Կարճ լուրեր
Այն բանից հետո, երբ նա չառաջադրվեց ոչ մի անվանակարգում, The Weeknd-ն ասել է, որ իրեն այլևս չի հետաքրքրում Գրեմմիի կողմից արհամարված լինելը:
Աղբյուր՝ bbc.com
Ամերիկյան շարժումը՝ ընդդեմ ռասիզմի և աֆրոամերիկացիների նկատմամբ բռնության, Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնություն է հայտնել Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Պետեր Էյդը:
Աղբյուր՝ rbc.ru
«Մարդու տունը ակնհայտ դավաճանաբար հանձնում են թշնամուն, մարդը հայտարարում է՝ իմ տունը դավաճանաբար թշնամուն հանձնողին պետք հեռացնել ցանկացած գնով, այդ թվում՝ զենքով, և այդ խոսքերի համար մարդուն զնդանում են»,-
իր գրառման մեջ հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հունգարիան դարձավ առաջին Եվրամիության անդամը, որը ընդունեց Չինաստանի Sinopharm COVID-19 պատվաստանյութը ՝ ուրբաթ օրը կնքելով 5 միլիոն դեղաչափի գործարք: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հունգարյան կրկին ԵՄ առաջին երկիրն էր, որը գնեց ռուսական Sputnik V պատվաստանյութը:
Աղբյուր՝ reuters.com
Ռուսաստանի բժշկական հաստատությունները, որոնցում իրականացվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումներ, իրավունք չունեն գումար պահանջել պատվաստումների համար. դեղը հասանելի չէ մանրածախ վաճառքի համար:
Աղբյուր՝ eadaily.com
Համաշխարհային տնտեսական ֆորումի Դավոսի օրակարգի համաժողովում ելույթի ժամանակ Տարո Կոնոն՝ Ճապոնիայում COVID-19-ի հարցերով պատասխանատու նախարարը, և Հարավային Կորեայի արտգործնախարար Կան Կյոն-Վան մտահոգություններ հայտնեցին պատվաստանյութերի հարցում ազգայնականության դրսևորման աճի հետ կապված:
Աղբյուր՝ finance.yahoo.com
Այսօր տեղի ունեցած պայթյունի պատճառը «շատ ցածր ուժգնությամբ ինքնաշեն սարքն» էր, հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ վիրավորներ չկան: Պայթյունի արդյունքում վնասվել են մոտակայքում կայանված երեք մեքենաների պատուհանների ապակիները:
Աղբյուր՝ reuters.com
Արտասահմանյան երկրների քաղաքացիները՝ ներառյալ ռուսաստանցիները, ովքեր կներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսի ավարտման տեղեկանք, կկարողանան Վրաստան մուտք գործել փետրվարի 1-ից:
Աղբյուր՝ www.gazeta.ru
Գործվածքի մի կտորի վրա հայտնաբերվել է մանուշակագույն ներկ, որը թվագրվում է բիբլիական Դավիթ արքայի ենթադրյալ թագավորության ժամանակներին: Ասում են, որ ներկը ոսկուց ավելի արժեքավոր է եղել և ասոցացվել է արքայականության հետ:
Աղբյուր՝ bbc.com
Ռուս դահուկորդը 15 կմ տարածությունը հաղթահարել է 32 րոպե 33,3 վայրկյանում: Երկրորդը Նորվեգիայի ներկայացուցիչ Սիմեն Հեգստադ Կրյուգերն էր, երրորդ տեղը գրավել է նրա հայրենակից Սյուր Ռետեն:
Աղբյուր՝ gazeta.ru
Նախազգուշացումը հնչել է Չինաստանի ռազմական գործողությունների ուժեղացումից և կղզու մերձակայքում ռազմական ինքնաթիռների թռչելուց օրեր անց:
Աղբյուր՝ bbc.com
Դոնբասի՝ Ռուսաստանին միանալու հարցը օրակարգում ոչ ուղղակիորեն, ոչ էլ անուղղակի չի քննարկվում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Աղբյուր՝ ria.ru
Սկանդալի պատճառով արտիստը հրաժարվել է մասնակցել «Առաջարկ» մինի սերիալին, որը պատմում է «Կնքահայրը» ֆիլմի ստեղծման մասին:
Աղբյուր՝ lenta.ru
Նախորդ օրը Ավստրիայից Վրաստան և Հայաստան են արտաքսվել երեք ընտանիքներ, այդ թվում երեք դեռահասներ, ովքեր դպրոց էին հաճախում Վիեննայում և Ստորին Ավստրիայում: Անչափահասների տեղահանությունը բողոք է առաջացրել այն մարդկանց շրջանում, ովքեր ճանաչում էին ընտանիքներին:
Աղբյուր՝ eadaily.com
Գիտնականները ասում են, որ մարդկային քաղաքակրթության սկզբից ի վեր գլոբալ ջերմաստիճանը ամենաբարձր մակարդակում է:
Աղբյուր՝ theguardian
Եվրամիությունում հաճախակի է դարձել քրիստոնեական խաչերի ոչնչացումը, ինչը «դևերի արթնացման» նախադրյալ է: Այս մասին հայտարարել է լեհ քահանա Կարդինալ Սթիվեն Վիշինսկիի անվան համալսարանի դոցենտ Վալդեմար Ցիսլոն:
Աղբյուր՝ eadaily.com
Հետո էլ բոլորիս սուսուփուս ձեզանից ազատեք:
Արմեն Հովհաննիսյանի գրառումը
մեկով պահանջում են Բադասյանին ազատ արձակել, մյուսով աջակցում են լրագրող Լիա Սարգսյանին, ով մեծ թղթի վրա գրել էր Փաշինյանի ասածը Շուշիի մասին ու եկել էր կառավարության մոտ՝ Եռաբլուրում իր տված հարցի պատասխանը ստանալու:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում