Կարճ լուրեր
Կուբան կատարել է երկար սպասված և, հավանաբար, անշրջելի քայլ դեպի կղզու մասնավոր սեկտորի զանգվածային ընդլայնում: Անցած շաբաթ երկրի կոմունիստական կառավարությունը հայտարարել է, որ կուբացիները շուտով կկարողանան աշխատանքի անցնել ավելի շատ մասնավոր կազմակերպություններում և բիզնես սկսել գրեթե բոլոր աշխատանքային ոլորտներում:
Աղբյուր՝ cnn.com
կանոնավոր չվերթները Մոսկվայից Ալմաթի (Ղազախստան), Բաքու (Ադրբեջան), Երեւան (Հայաստան) և Դելի (Հնդկաստան):
Աղբյուր՝ eadaily.com
կողմից կանանց հասցեին արհամարհական խոսքերը՝ որակելով դրանք «միանգամայն անպատշաճ»: Աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ 83-ամյա նախկին վարչապետը բողոքել էր, թե հանդիպումները երկար են ձգվում, քանի որ կամավորության համար «մրցակցող» կանայք «չափազանց շատ են խոսում»: Այնուհետև նա ներողություն էր խնդրել՝ փորձելով արդարանալ, բայց քննադատության ալիքն ավելի էր մեծացել: Երեքշաբթի հարյուրավոր կամավորներ, ի նշան բողոքի, հրաժարվեցին կազմակերպչական աշխատանքներին մասնակցելուց:
Աղբյուր՝ theguardian.com
Մահմուդ Ալավին հայտարարել է, որ Արևմուտքի կողմից մշտական ճնշումը կարող է դրդել Թեհրանին պատասխան գործողությունների, այդ թվում` սեփական միջուկային ներուժ ստեղծելու որոշում կայացնել: Մերձավոր Արևելքի և Արևմուտքի շատ հրապարակումեր այսպես են մեկնաբանել Իրանի հետախուզության վարչության պետի խոսքերը:
Աղբյուր՝ eadaily.com
Առողջապահության նախարարը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:
ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանի առողջապահական համակարգի ներկա վիճակի և կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ձեռքբերման մասին, ինչպես նաև մանրամասներ խնդրել նախարարից` հասկանալու հնարավոր աջակցության ուղղությունները:
Նախարարը ներկայացրել է դեսպանին հետաքրքրող հարցերի մանրամասները և հավելել. «Հայաստանի Հանրապետությունն այժմ բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ: Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, դիտարկում ենք մեր երկրի համար հարմար և անվտանգ տարբերակները»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 9-ը հունարենի համաշխարհային օրն է: Այդ օրը մի շարք երկրներում, որտեղ կա հունական սփյուռք, և որտեղ դասավանդվում է հունարեն, կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված լեզվին։
Հայաստանի հունական համայնքի միությունն Ալավերդու հունական համայնքի երգչախմբի հետ (խմբավար՝ Գոհար Ավլաստիմովա) պատրաստել էր փոքրիկ համերգ-տեսագրություն, որի ընթացքում երեխաները երգել են հունարենով և պոնտիերենով։
Հունարենի համաշխարհային օրը նշվում է 2017 թվականի փետրվարի 9-ից՝ ի նշանավորումն հույն մեծ բանաստեղծ, Հունաստանի ազգային օրհներգի հեղինակ Դիոնիսոս Սոլոմոսի, ում հիշատակի օրն է:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սուրիոյ Տէր Զօր նահանգէն հասած լուրերը չարագուշակ են։
Սուրիոյ կանոնանական բանակի վաշտ մը յարձակման ենթարկուած է, որուն հետեւանքով ալ զոհուած են բանակի 26 զինուորներ։
Աղբյուր՝ arevelk.am
Երբ ցավ եք ունենում, սովորաբար կարող եք ինչ-որ մեկին պատմել այդ մասին: Բայց հաղորդակցման դժվարություններ ունեցող մարդկանց համար դա միշտ չէ, որ հնարավոր է, ինչը նշանակում է, որ ցավը հաճախ մնում է աննկատ, սխալ է մեկնաբանվում կամ սխալ բուժվում: PainChek ավստրալիական ստարտափ ընկերությունը մշակել է ծրագիր, որն օգտագործում է դեմքի վերլուծություն և արհեստական ինտելեկտ (AI) ՝ ցավի մակարդակը գնահատելու և չափելու համար:
Աղբյուր՝ cnn.com
Եգիպտոսի հանրահայտ Շարմ էլ-Շեյխ տուրիստական հանգստավայրի շրջակայքում կառուցվել է 36 կիլոմետր երկարությամբ բետոնե ցանկապատ՝ փաթաթված փշալարերով: Այս կերպ, երկրի իշխանությունները նախատեսում են պաշտպանել զբոսաշրջիկներին բեդվիններից և ահաբեկիչներից, որոնց կայանները տեղակայված են դեպի հյուսիս 360 կմ հեռավորության վրա: Զբոսաշրջային հոսքի նվազման ֆոնին իշխանությունները մի քանի տարի փորձում էին տարբեր ձևերով գրավել ճամփորդներին. գովազդով, տոմսերի զեղչերով, վիզայի չեղարկումով և զբոսաշրջությանը նվիրված մի ամբողջ պետական ալիքով:
Աղբյուր՝ gazeta.ru
Օսկարի դափնեկիր, ավելի քան 140 ֆիլմի սցենարի հեղինակը 89 տարեկան էր:
Աղբյուր՝ tass.ru
Օրական մեկ կամ ավելի բաժակ կոֆեինով սև սուրճ խմելը կարող է նպաստել սրտի անբավարարության ռիսկի նվազեցմանը՝ համաձայն Ամերիկյան սրտի ասոցիացիայի երեք խոշոր ուսումնասիրությունների արդյունքների:
Աղբյուր՝ cnn.com
Այս մասին Համակարգող խորհրդի նիստից հետո, հայտարարել է Վրաստանի կրթության նախարար, Միխեիլ Չխենկելին:
Աղբյուր՝ 1tv.ge
ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի բնակչուհի 9-ամյա Մաքենզի Գոնգորան հունվարի 29-ին, դպրոցից տուն գալով, գանգատվել էր ստամոքսի և գլխի ցավից, այնուհետև պարզվել էր, որ նա ջերմություն ունի: Կորոնաթեստի դրական պատասխան ստանալուց 3 օր անց երեխան մահացել է քնի մեջ:
Աղբյուր՝ independent
Պրիմատի առաջնային ուղեղի ուռուցքի բուժման համար առաջին անգամ քիմիաթերապիա ներարկվել է: Ապագայում այս մեթոդը կարող է օգտագործվել գլխի և պարանոցի դժվարամատչելի ուռուցք ունեցող մարդկանց բուժման համար:
Աղբյուր՝ ria.ru
Ուիլսոնը «հանկարծամահ է եղել երեկոյան», - ասվում է նրա վաղեմի ընկերոջ և հրապարակախոս Ջեյ Շվարցի հայտարարության մեջ:
Աղբյուր՝ cnn.com
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մադրիդի ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել պայմանագիրը 27-ամյա ֆրանսիացու հետ, սակայն ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել: Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, Վարանին կփորձեն վաճառել պայմանագրի ավարտից մեկ տարի շուտ: Տրանսֆերի համար նվազագույն չափը, որ «Ռեալը» ցանկանում է ստանալ, 70 միլիոն եվրո է:
Աղբյուր՝ sport-express.ru
Ըստ՝ Չինաստանի Հանրային անվտանգության նախարարության կողմից հրապարակված տվյալների, 2020 թ.-ին գրանցվել է 10.03 մլն ծնունդ, նախորդ տարվա 11.79 մլն-ի դիմաց, այսինքն՝ ծնելիության 14.9% անկում: Այս ցուցանիշով ՉԺՀ-ն 1949-ի հիմնադրումից ի վեր գրանցել է ծնելիության ամենացածր մակարդակը:
Աղբյուր՝ cnn.com
Հարավային Օսիայի սահմանապահ մարմինները ամերիկյան Global Hawk RQ-4B անօդաչու թռչող սարքեր են նկատել, որոնք, ըստ Հարավային Օսիայի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի, օդային հետախուզություն են իրականացնացրել Ռուսաստանի և Հարավային Օսիայի հարավային սահմանների մոտ:
Աղբյուր՝ eadaily.com