Կարճ լուրեր
Երկուշաբթի ԱՄՆ-ը ձգտում էր պատկերել միասնական ճակատ՝ ընդդեմ ռուսական ներխուժման Ուկրաինա, երբ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց երկկուղմ համաձայնությունը՝ վերսկսելու Երկրորդ համաշխարհային պատերազմի լենդ-լիզի ծրագիրը, որն օգնեց հաղթել նացիստական Գերմանիային։ Այս կերպ Վաշինգտոնը պատրաստվում է աջակցել Կիևին և արևելյան Եվրոպայի դաշնակիցներին:
Աղղբյուր՝ france24.com
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իրականացրեց «ԱՊՐԵԼՈՎ 107 ԱՊՐԻԼ» խորագրով թեմատիկ կրթական ծրագիր։ Հայոց ցեղասպանության թեմայով դաս-հանդիպումների առաջին փուլին մասնակցեցին եղեռնամահ գրողների անունները կրող դպրոցները։ Ծրագրի շրջանակում մասնակիցները դիտեցին ու վերլուծեցին 2015թ. նկարահանված «Մենք կգանք» վավերագրական ֆիլմը, վառեցին 2015-ին սրբագործված մոմերից և իրենց մտորումները ներկայացրեցին ԱՊՐԵԼՈՎ 107 ԱՊՐԻԼ խորագրով ժամանակավոր ցուցադրությունում։
Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
«Բարսելոնան» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին կվաճառի «Աստոն Վիլային», այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ժերար Ռոմերոն: Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը 29-ամյա բրազիլացու համար կստանա 20 մլն եվրո: Նշվում է, որ «Բարսելոնան» կստանա կիսապաշտպանի վերավաճառքի գումարի 50 տոկոսը:
Աղբյուր՝ sport-express.ru
Իսպանական EFE լրատվական գործակալությունը և այլ լրատվամիջոցներ երեքշաբթի հայտնել են, որ Իսպանիայի կաբինետը որոշել է Պազ Էստեբանին ազատել Իսպանիայի Ազգային հետախուզական կենտրոնի ղեկավարի պաշտոնից՝ Pegasus լրտեսող ծրագրի միջոցով քաղաքական գործիչների բջջային հեռախոսները կոտրելու երկու առանձին դեպքերի պատճառով։
Աղբյուր՝ aljazeera.com
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կառաջարկեն տեղափոխել Թբիլիսիի մասնավոր կլինիկա՝ հետազոտության և, հնարավոր է, հետագա բուժման համար։ «Հնարավոր բարդություններից խուսափելու համար Միխեյիլ Սաակաշվիլիին կառաջարկեն տեղափոխել «Վիվամեդի» կլինիկա, որտեղ նա կհետազոտվի և անհրաժեշտության դեպքում կբուժվի»,- ճեպազրույցում ասել է նախարարը։
Աղբյուր՝ ria.ru
Առողջապահության նախարարությունը երկուշաբթի հայտնել է, որ Հավանայի հին թաղամասում գտնվող շքեղ հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի: Հաղորդվում է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 54 մարդ, որոնցից վեցը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Աղբյուր՝ france24.com
Ամերիկացի և պորտուգալացի գիտնականները բացահայտել են ջրի մեջ Trechalea extensa տեսակի սարդերի երկարատև սուզվելը՝ մինչև կես ժամ, որոնք այդ կերպ փրկվում են վերահաս սպառնալիքից։ Ջրի տակ գտնվելիս՝ նրանց ամբողջ մարինը պաշտպանում է «օդային թաղանթը»։ Այս մասին հոդված է հրապարակվել Ethology ամսագրում։ Trechalea extensa-ն նեոտրոպիկ «կիսաջրային» սարդերի խոշոր տեսակ է, որը պատկանում է Trechaleidae ընտանիքին։
Աղբյուր՝ gazeta.ru
Հարավային Կորեայի «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը ներկայացնող, նորընտիր նախագահ Յուն Սուկ Յոլը երեքշաբթի իր երդմնակալության ելույթից հետո Հյուսիսային Կորեայի տնտեսությունը հզորացնելու «համարձակ ծրագիր» է խոստացել՝ ապամիջուկայնացման դիմաց։
Աղբյուր՝ cnn.com
Մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Օքսանա Չուսովիտինան հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու որոշման մասին։ 46-ամյա մարմնամարզուհին խոստովանել է, որ ցանկանում է մասնակցել իր կարիերայի 9-րդ Օլիմպիական խաղերին։ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին պատրաստվելու մասին մարզուհին հայտնել է Ուզբեկստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը, որի հավաքականի կազմում հանդես է գալիս։
Աղբյուր՝ vesti.ru
Երկրի հանգուցյալ դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսի որդին վստահ հաղթանակ է տոնել երեքշաբթի կայացած նախագահական ընտրություններում։ Ֆիլիպինցիները վսահ են, որ հայտնի դինաստիան կմեղմի տիրող աղքատությունը՝ անտեսելով նախազգուշացումները, թե արատավոր կլանը կխորացնի կոռուպցիան և կթուլացնի ժողովրդավարությունը: Նախնական հաշվարկով՝ Ֆերդինանդ «Բոնգբոնգ» Մարկոս Ջունիորը հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը և ավելի քան կրկնակի առաջ է իր հիմնական մրցակցից՝ լիբերալ Լենի Ռոբրեդոյից:
Աղբյուր՝ france24.com
Ռեփեր Քենդրիկ Լամարը հրապարակել է 2018 թվականից հետո առաջին սինգլը՝ «The Heart Part 5», և նրա տեսահոլովակը։ Թրեքը կներառվի երաժշտի ապագա ալբոմում։ Տեսանյութը ռեփերը հրապարակել է Youtube-ի իր ալիքում։ Երգի տեսահոլովակում Լամարը վերափոխվում է մշակույթի և սպորտի ոլորտներում հայտնի աֆրոամերիկացիների՝ օգտագործելով Deepfake տեխնոլոգիան:
Աղբյուր՝ gazeta.ru
Երեքշաբթի «Tianzhou-4» բեռնատար տիեզերանավը հաջողությամբ միացել է Չինաստանի տիեզերակայանին: Այս մասին հայտնել է Չինաստանի կառավարվող տիեզերական թռիչքների ծրագրի գրասենյակը։ Նրա խոսքով, «Տյանհե» ուղեծրային կայանի առջևի մոդուլի հետ միացումը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով 08:54-ին:
Աղբյուր՝ tass.ru
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հետաձգել է հունիս ամսին նախատեսված այցը Լիբանան՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին երկուշաբթի հատնել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Վալիդ Նասարը: Նասարը չի մանրամասնել «առողջական պատճառները», սակայն ծնկի ցավից տառապող պապին հինգշաբթի առաջին անգամ տեսել էին հաշմանդամի սայլակովч հանրային միջոցառման ժամանակ:
Աղբյուր՝ france24.com
Երբևէ աճուրդի հանված ամենամեծ սպիտակ ադամանդը Ժնևում կվաճառվի Christie's-ի աճուրդում այս շաբաթ, որտեղ ներկայացված են երկու քար՝ յուրաքանչյուրը 200 կարատից ավել կշռով: Աճուրդավարի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ «Ժայռը»՝ 228,31 կարատանոց տանձաձև քարը, որը մոտավորապես գոլֆի գնդակի չափ է, կվաճառվի 30 միլիոն դոլարով։
Աղբյուր՝ cnn.com
Ժերար Պիկեն մտադիր է իրեն փորձել նոր դերում։ «Բարսելոնայի» պաշտպանը կարող է դառնալ ֆրանսիական «Ռեդ Սթար» ակումբի սեփականատերը։ Պիկեի գլխավորած հոլդինգը պատրաստվում է ձեռք բերել փարիզյան ակումբի վերահսկիչ փաթեթը։ Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» պաշտպանը ևս երկու մրցակից ունի։ «Ռեդ Սթարի» ճակատագիրը կորոշվի առաջիկա օրերին։
Աղբյուր՝ vesti.ru
Շրի Լանկայի Կուրունեգալա քաղաքում հրկիզվել է Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապակսայի նստավայրը։ Այս մասին հայտնել է Asian News International-ը։ Գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել մայիսի 9-ին այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Գոտաբայ Ռաջապակսային։ ANI-ն նշում է նաև, որ բացի այդ, հակակառավարական ցուցարարները հրդեհել են Մորատուվայի քաղաքապետի և մի քանի պատգամավորների նստավայրերը։
Աղբյուր՝ gazeta.ru
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել իր երկրի նավահանգիստների ռուսական շրջափակումը դադարեցնելու համար՝ ցորենի մատակարարումներ իրականացնելու և պարենային գլոբալ ճգնաժամը կանխելու համար։ Սև ծովում Օդեսայի արտահանումների նավահանգիստը երկուշաբթի հրթիռակոծության է ենթարկվել։
Աղբյուր՝ theguardian.com
Իշխանությունները հայտնում են, որ առնվազն 43 մարդ է զոհվել՝ Կիտոյից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բանտում հակառակորդ խմբավորումների միջև ծեծկռտուքի հետևանքով:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան