Կարճ լուրեր
որին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՄԻՊ-ի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ: Ս. Գալյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունները ներկայում գտնվում են լրամշակման փուլում, որոնցով նախանշվող առաջնահերթություններին անդրադառնալով՝ փոխնախարարն ընդգծել է պատժի կրման հավասար պայմանների ապահովումը, բժշկական սպասարկման որակի բարելավումը և քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավումը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այդ ընթացքում ուղևոր Դ․ Գ․-ն ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 0․82 գրամ քաշով զանգված։ Նույն օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ Արթիկ-Ալագյազ ճանապարով ընթացող մեքենայից պարսատիկով կասկածելի առարկա է նետվել բնակելի տարածք։ Զննության ենթարկելով նշված տեղամասը՝ աշխատակիցները հայտնաբերել են լուսարձակող առարկային ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․50 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։ Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զ. Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատել կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին, որի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամսվա կատարած աշխատանքը: Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դիտարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները:
Աղբյուր՝ Պետական եկամուտների կոմիտե
և «ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցի № 329 համարի «KOCHAR ROOM» անվանակոչման պաշտոնական արարողությունը: «Մաէստրո Քոչարը հուշերի անդրադարձում» գիրքը դրվագային եղանակով ներկայացնում է Քոչարի խոսքը, դիտողությունը, դիտարկումը մարդկանց հետ հարաբերվելիս՝ սրճարանում, փողոցում, այլուր:
Աղբյուր՝ «Անտարես» հրատարակչություն
որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ա. Վիկտորինին: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն և օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն գործնական խորհրդատվություն օրենսդրության մշակման բոլոր փուլերի վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստւգում։ Նախապատրաստվում են նյութեր։
Աղբյուր՝ police.am