Կարճ լուրեր
ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ տասներկուերորդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Քննարկվել են ՀԱԿՊ-ի և միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայման հետ կապված հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ու Հայաստանի ոստիկանության միգրացիոն ծառայությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նիստի բացմանը ելույթով հանդես է եկել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Աղբյուր՝ police.am
Քննարկվել են հանրային ծառայություններում Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները մասնավորապես՝ առողջապահության, հարկային վարչարարության, թվային արժույթների և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ոլորտներում։ BNP Paribas ֆինանսական խմբի կառավարիչ տնօրեն Նիլ Բանսալի հետ հանդիպման ընթացքում դիտարկվել են ձեռնարկատիրության մենթորների հարթակ գործարկելու մեխանիզմները և հետագա համագործակցության հեռանկարները, որի միջոցով ներուժ ունեցող ՓՄՁ-ները կստանան աճի իմպուլս։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություններ
ուղեկցությամբ Պորտուգալիայում հիմնադրված Պորտուգալիա - Հայաստան բարեկամության միության նախագահ Վ. Մխիթարյանի: Պարոն Վ. Մխիթարյանը Կաթողիկոսին տեղեկացրել է, որ այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում և հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանի և Պորտուգալիայի միջև կապերի առավել սերտացմանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Ռ. Յանյեսը նշել է, որ չիլիական կողմը հետաքրքրված է՝ բացահայտելու ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։ Վ. Սիմոնյանը տեղեկատվություն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ՝ ինչպես ստորագրված համաձայնագրերի, այնպես էլ բանակցվող փաստաթղթերի։ Վարոս Սիմոնյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նաև Եվրամիության հետ համագործակցության շրջանակը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի էությունն ու տնտեսական կապերը ԵՄ-ի հետ։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՌԴ է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը: «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
2019թ. պլանի համաձայն անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2019» զորավարժությանը և նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետություն՝ Բարանովիչի է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) նյութատեխնիկական ապահովման հարցերով աշխատանքային խմբի անդրանիկ նիստին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Միչիգանի պետական համալսարանի հետազոտությունների և նորարարությունների կենտրոնի փոխնախագահ և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Ս. Հսուին։ Ապագա բժիշկներն ու սովորողները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու «Genomics, AI, Posibilities of Future Medicine and Challenges in Bioethics» խորագրով դասխոսությանը: Տեսական ֆիզիկայի պրոֆեսորն անդրադառնալով կենդանի օրգանիզմների գեների և գենոմի ուսումնասիրությանը՝ ներկայացրել է ապագա բժշկության հնարավորությունները, ինչպես նաև կենսաէթիկայի մարտահրավերները:
Աղբյուր՝ ԵՊԲՀ
նվիրված ՀՀ անկախության տոնին: Տեղի է ունեցել Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին: Համերգին ներկա են եղել նաև Նիդերլանդների Սենատի նախագահը, դիվանագիտական կորպուսի անդամներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
Համաժողովի առաջին նստաշրջանում ԱԺ նախագահը հանդես է եկել «Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները» զեկույցով և ներկայացրել արտաքին քաղաքականության բնագավառում խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքներն ու դրանք ակտիվացնելու հնարավորությունները:
Աղբյուր՝ nankr.am
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը և մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրությունը: Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, պետական այրեր, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր: Կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին