Կարճ լուրեր
Ընկերությունը հայտնել է, որ հաշիվների սեփականատերերը ծանուցումներ են ստացել իրենց գաղտնաբառը փոխելու անհրաժեշտության մասին:
Աղբյուր՝ eadaily.com
Պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի և նախագծի համակարգող Արթուր Ալոյանի աշխատանքը ներկայացվելու է Netflix-ի հարթակում, որը 2020 թվականին դիտողականության 300 տոկոս աճ է գրանցել և ունի հեռուստադիրողների միլիոնավոր լսարան։ «Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Ֆիլմում ներկայացվելու է հայկական ստարտափների, ոլորտի հաջողված ընկերությունների պատմությունները, ինչը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Netflix-ի պրոդյուսերական կազմի կողմից սցենարի մասով արդեն հավանություն կա:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ֆրանսիային պատկանող, Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզեխմբում սեյսմոլոգները 5.7 բալանոց երկրաշարժ են գրանցել:
Աղբյուր՝ russian.rt.com
Նա հոսպիտալացվել է՝ Շվեյցարիայում հեծանիվ վարելիս տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքում:
Աղբյուր՝ cnn.com
ինքնաբացարկի միջնորդությունը՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանի դեմ զրպարտության գործով:
Աղբյուր՝ russian.rt.com
Անաստասիա Պոտապովային և դուրս գալով Australian Open-ի չորրորդ փուլ:
Աղբյուր՝ bbc.com
Ստեղնաշարային վիրտուոզը, ով իր 50-ամյա կարիերայի ընթացքում 23 Գրեմմի է ստացել, մահացել է քաղցկեղի հազվագյուտ տեսակից, որը վերջերս էր ախտորոշվել։
Աղբյուր՝ nbcnews.com
Նոր պատժամիջոցներ մտցնելու դեպքում Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, ասել է Լավրովը: Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավարը, վերադառնալով Մոսկվայից, սպառնացել էր առաջարկներ ներկայացնել նոր սահմանափակումների մասին:
Աղբյուր՝ rbc.ru
Լրագրող-մեկնաբան Արտյոմ Երկանյանը՝ «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու առթիվ արված իր գրառմանը կից լուսանկար է ներկայացնել՝ հավելելով. «Իմ ցավակցություն ու համերաշխությունն եմ հայտնում ազգությամբ հրեա բոլոր համաքաղաքացիներիս»։
Բովանդակության կարգավորման շուրջ Վարչապետ Նարենդրա Մոդիի վարչակազմի և Twitter-ի միջև բախումից մեկ օր անց՝ հինգշաբթի օրը, Հնդկաստանի տեխնոլոգիայի նախարար Ռավի Շանկար Պրասադը նախազգուշացրեց ԱՄՆ սոցիալական մեդիա ընկերություններին ՝ պահպանել երկրի օրենքները: Խորհրդարանում ելույթի ժամանակ ՏՏ նախարար Ռավի Շանկար Պրասադը նշեց Twitter-ը, Facebook-ը, LinkedIn-ը և WhatsApp-ը և ասաց, որ նրանք կարող են աշխատել Հնդկաստանում, բայց միայն այն դեպքում, եթե խաղան հնդկական կանոններով:
Աղբյուր՝ reuters.com
Առաջարկվում է մինչև 2025 թվականը ներդնել հեռախոսահամարները հավաքելու նոր համակարգ: Ըստ ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության նախարարության ծրագրի՝ միջքաղաքային զանգերի համար 8-ի փոխարեն պետք է օգտագործել 0, իսկ միջազգային զանգերի համար`00:
Աղբյուր՝ eadaily.com
ԱՄՆ Յուտա նահանգի օրենսդիրները մերժել են օրենսդրությունը, որը կփոխեր նահանգի առողջապահական կրթության ծրագիրը՝ դպրոցներում մտցնելով սեռական դաստիարակության դասերի անցկացում՝ նպատակ ունենալով կանխելու անցանկալի սեռական վարքը:
Աղբյուր՝ theguardian.com
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը համոզմունք է հայտնել, որ նոր կորոնավիրուսի վարակի դեմ ռուսական բոլոր երեք պատվաստանյութերի համար օգտագործման առաջարկ կլինի ԱՀԿ-ի կողմից:
Աղբյուր՝ tass.ru
Մելբուրնում հնգօրյա խստացված սահմանափակումների ընթացքում երկրպագուների մուտքը մարզատադաշտ կարգելվի, սակայն խաղերը կշարունակվեն՝ ըստ նախատեսվածի:
Աղբյուր՝ theguardian.com
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլում Իրանի հյուպատոսության աշխատակից Մոհամմադ Ռեզա Նասերզադեին՝ Թուրքիայի ամենամեծ մայրաքաղաքում 2019-ին իրանցի այլախոհ Մասուդ Մոլավի Վարդանջանիի սպանությունը կազմակերպած մարդուն իբրև թե օգնելու մեղադրանքով:
Աղբյուր՝ eadaily.com
Հինգշաբթի օրը Կոնգրեսին ուղղված նամակում Բայդենը գրել էր, որ հրամանը «անհիմն է» և ասել, որ այլևս հարկային դոլարները չեն ծախսվի պատի վրա: 2019 թ.-ին Թրամփը հայտարարել էր արտակարգ դրություն հարավային սահմանի վրա, ինչը նրան թույլ էլ տվել շրջանցել Կոնգրեսը և ռազմական միջոցներ օգտագործել պատի կառուցման համար: Երբ Թրամփը թողեց իր պաշտոնը, նախագծի վրա ծախսվել էր մոտ 25 մլրդ դոլար:
Աղբյուր՝ bbc.com
Պայթյունի հավանական պատճառը գազի սարքավորումների անսարքությունն է եղել:
Աղբյուր՝ capost.media
Հինգշաբթի օրը պետությունները սկսեցին հետ քաշել զորքերը և մարտական տանկերը Արևմտյան Հիմալայաններում գտնվող վիճելի սահմանին ամիսներ՝ շարունակ առճակատումից հետո հաշտեցման մեջ առաջխաղացում գրանցելով: Առճակատումը սկսվել էր ապրիլին, երբ Հնդկաստանը Չինաստանին մեղադրել էր սահմանները խախտելու մեջ, վերջինս էլ հայտարարել էր, որ իր զորքերը գործում են իր իսկ տարածքում և մեղադրեց հնդիկ սահմանապահներին սադրիչ գործողությունների մեջ: Երկու կողմերն էլ, առավելապես հունիս ամսին, մարտական գործողությունների հետևանքով ունեցել են զոհեր:
Աղբյուր՝ reuters.com