Կարճ լուրեր
Կարևորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը: Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին: ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակ Թոն Թին Ֆոնգի հետ: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական հարթակում նպաստելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմանը: Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբի աշխատանքներն իրենց դերակատարարումն են ունենում փոխգործակցության զարգացման գործում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին: Փոխնախարարը և ՔԿՎ պետը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ս. Մկրտչյանի ուղեկցությամբ եղել են ճաշարանում, համտեսել ՔԿՀ-ում պահվող անձանց համար պատրաստված սնունդը, զրուցել դատապարտյալների հետ: Փոխնախարարի խոսքով՝ մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակը գոհացնող է, արդյունքները՝ շոշափելի. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, նկատվում է նաև հանձնուքների թվի նվազում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մասնակցել են «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ա. Խաչատրյանը, վարչության անդամ Ն. Այվազյանը, մամուլի խոսնակ Ս. Մինասյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Մ. Ալեքսանդրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, անվտանգության և տնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:
Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
Զորամասում բացազատվել են ուսումնական տեղամասեր, ներկայացվել են տարբեր տեսակի ու տրամաչափի հրաձգային զենքերի տեխնիկական բնութագրերը և դրանց առանձնահատկությունները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
մշտական ներկայացուցիչ Կ. Ավետիսյանը ԱՀ նախագահի անունից «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել հասարակագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել նրա ավանդը մեր ժողովրդի ազգային զարթոնքի, արցախյան խնդիրը տարբեր ատյաններում լավագույնս ներկայացնելու և պաշտպանելու գործում:
ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչություն
ինչպես նաև «Բանակային ձեռնամարտ» մարզաձևի մրցավարների պատրաստման նպատակով 3-րդ զորամիավորումում նոյեմբերի 4-ից 6-ը անցկացվել են ցուցադրական պարապմունքներ և մրցավարական սեմինարներ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Պաշտպանը ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, առանձնահատկություններն ու հիմնախնդիրները: Գ. Կուգլերը հետաքրքրվել է Արցախի պետականաշինության գործընթացով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությամբ, կարգավորման միտումներով և հակամարտության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության սպառնալիքներով: Երկուստեք կարևորվել է Ավստրիայում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում: Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի ամփոփման և 2020թ.-ին կայանալիք խաղերի պլանավորման ու նախապատրաստման համաժողովին, մրցաշարի միջազգային կազմակերպչական կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև մրցաշարի անցկացման կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների քննարկմանը մասնակցելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Տ. Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները: «Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ
հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են խորհրդարանական վերահսկուղությանն առնչվող հարցեր։ Հյուրերը ներկայացրել են Միացյալ նահանգների օրենսդիր իշխանության կառուցվածքը, գործառույթները, աշխարհի տարբեր խորհրդարանների հետ գործակցությունը։ ԱՄՆ-ի «Ազգային անվտանգության արդյունքներ» ընկերության (NSO) նախագահ և գործադիր տնօրեն Թ. Ռոզենբլումը խոսել է անվտանգության ոլորտում իր երկրի խորհրդարանական վերահսկողության գործառույթների մասին։ Նա վերահսկողական գործընթացում կարևոր է համարել հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
Կողմերը քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Արցախում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրություններին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք համապետական ընտրությունների՝ թափանցիկ, ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա