Կարճ լուրեր
որին մասնակցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող գերատեսչությունների, ՀՀ ԱԺ, ինչպես նաև հասարակական, միջազգային և գիտական կառույցների ներկայացուցիչներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատաժողովին մասնակցել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի ղեկավար Ա. Խոջոյանը, ծրագրի «Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ» բաղադրիչի համակարգող Կ. Թորոսյանը, նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների աշխատակիցներ: Աշխատաժողովը մեկնարկել է Հարթակի կազմի համալրման պաշտոնական արարողությամբ՝ Հարթակի նոր գործընկեր է դարձել «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Դերասանը պատմել է, որ իրենք օվկիանոսագետ Սիլվիա Էռլի հետ ստորջրյա լողով են զբաղվելիս եղել, երբ Դի Կապրիոյի թթվածինը վերջացել է:
Աճուրդում վաճառված օրինակը Փենսիլվանիայից փոստային փոստատարը գնել է 10 ցենտով:
Ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ցուցադրել և ուսուցանել են զրահատեխնիկայի, զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման և օգտագործման անվտանգության ապահովման պայմանները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Նա հայտնի է «Մեծ պայթյունի տեսություն» սերիալում ունեցած դերով:
քննարկելու Կոդեքս Ալիմենտարիուսի մաս կազմող հատուկ դիետիկ սննդի որոշ ստանդարտներ: Գ. Ավետիսյանն ու Ք. Էլիսը քննարկել են Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի օժանդակ մարմնի առաջիկա նիստի հետ կապված առանցքային հարցեր: Նրանք կենտրոնացել են սպառողների առողջությունը պաշտպանելու և սննդի առևտրում արդար գործելակերպի միջազգային ստանդարտների մշակման գործում Կոդեքսի կարևոր աշխատանքի վրա: Արդյունավետ քննարկում է ծավալվել նաև մանկահասակ երեխաների համար նախատեսված սննդային ապրանքներին վերաբերող ստանդարտների մշակման հարցերի շուրջ:
Աղբյուր՝ snund.am
«Գիտաժողովը նվիրված է երկու երկրների, ժողովուրդների պատմական և ժամանակակից կապերին: Մեզ համար շատ կարևոր է ունենալ գիտական կապեր Լեհաստանի հետ»,- իր ողջույնի ելույթում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշել է, որ սա համատեղ 2-րդ գիտաժողովն է Երևանում: Առաջին գիտաժողովի արդյունքն է եղել Վարշավայում հայ-լեհական համատեղ ժողովածուի հրատարակումը, որն անդրադառնում է պատմության, իրավունքի և քաղաքագիտության ամենատարբեր խնդիրների:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Պաշտպանը նրանց է ներկայացրել իր հաստատության կատարած աշխատանքները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրած խնդիրները՝ դրանց լուծման հարցում փաստաբանական համայնքի հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնելով:
«Փաստաբանի ինստիտուտը մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն հենասյուներից մեկն է, և ես շահագրգռված եմ դրա շարունակական զարգացմամբ ու արդյունավետության բարձրացմամբ: Բնագավառում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու համար շատ կարևոր է, որ կառուցողական ու կանոնավոր հաղորդակցություն լինի փաստաբանների և լիազոր պետական մարմինների միջև:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ Կ. Կարապետյանը և Գ. Գասպարյանը: ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև համագործակցության խորացման ներկայիս միտումները և դրա շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը: Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակության անդամները նշել են, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև սերտ գործակցությունը, համատեղ նմանատիպ միջոցառումների իրականացումը, փորձի փոխանակման ու կոնկրետ ոլորտներում արդիական խնդիրների համատեղ քննարկման հնարավորություն է:
Աղբյուր՝ prosecutor.am
որին մասնակցել է«Ժառանգություն» կուսկացության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, ով գործադիր մարմնի պատվիրակությունների ղեկավարների հետ ունեցած ելույթում և հանդիպումների ժամանաակ կարևորել է ԵԺԿ շրջանակներում ՀՀ-ԵՄ հետ համագործակցության շարունակականությունը: Նշվել է, որ Հայաստանը, ինչպես և Ժառանգություն կուսկացությունը, փոփոխությունների շրջան են ապրում, որի շրջանակում շատ կարևոր է եվրոպական կառույցների՝ այդ թվում նաև ԵԺԿ շարունակական աջակցությունը սկսված բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու համար:
«Ժառանգություն» կուսկացություն
Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է Սփյուռքի դերակատարությունը Արցախի զարգացման և զորացման մեջ՝ նշելով, որ հայրենակիցների գործուն մասնակցությամբ հանրապետությունում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում