Կարճ լուրեր
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես:
Ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են զինծառայողների պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։
Աղբյուր՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն
Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ, եթե երկրում կարգուկանոն պահպանվի: Բացի այդ, նա հավելել է, որ մեկ այլ պայման էլ իր կողմնակիցների անվտանգության երաշխիքն է, եթե իշխանության գան այլ հայացքներ կրողներ:
Աղբյուր՝ gazeta.ru
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:
Ստուգվել է դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների պատրաստվածության աստիճանն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը, կեցության պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։
Աղբյուր՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն
ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում:
Գործող կարգում առկա են տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը:
Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագրի ներկայացման նպատակով:
Նախկին տնօրենը չի կարող պաշտոնակատար նշանակվել:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի պետական կրթական հաստատություններում, պետական և մասնավոր դպրոցներում իրականացվում է ուսուցիչների և վարչական անձնակազմի պարտադիր համակարգված թեստավորում: Փորձարկման գործընթացն ամբողջությամբ ապահովվում է պետության կողմից:
Աղբյուր՝ 1tv.ge
Շոտլանդիայում անկախության սատարողների թիվը չորս տոկոսով նվազել է, հավանաբար, ազգայնականների միջև տարաձայնությունների պատճառով, բայց շոտլանդացիների 47%-ը դեռ աջակցում է Միացյալ Թագավորությունից անկախացմանը: Savanta ComRes-ի հարցումը ցույց է տվել, որ 47%-ը կքվեարկի անկախության օգտին, 42%-ը`դեմ, իսկ 10%-ը դեռ չի կողմնորոշվել: Շոտլանդացի ազգայնականները պահանջում են անկախության հանրաքվե անցկացնել այս մայիսին՝ Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններից հետո:
Աղբյուր՝ reuters.com
Բրիտանական Expanscape ընկերությունը թողարկել է յոթ էկրանով համակարգիչ, որն անվանվել է Ավրորա 7:
Աղբյուր՝ centralasia.media
Տասնյակ նախկին հանրապետական պաշտոնյաներ, ովքեր կարծում են, որ կուսակցությունը չի ցանկանում դիմակայել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ ժողովրդավարությունը խաթարելու նրա փորձերին, բանակցում են աջակենտրոն անջատ կուսակցություն ստեղծելու շուրջ:
Աղբյուր՝ reuters.com
Ավստրիայում վարսահարդարները այս շաբաթ դուրս եկան սահմանափակումներից` բախվելով կորոնավիրուսի թեստավորմանը և գործողություններ սահմանափակմանը: Մինչդեռ տնային կենդանիները ազատված են նման խնդիրներից: Ավստրիայի երեք արգելափակումներից վերջին երկուսի ընթացքում շների սրահներին թույլատրվել է բաց մնալ, և սեփականատերերի նկատմամբ պահանջ չկա՝ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ցույց տալու, ինչպես դա անում են սովորական վարսավիրանոցում:
Աղբյուր՝ reuters.com
«Կալաշնիկով» զենքի արտադրության ընկերության տնօրեն Դմիտրի Տարասովը հայտնել է՝ երիտասարդների և հիփսթերների համար նախատեսվող սմարթ-ատրճանակի վաճառքի ծրագրերի մասին:
Աղբյուր՝ centralasia.media
Կորոնավիրուսի ճանապարհորդական սահմանափակումների պատճառով նա չի կարողանա մեկնել Գերմանիա՝ մասնակցելու մոր՝ Էլիզաբեթ Կլոպի հուղարկավորությանը, ով կյանքից հեռացել է 81 տարեկանում: Կլոպը ասել է. «Նա ինձ համար ամեն ինչ էր: Նա բառիս բուն իմաստով իսկական մայրիկ էր: Որպես հավատացյալ քրիստոնյա՝ ես վստահ եմ, որ նա այժմ ավելի լավ տեղում է»:
Աղբյուր՝ eurosport.com
83-ամյա նախկին վարչապետ Յոշիրո Մորին թեև ներողություն էր խնդրել և փորձել արդարանալ, այն բանց հետո, երբ ասել էր, թե աշխատանքային հանդիպումները երկար են տևում՝ կանանց չափազանց շատ խոսելու պատճառով, այնուամենայնիվ սկանդալի աղմուկը այդպես էլ չհանդարտվեց: Նրա արտահայտությունը դատապարտեցին նաև ՄՕԿ-ը և Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան: Ամենայն հավանականությամբ Մորին իր հրաժարականի մասին կհայտնի փետրվարի 12-ին՝ կազմկոմիտեի արտահերթ նիստի ժամանակ:
Աղբյուր՝ lenta.ru
ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։
Զրուցակիցները քննարկել են սահմանամերձ համայնքների աջակցության, գյուղական զբոսաշրջության, համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ արդյունքները։
Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև ՄԱԶԾ ներգրավվածությունը Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրում և Մարիյասինի հետ քննարկել պատերազմի արդյունքում տեղահանված քաղաքացիների սոցիալական ինտեգրմանն ուղղված աջակցության հնարավորությունները։
Դմիրտրի Մարիյասինը վստահեցրել է, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությունը՝ ուղղված Հայաստանի բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական և ընդլայնելու է աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև սահմանամերձ դարձած մարզերը։
ՀՀ Տարածքային Կառավարման եւ Ենթակառուցվածքների Նախարարության
Հանդիպումը տեղի է ունեցել Սուոնսիում եւ ավարտվել 3:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Աղբյուր՝ russian.rt.com
ով հաղթում է Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության գլխավոր խաղում: Սա Մեծ սաղավարտի նրա երկրորդ մասնակցությունն էր:
Աղբյուր՝ cnn.com
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատումը աղետ է ոչ միայն երկու երկրների, այլև ողջ աշխարհի համար: Այս մասին չորեքշաբթի ասել է Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում: ՉԺՀ նախագահը նշել է, որ երկրները պետք է վերականգնեն երկխոսության մեխանիզմները`միմյանց մտադրությունները հստակ հասկանալու համար:
Աղբյուր՝ tass.ru
AstraZeneca-ն հայտարարել է, որ պատրաստվում է IDT Biologika-ի հետ համագործակցությամբ կառուցել Covid-19 պատվաստանյութերի արտադրության նոր գործարան` արտադրությունն արագացնելու և մատակարարումների շուրջ ԵՄ-ի հետ վեճերը թուլացնելու համար:
Աղբյուր՝ theguardian.com
Դաղստանի գերեզմանատնից փետրվարի 10-ին սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, որում հայրը նորածին երեխաների հուղարկավորության ժամանակ տիկնիկներ է հայտնաբերում: Տեսանյութում տղամարդն ասում է, որ եկել էր թաղելու իր երկու մահացած երեխաներին, բայց երեխաների փոխարեն սավանի մեջ փաթաթված տիկնիկներ էին: Տեսանյութի հեղինակը թաղմանը հավաքված տղամարդկանց որպես վկա է ներկայացրել:
Աղբյուր՝ eadaily.com