարճ լուրեր
Forbes-ի՝ Ռունետ-ի ամենաթանկ ինտերնետային ընկերությունների վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է «Յանդեքսը»` գնահատվելով 22,98 միլիարդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն թանկացել է ավելի քան 57 տոկոսով:
Աղբյուր՝ lenta.ru
Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ռուսաստանը մարտի մեկից ավելանում են այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել օդային ճանապարհով «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով,: Այս փուլում դեռ պահպանվում է ցամաքային սահմանների ներկայիս ռեժիմը:
Աղբյուր՝ 1tv.ge
Պրեմիերան տեղի կունենա հոսքային ծառայության (streaming service) միջոցով մայիսի 7-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
ԱՄՆ-ը և Կանադան կհամակարգեն գործողությունները Չինաստանի դեմ պայքարի հարցում, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ վիրտուալ հանդիպումից հետո:
Աղբյուր՝ ria.ru
Մալայզիան 1086 մարդու հետ է արտաքսել Մյանմա, անտեսելով դատարանի որոշումը և իրավապաշտպան խմբերի միջնորդությունը՝ գործընթացը դադարեցնելու մասին: Իրավապաշտպան կազմակերպություններն հայտնել են, որ խմբում կան որոշ էթնիկ փոքրամասնություններ, որոնք հետապնդման մեջ են եղել Մյանմայում:
Աղբյուր՝ bbc.com
Apple-ը սկսել է արգելափակել՝ բաժանորդագրության անհիմն բարձր արժեքով ծրագրերը:
Աղբյուր՝ lenta.ru
ոտքի լուրջ վնասվածքների վիրահատությունից հետո: Հրշեջ-փրկարարները գոլֆի 45-ամյա 15-ակի չեմպիոնին դուրս են բերել ավերված մեքենայի բեկորների միջից: Մարզիկը աջ ոտքի սրունքի երկու հատվածում բաց կոտրվածք էր ստացել:
Աղբյուր՝ bbc.com
Հաղթական գոլը խփեց 17-ամյա Ջամալ Մուսիալան: Գործող տիտղոսակիրը փաստացի երաշխավորել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի իր ուղեգիրը:
Աղբյուր՝ sport-express.ru
Պեկինի ամուսնալուծության դատարանը պարտավորեցրել է տղամարդուն փոխհատուցել իր կնոջը տան գործերի համար, որոնք նա կատարել է իրենց ամուսնության ընթացքում: Կինը կստանա 50,000 յուան (7,700 դոլար) հինգ տարվա չվճարված աշխատանքի դիմաց:
Աղբյուր՝ bbc.com
Մոտ երկու հազար մարդ նախագահի գրասենյակի մոտ բողոքի ցույց է արել՝ «Աջ սեկտորի» Օդեսայի առաջնորդի նկատմամբ կայացված դատավճռի դեմ: 27 ոստիկան այրվածքներ են ստացել գազի բալոների կիրառման արդյունքում: Բերման է ենթարկվել 24 մարդ, որոնք բացատրություններից հետո ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներից :
Աղբյուր՝ dw.com
Հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ:
Աղբյուր՝ moj.am
Գիտնականները պարզել են, որ ֆրուկտոզայի բարձր չափաբաժնի օգտագործումը կարող է խանգարել իմունային համակարգի բնականոն գործունեությանը:
Աղբյուր՝ ria.ru
մյուս 2-ով դեռ նյութեր են նախապատրաստվում: Պատերազմում զոհված, անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է նաև 17 դիմում:
Ընդհանուր առմամբ դատախազությունը 2020 թվականին քաղաքացիներից ստացել է 10435 դիմում, որոնցից 1011 դիմում-բողոքի ընթացք է տրվել, արդյունքում հարուցվել է 159 քրեական գործ:
Աղբյուր՝ ՀՀ Գլխավոր դատախազություն
Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին պաշտոնական հետաքննության են ենթարկել 2018 թվականին ենթադրաբար կատարված բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար:
Աղբյուր՝ france24.com
«Ահաբեկչկական իրավիճակ» վերնագրով վեպի գլխավոր հերոսը նորընտիր պետքարտուղար է, որը փորձում է կանխել ահաբեկչությունների ալիքը: Գրքի հրապարակումը սպասվում է հոկտեմբերի 12-ին:
Աղբյուր՝ cbc
Միևնույն ժամանակ, ընկերությունը հայտարարել է Իրանից 238 օգտահաշիվ ջնջելու մասին, որոնց օգնությամբ իրականացվել էին գործողություններ՝ ուղղված «2020 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճերին միջամտելուն»: Ջնջվել են նաև Հայաստանի իշխանությունների հետ կապված 35 էջեր, որոնց գործունեությունն իբր ուղղված է եղել Ադրբեջանի դեմ:
Աղբյուր՝ tass.ru
Բելգիային, Դանիային, Ֆինլանդիային, Գերմանիային, Հունգարիային և Շվեդիային տրվել է 10 օր ժամանակ ՝ պատասխանելու Եվրահանձնաժողովի այն մտահոգություններին, որոնց համաձայն նրանք խախտել են կորոնավիրուսի՝ համատեղ ընդունված ուղենիշները:
Աղբյուր՝ theguardian
8-ամյա Լուլուի խնամակալ Մարթա Բարթոնը պատմել է, որ նրա տեր Բիլ Դորիսը հաջողակ գործարար էր, ով ամուսնացած չէր և մահացել էր անցյալ տարվա վերջին:
Աղբյուր՝ apnews.com