Կարճ լուրեր
Վերջերս պարզվել է, որ ատամնաբուժական կլինիկաներից մեկում Վիլնյուսի համալսարանի ստոմատոլոգիայի ինստիտուտի ուսուցիչները, ովքեր աշխատանքային պայմանագիր չունեն կլինիկայի հետ, հերթով պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Առողջապահության նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել:
Աղբյուր՝ eadaily.com
Տեսանյութում նա պարում է՝ ռուսական ազգային հագուստով մի աղջկա հետ և միաժամանակ պատմում այն մասին, թե որքան է սիրահարված նրան:
Աղբյուր՝ ria.ru
Հունվարի 26-ին տեղի ունեցավ առաջին հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ առաջնորդ Ջոզեֆ Բայդենի միջեւ: Հիմնական զարգացումները՝ ТАСС -ի նյութում:
Առողջապահության նախարարի խոսքով ՝ Ռուսաստանում հիվանդների շրջանում բավականին կայուն իրավիճակ է կորոնավիրուսի գենետիկ բազմազանության հետ կապված: Իսկ բրիտանական իշխանությունները դեկտեմբերի կեսերին հայտարարել էին երկրում կորոնավիրուսի նոր շտամ հայտնաբերելու մասին: Ըստ մասնագետների, այն 70%-ով ավելի արագ է տարածվում, քան արդեն հայտնի տեսակը:
Աղբյուր՝ gazeta.ru
Անհետացած տեսակի կենդանին լավ կերակրված է եղել, և կարծիքներ կան, որ նա սատկել է ճահճի կամ գետի մեջ խրվելուց և խեղդվելուց: Մահվան ճշգրիտ ժամանակաշրջանն առայժմ անհայտ է մնում, բայց այն 25 000 – 40 000 տարի առաջվա միջակայքում է:
Աղբյուր՝ dailymail
Նամակում արտիստը կոչ է արել նորընտիր նախագահին միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար:
Աղբյուր՝ gazeta
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է. «Ցավում եմ, որ պետք է հայտնեմ ձեզ՝ այսօր Մեծ Բրիտանիայում Քովիդից գրանցված մահվան դեպքերը գերազանցել են 100 000-ը»: Ջոնսոնն ավելացրել է նաև, որ ավելի քան 6.8 միլիոն մարդ այժմ պատվաստվել է ամբողջ Մեծ Բրիտանիայում:
Աղբյուր՝ thesun
ՌԴ վարչապետը հիշեցրել է նաև, որ մինչ այժմ մասսայական պատվաստումները հիմնականում իրականացվում են «Սպուտնիկ V»-ի միջոցով:
Աղբյուր՝ tass.ru
WhatsApp-ի օգտատերերի 85%-ի մոտ բացակայում է կապը սերվերի հետ, չի աշխատում 12%-ի վեբ-կայքը, իսկ 1%-ը չի կարող մուտք գործել: Instagram-ի օգտվողները բախվել են ներբեռնման (55%), հավելված մուտք գործելու (27%) և վեբ-կայքի գործարկման (17%) խնդիրների հետ:
Աղբյուր՝ gazeta.ru
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո հայտնել է, որ կողմերը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:
Աղբյուր՝ russian.rt
Չինաստանի Ցիսիա քաղաքի ոսկու հանքում պայթյունից հետո 14 օր 2000 ֆուտ խորությամբ փակված հանքափորներին փրկարարները կիրակի մեկ առ մեկ դուրս են բերել:
Եվս 10 հոգի անհետ կորած է, որոնցից առնվազն մեկը՝ մահացած:
Աղբյուր՝ foxnews
Չնայած 2020-ի մեծ մասի ընթացքում խանութները փակ էին, թվերը ցույց են տալիս, որ բրիտանացիները մեծ քանակությամբ գրքեր են գնել: Անցյալ տարի Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 200 միլիոն տպագիր գիրք, 2012 թվականից ի վեր առաջին անգամ այդ թիվը գերազանցվել է:
Աղբյուր՝ theguardian.com
Երաժշտության լեգենդը դատական կարգով վիճարկելու է Հյուսիսային Իռլանդիայի կառավարության որոշումը՝ կորոնավիրուսի սահմանափակումներից բխող լիցենզավորված վայրերում «կենդանի երաժշտության համընդհանուր արգելքը»:
Աղբյուր՝ theguardian.com
Այսօր պաշտոնը ստանձնում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը: Իսկ ի՞նչ նոր զարգացումներ սպասել Բայդենի իշխանությունից: Թեմայի շուրջ խոսել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը. կարող եք կարդալ այստեղ։
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան:
Աղբյուր՝ russian.rt
կամ դիտելու պարտիաները և գումար հանգանակելու Հայաստան համահայկական հիմնադրամին՝ Ձեզ սպասում են Օպերայի բակում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում