Կարճ լուրեր
Գիրքը կոչվում է «Երգ քեզ համար. իմ կյանքը Ուիթնի Հյուսթոնի հետ»:
Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է էլ ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ և նրա անդամ-երկրների հետ: Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին Միության ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, թվայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներին վերաբերող վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, «Աշխատիր, Հայաստան» ծրագրին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դ. Գևորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ե. Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Վ. Կովալենկոն, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիկովը և այլք:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն
և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հոկտեմբերի ընթացքում կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցները:
Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3 մլրդ. 867 մլն. ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է ավելի քան 145 մլն. ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել է 127478 կատարողական վարույթ, կարճվել և ավարտվել է 133817 կատարողական վարույթ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողական ծառայություն
Մարտական պատրաստականության վիճակի ստուգման նպատակով անցկացված զորավարժության շրջանակում դիվիզիոնը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջանը, պաշտպանական մարտ վարել համազորային ստորաբաժանումների հետ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Մշակութային շաբաթը Գյումրիում սկսլ է նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգով: «Երևանի օրերը Գյումրիում» մշակութային ծրագրով կայացել է նաև Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անխելք մարդը» ներկայացումը: Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ջազ-նվագախմբի սաներն էլ Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբ հանդես են եկել համերգային ծրագրով: Մշակութային ապակենտրոնացման ու երկրի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվող նմանատիպ նախագծերն առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական:
Երևանի քաղաքապետարան
Հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբն այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 14-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է լինելու՝ գնահատելու բուհի գործունեությունն ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։ Այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, գործատուների, ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյան
Ծառայությունները ներառում են՝ ճանապարհային անվտանգության ուսուցման արդյունքների և հանրային իրազեկման քարոզարշավի նախագծում և իրականացում։ Ոսուցման և իրազեկման ծրագիրը նպատակ ունի բարելավել ճանապարհային անվտանգությանն առնչվող ուսանողների, ծնողների և ընդհանուր առմամբ դպրոցական անձնակազմի վարքագիծը: Ծառայությունների մատուցումը ակնկալվում է սկսել 2020 թվականի հունվար ամսին և ավարտել 2020 թվականի մայիս ամսին:
Աղբյուր՝ tpio.am
որին մասնակցել են Արամ Ա Վեհափառը, ԱՀ. նախագահ Բ. Սահակյանը։ Ուղերձ են հղել ՀՀ նախագահ Ա. Սարգսյանը և Հայոց Կաթողիկոսը։ Դրամահավաքին մասնակցել են տարբեր երկրներից ավելի քան 100 բարերար: Հավաքվել է շուրջ 2.200.000 ԱՄՆ դոլար:
Աղբյուր՝ arfd.am
Նոյեմբերի 11-13-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների և երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ: Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վ. Վարդապետյանն ասել է, որ միջոցառման նպատակն է հանրամատչելի կերպով հանրությանը ներկայացնել քիմիայի դերը կյանքում, մասնավորապես՝ արտադրության տարբեր ոլորտներում, ինչպես նաև դիմորդներին ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում:
Ցուցադրությանը ներկայացված են Վ. Վարդապետյանի և ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ա. Գրիգորյանի կողմից աճեցված բյուրեղները, որոնք արդեն գտել են իրենց կիրառությունը զարդերի մեջ:
Աղբյուր՝ ՀՀ ԵՊՀ
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջև պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր և վթարային ծառերը: «Ընդհանուր առմամբ աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտի: Ասեմ նաև, որ էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվում. ձևավորման էտ, սանիտարական էտ, կանաչ էտ և խոր էտ»,- ասել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Մաքսապետյանը: Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի պարագայում: Աշնանային էտի ընթացքում կհատվի շուրջ 250 ծառ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա