Կարճ լուրեր
Էմբեր Հերդի մոտ, ով մեկ տարուց ավելի դատավարության մեջ է նախկին ամուսնու հետ, հոգեկան խանգարումներ են ախտորոշել: Դերասանուհու հոգեկան խնդիրների մասին հայտնել է կլինիկական և դատաբժշկական հոգեբան Շենոն Քարրին: Բժիշկը 2021 թվականի դեկտեմբերի 10-ի և 17-ի երկու հանդիպումներում դերասանուհուն գնահատելու համար ծախսել է 12 ժամ: Արդյունքում նա Էմբեր Հերդի մոտ ախտորոշել է սահմանային անձնային խանգարում և անձի հիստերիկ խանգարում:
Աղբյուր՝ vesti.ru
Ռաֆայել Նադալը պետք է մրցակցային դաշտ վերադառնա հաջորդ շաբաթ կայանալիք Մադրիդի բաց առաջնությունում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունից մեկ ամիս առաջ, որը իսպանացի լեգենդը հաղթել է 13 անգամ: 35-ամյա թենիսիստը վերսկսել է մարզումները նախորդ շաբաթ՝ կողոսկրի վնասվածքի պատճառով 4 շաբաթ խաղադաշտից դուրս մնալուց հետո:
Աղբյուր՝ france24.com
Իսպանական Կանարյան կղզիների մոտ միգրանտներ տեղափոխող նավը շրջվել է, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 24-ը անհետ կորել են: Իսպանիայի ծովային փրկարար ծառայությունը հայտնել է, որ նավը շրջվել է երկուշաբթի կեսօրից մինչև երեքշաբթի վաղ առավոտ ընկած ժամանակահատվածում: Իսպանացի փրկարարները կանգնեցրել են դեպի կղզիներ մեկնող երեք նավակ՝ փրկելով ընդհանուր առմամբ 116 մարդու, Associated Press-ին ասել է ներկայացուցիչը:
Ադրբեջանն ու Լատվիան երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին: Այս մասին հայտն է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Արտիս Պաբրիկսի բանակցությունների արդյունքում:
Աղբյուր՝ tass.ru
Շոու բիզնես մեդիա կոնգլոմերատ «Ուոլթ Դիսնեյ ընկերությունը» թողարկել է նոր ապրանքանիշ, որը կոչվում է «Disney Home»: Ընկերությունը սկսել է արտադրել կահույք և կենցաղային իրեր: Disney-ը կարտադրի կահույք, տան կահավորանք և տնային ապրանքներ, ներառյալ սպիտակեղեն, բարձեր և գորգեր: Նյութերը նվիրված կլինեն ընկերության հայտնի հերոսներին, այդ թվում՝ Միկի Մաուսին, ինչպես նաև Marvel-ի ֆիլմերի, Pixar կինոստուդիայի և Star Wars մեդիա ֆրանշիզայի հերոսներին:
Աղբյուր՝ lenta.ru
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 20-ամյա Ահմադ Օվայդաթը սպանվել է Երիքովում իսրայելական գրոհի ժամանակ:
Աղբյուր՝ aljazeera.com
Պետական Էրմիտաժը փակվել է «ռումբի տեղադրման» մասին տեղեկությունների պատճառով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում: Հաղորդագրություն է ստացվել «ռումբի տեղադրման» մասին, թանգարանի մուտքը փակ է, կատարվում է ստուգում»,- պարզաբանում են մամուլի ծառայությունից: Հաստատության հավաքածուն պարունակում է շուրջ երեք միլիոն արվեստի գործեր և համաշխարհային մշակույթի նմուշներ:
Էնդոկրինոլոգ և սննդաբան Ալեքսեյ Կալինչևը հայտնել է, որ կենդանիների և ձկների ջլերը, կաշին և կռճիկները ամենից լավ են ամրացնում հոդերը։ «Դրանք հարուստ են գլյուկոզամինով և խոնդրոիտինով՝ շարակցական հյուսվածքի բնական բաղադրիչներով, որոնք նպաստում են հոդերի ամրությանն ու ճկունությանը»,- պարզաբանել է մասնագետը։ Կալինչևը նաև խորհուրդ է տվել սննդակարգում ներառել Օմեգա 3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ։
Աղբյուր՝ gazeta.ru
Ֆրանսիացի միանձնուհին, ով վերջերս նշեց իր 118-ամյակը, այժմ աշխարհի ամենատարեց մարդն է այն բանիից հետո, երբ երկուշաբթի հայնի դարձավ՝ նրանից մեկ տարով մեծ ճապոնուհի Կանե Տանակայի մահվան մասին: Լուսիլ Ռենդոնը, որը հայտնի է որպես Քույր Անդրե, ծնվել է Ֆրանսիայի հարավում 1904 թվականի փետրվարի 11-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմից տասը տարի առաջ:
Աղբյուր՝ france24.com
Ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանվիչիուսը վերանվանել է «Z» ֆիլմը, որով բացելու է Կաննի կինոփառատոնը: Խազանվիչիուսը նշել է, որ Z տառը «սիմվոլիկ նշանակություն» է ստացել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո: Ուկրաինացի կինոգործիչները ևս նրան խնդրել են փոխել կինոնկարի անվանումը: Այժմ ժապավենը կոչվում է «Coupez!» («Նկարված է»):
Աղբյուր՝ kulturomania.ru
Իտալիայի հավաքականի պաշտպանը կհեռանա միջազգային ֆուտբոլից՝ հունիսին Ուեմբլիում Արգենտինայի հետ Եվրոպայի չեմպիոնների ընկերական խաղից հետո: 37-ամյա խաղացողը անցկացրել է 116 հանդիպում, սակայն այն թիմի մի մասն է եղել, որը չկարողացավ հաղթահարել այս տարի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլը: Ես հրաժեշտ կտամ ազգային թիմին Ուեմբլիում»,- ասել է Կյելինին DAZN-ին՝ «Սասուոլոյի» դեմ «Յուվենտուսի» 2:1 հաշվով հաղթանակից հետո:
Աղբյուր՝ bbc.com
Հաճախ երեխաները բախվում են կարճահասակության, գիրության և մաշկի հանկարծակի ցանի հետ կապված խնդիրների։ Նման պաթոլոգիաների պատճառներից մեկը քնի խանգարումն է։ Այս մասին հայտնում է նյարդաբան Անժելիկա Էսիկովան։ Ինչպես բացատրել է բժիշկը, քունը նպաստում է լիարժեք հանգստին, բարելավում է կենտրոնացումը և վերականգնում օրգանիզմը։ Երեխաների քնի խանգարման պատճառով կարող է առաջանալ նևրոզ, ավելորդ քաշ և անգամ թերաճ։
Աղբյուր՝ gazeta.ru
Սրտաբան, ռևմատոլոգ Վիկտորյա Լվովսկայան ասել է, որ քրտնարտադրությունը և ափերի մեծացումը կարող են վկայել վահանաձև գեղձի և հիպոֆիզի ֆունկցիայի խանգարումների մասին։ Ափերի կանոնավոր քրտնարտադրության դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի: Չարժե հետաձգել մասնագետին այցը, քանի որ վահանաձև գեղձի հիվանդությունները ազդում են ամբողջ օրգանիզմի վրա։
Աղբյուր՝ sport-express.ru
Դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը, չխախտելով իր սիրելի ավանդույթը, այս տարի ևս իր տարեդարձը կնշի նոր ներկայացման պրեմիերայով։ «Բոհեմ» թատրոնի հանդիսատեսը ապրիլի 26-ին և հաջորդող մի քանի օրերին հնարավորություն կունենա դիտելու Նարեկ Դուրյանի ««Անտիկվար» Լեռնիկ» նոր լիրիկական կատակերգությունը։
Աղբյուր՝ «Բոհեմ» թատրոն
Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է ուժեղացնել երկրի միջուկային զենքի ծրագիրը Փհենյանում բարձրաստիճան զինվորական շքերթի իր ելույթի ժամանակ։ Այս մասին երեքշաբթի հայտնել են պետական լրատվամիջոցները: «Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել՝ ուժեղացնելու և զարգացնելու մեր երկրի միջուկային կարողությունները ամենաարագ տեմպերով», - հայտարարել է Կիմը։
Աղբյուր՝ france24.com
Sony Pictures-ը հայտարարել է Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ» ֆրանշիզայի երրորդ ֆիլմի թողարկման մասին՝ նախորդ մասերի կինովարձույթում գրանցած եկամտի հաջողությունից հետո: Variety-ի տվյալներով՝ 2021 թվականի «Վենոմ» 2 -ն ամբողջ աշխարհում հավաքել է 502 միլիոն դոլար։ Ստուդիան նաև բացահայտեց «Ուրվականների որսորդների» ևս մեկ մաս թողարկելու պլանների մասին: Առաջիկա նկարահանումների և թողարկման ժամկետների մասին դեռ մանրամասներ չկան։
Աղբյուր՝ gazeta.ru
Կիրկորովն ապրիլի 30-ին կնշի ծննդյան 55-ամյակը։ Այդ առթիվ ապրիլի 27-30-ը նախատեսված է չորս տոնական համերգ։ «Յուրաքանչյուր երգ կներկայացվի որպես համար: Կգերազանցենք՝ հագուստները փոխելու Շերին ռեկորդները», - ասել է Կիրկորովը: «Կլինի 34 երգ և 27 զգեստափոխություն», - հավելել է երգիչը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Արտիստը երկու անգամ հագուստը կփոխի հենց հանդիսատեսի աչքի առաջ՝ մեկ վայրկյանում։
«Հիմա ես պատրաստվում եմ գնել Facebook-ը և ջնջել այն հահա»,- գրել է բիզնես մագնատն իր թվիթում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան