Կարճ լուրեր
Բեռները շարունակում են ժամանել, և այս պահի դրությամբ պահեստավորված է հունվարի 22-ից փետրվարի 4-ը Լոս Անջելեսից ստացված 63015 կգ բեռ։ Դրանք դեռևս գտնվում են մաքսազերծման և դասակարգման գործընթացում:
Աղբյուր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի իշխանություններին և ընդդիմությանը լարվածության անհապաղ դեէսկալացիայի կոչ է արել:
Աղբյուր՝ eadaily.com
Քանթրի երաժշտության 75-ամյա լեգենդ և Թենեսի նահանգի բնակիչ Դոլլի Փարթոնը խնդրել է նահանգի օրենսդիրներին հանել իր պատվին արձան դնելու օրինագիծը, ասելով, որ իր համար «,մեծ պատիվ է», բայց չի կարծում, թե այժմ դա անելու ճիշտ ժամանակն է:
Աղբյուր՝ nbcnews.com
Ջո Բայդենը որոշում է կայացրել կրկնապատկել ԱՄՆ ներդրումը՝ COVID-19 պատվաստանյութերը ամբողջ աշխարհում արդար տարածելու գործում:
Աղբյուր՝ dw.com
Հինգշաբթի օրը իր հայտարարության մեջ Քրուզն ասել է, որ ինքը ճանապարհորդում է դուստրերի համար՝ «ցանկանալով լինել լավ հայր»: Բարձրաստիճան պաշտոնյան քննադատության է արժանացել՝ իր նահանգում եղանակային արտակարգ իրավիճակի ժամանակ միջազգային ուղևորություն կատարելու համար:
Աղբյուր՝ bbc.com
Նախկին նախագահի խոսքով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն հեռուստաընկերության նախկին սեփականատեր Վլադիմիր Մակեենկոյի նկատմամբ:
Աղբյուր՝ tass.ru
Ֆրանսիական առաջարկը արվել է այն բանից հետո, երբ մեղադրանքներ եղան, թե ավելի հարուստ երկրները ավելի շատ պատվաստանութ են պատվիրել, քան իրենց անհրաժեշտ է:
Աղբյուր՝ theguardian.com
Հաջորդ շաբաթ Մոլդովայում տրանսպորտային բոլոր մասնավոր ընկերությունները մեկ օրով կփակվեն՝ ի նշան բողոքի տրանսպորտում ուղևորների քանակը սահմանափակելու մասին՝ Հանրային առողջության պահպանման ազգային հանձնաժողովի որոշման դեմ:
Աղբյուր՝ eadaily.com
Ռուսաստանում 2020-ի վերջին սոցիալ-տնտեսական աճի առաջատարները Ուրալի, Հյուսիսարևմտյան և Հեռավոր Արևելքի դաշնային շրջանների մարզերն էին:
Աղբյուր՝ lenta.ru
Անձնակազմի տեսական գիտելիքների ամրապնդման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով փետրվարի 16-ից 18-ը 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի ավտոմատ կառավարման կետերի պետերի հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Ջո Լիգոնը, ևս 4 դեռահասների հետ, դաատապարտվել էր ցմահ ազատազրկման ավազակային հարձակման և դանակահարության մեղադրանքով: Նա համարվում է՝ անչափահաս տարիքից ամենաերկար պատիժը կրած և ամենածեր դատապարտյալը ԱՄՆ-ում:
Աղբյուր՝ cnn.com
Առաջին սեթի 6-3 հաշվից հետո Օսական ապահովեց իր քսաներորդ անընդմեջ հաղթանակը՝ 6-3, 6-4 հաշվով պարտության մատնելով Ուիլյամսին: Խաղից հետո երկու մարզուհիները կորտում գրկախառնվել են, ապա Ուիլյամսը հեռացել է՝ Մելբուռնի բազմության ծափահարությունների ներքո:
Աղբյուր՝ people.com
Հարավային Կորեայում համաճարակի հաստատված օջախների ընդհանուր թիվը մոտենում է հարյուրի: Հիվանդության աճի ֆոնին բարձրանում են ձվի և թռչնամսի գները:
Աղբյուր՝ eadaily.com
Կալիֆորնիայի 52-ամյա բնակչին դատարանը պարտավորեցրել է վճարել մոտ 50 հազար դոլար փոխհատուցում:
Աղբյուր՝ foxnews.com
Գիորգի Գախարիայի հրաժարականի արդյունքում հետաձգվել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի այցը Բաքու, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների, փետրվարի 19-ին նախատեսված, եռակողմ հանդիպումը:
Աղբյուր՝ eadaily.com
Ալմոհադի խալիֆայության ժամանակաշրջանից թվագրվող շլացուցիչ երկրաչափական մոտիվները հայտնաբերվել են քաղաքային բարի վերանորոգման ժամանակ:
Աղբյուր՝ theguardian.com
ձերբակալված ռեփերին սատարելու համար: 32-ամյա Պաբլո Ասելը ձերբակալվել էր ձախ արմատական ահաբեկչությունը փառաբանելու եւ միապետությանը վիրավորելու մեղադրանքով:
Աղբյուր՝ dw.com