Կարճ լուրեր
Հատուկ ներարկիչների բացակայության պատճառով ճապոնացի բժիշկները ստիպված կլինեն դեն նետել երկիր մատակարարվող կորոնավիրուսի նոր տեսակի պատվաստանյութերի մի մասը, որոնք արտադրվել են Pfizer-ի և BioNTech-ի կողմից: Սովորական ներարկիչները կարող են պրեպարատների սրվակից քաշել ներարկման վեց չափաբաժնից միայն հինգը. մնացած մասը հանելու համար անհրաժեշտ են հատուկ ներարկիչներ:
Աղբյուր՝ gazeta.ru
Ամերիկացի միլիարդատերը լավատեսորեն է տրամադրված՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի աշխարհի կարողությունը, սակայն նա այս հարցում բախվում է արտադրության խնդրին, որը մեծ մտահոգության պատճառ է: Ներկայումս չկա պողպատ կամ ցեմենտ արտադրելու եղանակ՝ առանց ջերմային արտանետումների: Մինչդեռ, ըստ Գեյթսի, ոչ կառավարությունները, ոչ ներդրողները պատրաստ չեն լուծելու այդ խնդիրը:
Աղբյուր՝ reuters.com
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում Անկարային կոչ է արել չպահել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը:
Աղբյուր՝ eadaily.com
Վահան Քերոբյանը Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ զրույցում կարևորել է շվեդական IKEA և H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաև «տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, և հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաև վերջիններիս իրականացման գործընթացում»։
Դեսպան Պատրիկ Սվենսոնը տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։
Աղբյուրը՝ պաշտոնական հաղորդագրություն
Tesla-ի գլխավոր տնօրենը Twitter-ում նշել է Կրեմլի պաշտոնական էջը և ՌԴ նախագահին հրավիրել զրույցի: Կրեմլը Մասկի հրավերը «հետաքրքիր» է համարել, բայց հավելել է, որ դրա համար անհրաժեշտ կլինի ավելի շատ մանրամասներ իմանալ:
Աղբյուր՝ cnn.com
Ոստիկանությունից հայտնել են, որ 64-ամյա Ռոբերտ Մարաժը ուրբաթ օրը փողոցով քայլելիս է եղել, երբ մեքենան հարվածել է իրեն։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մեկ օր անց մահացել է։ Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել :
Աղբյուր՝ bbc.com
Իրանն այսօր հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից կարգելափակի ՄԱԿ-ի միջուկային դիտորդի արտահերթ ստուգումները, եթե 2015-ի միջուկային գործարքի մյուս կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, ինչը մարտահրավեր է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի`համաձայնագիրը վերակենդանացնելու հույսին:
Աղբյուր՝ reuters.com
Ռուսաստանից նավթի արտահանման մաքսատուրքը կբարձրանա մարտի 1-ից:
Աղբյուր՝ eadaily.com
Վրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ առողջարանային Բախմարո գյուղի մոտակայքում նոր հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) կառուցման:
Աղբյուր՝ lenta.ru
««Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։
Լուրը՝ պաշտոնական հաղորդագրություն
Բժիշկների հորդորով նա բուժումը շարունակում է նաև Երևանում:
Լուրը՝ այստեղից
2021 թվականի փետրվարի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Բեդրիխ Կոպեցկուն և հյուպատոս Անի Շագինյանովային:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության նոր ուղիներ ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև հիշյալ հանցագործությունների ոլորտում Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն
իրենց մեծամասնությունն ուժեղացնելու համար: Ձայների 99 տոկոսը հաշվելուց հետո հայտնի է դարձել, որ ձախ «Էսքերա Ռեպուբլիկանա Դե Կատալունիա» կուսակցությունը կգլխավորի տարածաշրջանային կառավարությունը: Անջատողական կուսակցություններն ունեն ձայների 50,9 տոկոսը: Հավանական սցենարներից է, որ անջատողական կուսակցությունները կկազմեն կոալիցիոն կառավարություն:
Աղբյուր՝ reuters.com
Էստոնիայի գիտական խորհրդի ղեկավար Իրյա Լուցարն ասաց, որ պատվաստանյութերի պակասության և անբավարար հետազոտությունների պատճառով այն մարդիկ, ովքեր վերջերս ունեցել են կորոնավիրուսային վարակ, պետք է հրաժարվեն պատվաստումներից՝ հակամարմինների հակամարմինների ազդեցության ընթացքում:
Աղբյուր՝ eadaily.com
Ակումբը ձգտում է ուժեղացնել պաշտպանությունը ամառային տրանսֆերային պատուհանում: «Սեւիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն առաջնային նպատակ է անգլիական ակումբի համար: 22-ամյա ֆրանսիացին գործող պայմանագիր ունի մինչեւ 2024 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատել է 50 միլիոն եվրո:
Աղբյուր՝ sport-express.ru
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Տիգրեսի» նկատմամբ 1: 0 հաշվով հաղթանակ տանելով:
Աղբյուր՝ cnn.com
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ անհրաժեշտ է ռուսական և չինական պատվաստանյութերը ինտեգրել համաճարակի դեմ պայքարի համաշխարհային պայքարում:
Աղբյուր՝ eadaily.com