Կարճ լուրեր
Վերապատրաստումն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար` երկու փուլով: 1-ին փուլը կազմակերպվել է օգոստոս- սեպտեմբեր, երկրորդ փուլը՝ հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին: Կազմավորվել են շուրջ 110 առարկայական խմբեր, որոնցում ընդգրկվել են «Հասարակագիտություն» առարկայի 324, «Մաթեմատիկա» առարկայի 720 ուսուցիչ և 1454 դասվար: Յուրաքանչյուր ուսուցիչ մասնակցել է 3-օրյա վերապատրաստման դասընթացի, որին հաջորդել է գործնական փուլը, իսկ վերջում ամփոփիչ 2-օրյա դասընթացի ժամանակ հետադարձ կապի սկզբուքնով քննարկվել են ձեռքբերումները, մտահոգություններն ու ակնկալիքները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Իտալիայի ԲԴԽ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ արդեն իսկ հասցրել են հանդիպել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ծանոթանալ նորաստեղծ մարմնի գործառույթներին և բացահայտել նմանություններն ու տարբերությունները: Այդ համատեքստում Դավիթ Էրմինին ընդգծել է հայ գործընկերների հետ արդեն իսկ ձեռք բերած պայմանավորվածությունը՝ հայ-իտալական երկու կառույցների միջև փոխգործակցությունը զարգացնելու և առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Գողերը հին զարդեր են գողացել, որոնք միլիարդ եվրո արժեն:
2019 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Աղբյուր՝ yerevan.am
Խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանը կարևորել է երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ համագործակցությունը: Նա նկատել է, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդը բավականին երիտասարդ է, անելիքներ շատ կան, և իտալացի գործընկերների փորձը կարող է օգտակար լինել ՀՀ-ում դատական իշխանության զարգացման համար: Խորհրդի անդամները հետաքրքրվել են իտալական դատական համակարգի ընդհանուր ֆինանսավորման, բյուջետային հայտերի կազմման, ֆինանսական հոսքերի կառավարման ընթացակարգերով, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու մեխանիզմներին, օրենսդրական կարգավորումներին, դատավորի սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերով:
Բարձրագույն դատական խորհուրդ
Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում են եղել ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հ. Մամիջանյանը: Այցի շրջանակներում հանրապետականները մի շարք հանդիպումներ են ունեցել ՔԴՄ, ինչպես նաև եվրոպական այլ կուսակցությունների քաղաքական վերնախավի հետ: ՀՀԿ ներկայացուցիչները նաև աշխատանքային քննարկումներ են ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, ՔԴՄ երիտասարդական միության և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։
Աղբյուր՝ ՀՀԿ
Մի քանի օր տևած հորդառատ անձրևները ջրհեղեղի և սողանքների են հանգեցրել:
Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը: Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ` ՀՀ ՊԵԿ նախագահ Դ. Անանյանը պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար» կրծքանշանով:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։ Նախարարը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին, կարևորել է նման միջոցառման անցկացումը Գյումրիում՝ ընդգծելով, որ այն տեխնոլոգիական առաջատար քաղաքներից է դառնում: ՀՀ բոլոր մարզերից համաժողովը հյուրընկալել է ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի: Օրակարգում ներառված են պանելային 3 քննարկում՝ «Միջազգային աջակցություն մարզային զարգացմանը», «Մարզային բացառիկ կրթական մոդելները», «Բարձր տեխնոլոգիաների կենսական նշանակությունները» թեմաներով: Համաժողովն իրականացվում է ՁԻՀ հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:
Աղբյուր՝ hti.am
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ Անվտանգության խորհուրդ
Միջոցառումը կրում է «Սիրված, ճանաչված երգեր և ռոմանսներ» խորագիրը, որի ընթացքում կհնչեն հայկական և իտալական երգեր ու ռոմանսներ: Սկիզբը՝ նոյեմբերի 26-ին 19:00-ին, մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում