Կարճ լուրեր
Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, 2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության «Մեխանիկական արտադրամաս»-ի լուսամուտի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով ապօրինի մուտք է գործել արտադրամասի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող էլեկտրաեռակցման պղնձյա մալուխ: Պարզվել է, որ նույն անձի կողմից կատարվել են նաև այլ հանցագործություններ ևս: 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 235-րդ հոդվածի 1-ին մասով, 236-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե
Հայկական Փի Ար ասոցիացիան Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության գործընկերն է, իսկ կազմակերպության նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանը ընդգրկված է հեղինակավոր ժյուրիի կազմում: «Eventiada IPRA Golden World Awards»-ը Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։ 2011 թվականից սկսած, IPRA GWA-ի տարածաշրջանային գործընկերը, գնահատում է համաշխարհային բրենդների և առաջատար տեղական կորպորացիաների, կազմակերպությունների լավագույն արշավները։
Աղբյուր՝ eventiada.com
Ընդհանուր առմամբ, ընկերությունը ակնկալում է ներգրավել առնվազն 12 միլիարդ դոլար:
ովքեր Հայաստան են այցելել Արագածոտնի մարզի հետ համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով: Վ. Տերտերյանը հույս է հայտնել , որ այցը մեկնարկ կհանդիսանա հետագա արդունավետ համագործակցության համար և վստահեցրել է, որ նախարարությունն իր հերթին բոլոր ջանքերը կգործադրի այն միջտարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ դարձնելու ուղղությամբ: Ստարա Զագորա մարզի նահանգապետը նշել է, որ հետաքրքրված են Արագածոտնի հետ գործակցության հեռանկարով՝ հույս հայտնելով, որ հայկական պատվիրակության փոխադարձ այցով զարկ կտրվեն երկու մարզերի միջև համագործակցության ակտիվացմանը: Քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից, երեկոն կնշանավորի նաև Էդուարդ Թադևոսյանի` քառյակի կազմում գործունեության 50-ամյակը, ինչպես նաև Ալեքսանդր Կոսեմյանի` քառյակում աշխատանքի 30-ամյակը: Հոբելյանական համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ՝ երգչուհի Իրինա Զաքյանը, «Խաչատրյան» տրիոն, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին` իր քառյակի հետ, «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Քառյակը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները:
Կոմիտասի անվան ազգային քառյակ
Այդ փուլն ընկերությանն առաջիկա ամիսներին թույլատրում է թեստային թռիչքների անցնել:
Թանկարժեք նվերները նախատեսված են նրա բազմաթիվ հարազատներին:
Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված:
Ուկրաինայի դեսպանատունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը» և հիշեցնելով, թե այդ կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում