Կարճ լուրեր
Իշխանությունները հավաստիացրել են, որ համաճարակից վախենալ պետք չէ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել երկու կարևորագույն օրինագծերի մշակման, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը փոխելուն: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը ողջունել է նախարարության որդեգրած ներառական քաղաքականությունը և որոշ մանրամասներ ներկայացրել 2020 թ.-ին մեկնարկող ծրագրի վերաբերյալ: Նա հույս է հայտնել, որ ամերիկյան և տեղացի գործընկեր կազմակերպությունները հաջողությամբ կիրագործեն իրենց առջև դրված խնդիրները, և ոլորտում նշանակալի առաջընթաց կունենանք:
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
«վերջին շրջանի իրադարձությունների զարգացմանը՝ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մի շարք ուժեր ցանկացած արհեստականորեն ստեղծված առիթ կեղծ լուրերի հիման վրա և մանիպուլացիաների միջոցով պատրաստ են ծառայեցնել քաղաքական շահարկումների և քաղաքական դիվիդենտների հավաքման։ Կասկածի տակ չդնելով որևէ ուժի, կառույցի կամ անհատի հայրենասիրության զգացումը՝ դիմում ենք շահագրգիռ կողմերին՝ Հայոց լեզվի և Հայոց պատմության ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին, գիտական և դասախոսական կազմին, ԿԳՍՄ նախարարությանը՝ առաջարկելով հանդիպել պատվիրակություններով և տալ խնդրին հանգուցալուծում սեղանի շուրջ, որը կբխի մեր պետական և ազգային շահերից։ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը խնդրի հանգուցալուծման համար»:
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն
Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կազմակերպվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոր¬տի անվճար դասընթաց, որն իրականացնում են ժամկետային երեք զինծառայողներ: Դասընթացին մասնակցում է 8-ից 12-րդ դասարանների 60 աշակերտ: Ինտերակտիվ և նախագծային դասերի միջոցով կազմակերպված ուսուցումը նպաստում է նաև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության, ստեղծարարության ու նախաձեռնողականության զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Միջոցառման բացմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը, ՊԵԿ նախագահ Դ.Անանյանը, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կ. Միկուրիան, ինչպես նաև միջազգային կառույցների, պետական և մասնավոր ոլորտների, տարբեր երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ: Համաժողովի սկզբում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում