Կարճ լուրեր
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացին ներգրավված սպայակազմը: Դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից՝ կրթօջախի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Հանդիսավոր արարողության ավարտին դասընթացի մասնակիցները ծանոթացել են ՊԱՀՀ-ում մշակված ուղեցույցներին, ծրագրի մոդուլներին ու թեմաներին, ՊԱՀՀ-ի լսարանների տեխնիկական հագեցվածությանը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Անդրադառնալով կանանց ներգրավվածության հարցին՝ նախարարն ընդգծել է, որ հատկապես STEM առարկաների տեսանկյունից Հայաստանն առաջատար դիրքերում է, քանի որ տարեցտարի ավելի շատ կին ներկայացուցիչներ են նախընտրում այդ ուղղությունը, ի տարբերություն համաշխարհային միտումների։ Ա. Հարությունյանը կարևորել է նախարարության նախաձեռնած՝ նախադպրոցական կրթության, ինչպես նաև բարձրագույն կրթության ու գիտության մասին օրենքների փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան առաջիկա տարիներին ապահովել նախակրթարաններում երեխաների շուրջ 70 տոկոսի ընդգրկվածությունը և հետազոտական գործունեությունը և գիտությունը վերադարձնել բուհեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային այս ստուգատեսին մասնակցել ցանկացողները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ուղարկելով իրենց փաստաթղթերը։ Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 20-ը։ Կարող են դիմել 16-32 տարեկան (ներառյալ) ջութակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից: Առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Շնորհվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ:
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ: Գրողի թանգարանում տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Ողջունելով մասնակիցներին` նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր նախաձեռնության կազմակերպիչներին և մասնակիցներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարություն
Համաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ հյուրեր։ «Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի մասնակից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանը 7 հարց է ուղղել վարչապետ Ն. Փաշինյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են այն խնդիրներին, թե հայոց պատմության մեջ ինչպիսի՞ն է եղել կրթության դերը, ինչպիսի՞ն կլինի կրթությունը Հայաստանում 10 տարի անց, ինչպիսի՞ գիտելիքներ են անհրաժեշտ առաջնորդության համար, աշակերտները կարո՞ղ են մասնակցություն ունենալ կրթության քաղաքականության մշակմանը և այլն:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ