Կարճ լուրեր
Ամերիկացի դերասանը պատմել է, որ ավագ դպրոցում իրեն պահել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի գլխավոր հերոսի պես: Այս մասին նա խոսել է Reddit-ին տված հարցազրույցում՝ կապված «Մեծ տաղանդի անտանելի բեռը» ֆիլմի թողարկման հետ, որում դերասանը մարմնավորել է ինքն իրեն: Քեյջը զրույցում հայտնել է, որ շատ է սիրում ռուսական դասական գրականությունը Հատկապես «պաշտում» է Դմիտրի Կարամազովին, քանի որ նա «երջանիկ է, թեև փող չունի»:
Աղբյուր՝ vesti.ru
«Ամեն ինչ հիանալի անցավ։ Ինձ հաջողվեց առավելագույն մակարդակին մոտ հանդես գալ և արդյունք տալ։ Ամեն դեպքում, ես հնարավորություն ունեցա ցուցադրել հիանալի տեմպ և հարվածել գնդակին հարմար անկյուններից, ինչն ինձ շատ միավորներ բերեց»,- հույն մարզիկի խոսքերը մեջբերում ն է ATP-ի մամուլի ծառայությունը: Ցիցիպասը Ֆոնյինիին հաղթել է 6:3, 6:0 հաշվով: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար նա կմրցի Սերբիան ներկայացնող Լասլո Ժերեի հետ:
Աղբյուր՝ championat.com
Չորեքշաբթի Հունաստանը հայտարարեց, որ համավարակի սահմանափակումները, ինչպիսիք են փակ տարածքներում դիմակ կրելը և COVID-ի հավաստագրերը, կհանվեն ամառային զբոսաշրջության շրջանում, և իշխանությունները կքննարկեն դրանք սեպտեմբերին վերականգնելու հարցը: Կորոնավիրուսով վարակման դեպքերը Հունաստանում նվազել են վերջին շաբաթներին. երեքշաբթի իշխանությունները հաղորդել են 15,000 վարակման և 64 մահվան դեպքերի մասին:
Աղբյուր՝ reuters.com
Բրիտանական իշխանությունները մի շարք բռնցքամարտիկների, այդ թվում Ֆյուրիին, զգուշացրել են խզել բոլոր կապերը իռլանդական հանցավոր խմբավորման ղեկավար Դանիել Քինահանի հետ։ Հակառակ դեպքում նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն որպես հանցակիցներ: Քինահանի ԱՄՆ բոլոր ակտիվները սառեցվել են: Պարգևը տեղեկությունների համար, որոնք կօգնել նրան ձերբակալել, 5 միլիոն դոլար է:
Աղբյուր՝ thetimes.co.uk
Հաղորդվում է, որ փաստաբանները խմբային հայց են ներկայացրել Մոսկվայի Խամովնիկի դատարան: Բողոքը հաջորդել է ծառայության կողմից օգտատերերի իրավունքների խախտման հետ կապված. այն միակողմանիորեն դադարեցրել է ծառայությունների մատուցումը Ռուսաստանում: Հայցադիմումում նշված պահանջվող գումարի չափը կազմում է 60 մլն ռուբլի: Հայտնի է, որ հայցվորների խումբը ներառում է 20 մարդ:
Աղբյուր՝ kulturomania.ru
Լատվիացի հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն լրագրողներին հայտնել է, որ բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ: Նա առողջական խնդիրներ ունի և դեռ չի պատրաստվում վերադառնալ հայրենիք: Բազմաթիվ հիթերի կատարողը դեռ փետրվարին է մեկնել Լոս Անջելես, և այդ ժամանակվանից նրանից ոչ մի լուր չկար: Լատվիայից իր հեռանալու պատճառը նա հաղորդել է «Privātā Dzīve» կայքի թղթակցին: Վայկուլեն չի ցանկացել մանրամասներ հայտնել իր առողջական խնդիրների մասին:
Աղբյուր՝ vesti.ru
2022-2023 ուստարվա համար անցկացվող մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բյուջեի միջոցների հաշվին: Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 14-ից մինչև ապրիլի 29-ը` ներառյալ` երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել +37410 599644; +37410 599646 հեռախոսահամարներով:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Չորեքշաբթի Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում 29 մարդ տեղափոխող գերբեռնված բեռնատարը բախվել է սարի լանջին և շրջվել ոսկու անօրինական հանքի մոտ, ինչի հետևանքով 17 մարդ զոհվել է, մյուսները վիրավորվել: Բեռնատարը, որում գտնվում էին հանքափորները և նրանց ընտանիքները, մեկնում էր նահանգի մայրաքաղաք Մանոկվարի՝ նշելու Սուրբ Զատիկը:
Աղբյուր՝ apnews.com
Իտալուհին, ով երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով բաց է թողել ֆորմալ կրթությունը, վերադարձել է դպրոց՝ 90 տարեկանում միջնակարգ դպրոցի իր դիպլոմը ստանալու համար: Անունզիատա Մուրգիան ամենատարեց մարդն է, ով երբևէ հաճախել է ավագ դպրոցի կրտսեր դասարանի դիպլոմի դասերի՝ քննություն, որը սովորաբար երեխաները հանձնում են 14 տարեկանում:
Աղբյուր՝ theguardian.com
«Եթե ամերիկացի բոլոր ղեկավարները սպանվեն, դա, միևնույն է, չի լուծի Սոլեյմանիի արյան վրեժը: Մենք պետք է գնանք Սոլեյմանիի ճանապարհով և վրեժխնդիր լինենք այլ մեթոդներով»,- հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը: Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին Իրաք կատարած այցի ժամանակ ամերիկացի զինվորականների կողմից: Իրանը խոստացել է «ջախջախիչ վրեժ լուծել» նրա սպանության բոլոր մեղավորներից:
Աղբյուր՝ reuters.com
Այս մասին երգչուհին պատմել է ամերիկյան Vogue-ին տված հարցազրույցում: Նա խոստովանել է, որ սկսել է քաղցրեղեն սիրել: «Սովորաբար ես ատում եմ աղանդերը, բայց հիմա, եթե հանկարծ ինձ մոտենաս շոկոլադե միջուկով փքաբլիթով, ապա իմ սիրտը ընդմիշտ քեզ կպատկանի»,- կիսվել է արտիստը: Հղի Ռիհաննան նաև շատ մանդարին է ուտում՝ տասնյակներով: Ավելին, երգչուհին դրանց վրա աղ է ցանում ու բոլորին խորհուրդ տալիս փորձել այդ համադրությունը:
Աղբյուր՝ gazeta.ru
HollywoodLife-ի լրագրողները պարզել են 49-ամյա դերասան Բեն Աֆլեքի և 52-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հարսանեկան տոնակատարությունը տեղի կունենա Լոս Անջելեսում: Այն նախատեսված է այս տարվա ամռան վերջին կամ աշնան սկզբին: Երեկույթին ներկա կլինեն աստղերի երեխաները: Հրավերը կուղարկվի նաև Աֆլեքի նախկին կնոջը՝ դերասանուհի Ջենիֆեր Գարներին, ով, ըստ աղբյուրի, վերջերս մտերմացել է Ջենիֆեր Լոպեսի հետ:
Աղբյուր՝ kulturomania.ru
Լուկա Մոդրիչը գոլային փոխանցում կատարեց և Կարիմ Բենզեման առաջ մղեց թիմին: Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» երեքշաբթի քառորդ եզրափակչում սենսացիոն պատասխան հանդիպում անցկացրեց «Չելսիի» դեմ: Թեև խաղում լոնդոնցիները հաղթեցին 3:2 հաշվով, «սերուցքայիններին» հաջողվեց երկու խաղերի ընդհանու հաշվով (5:4) դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Աղբյուր՝ france24.com
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Never Forget խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Լյուք Բաղդասարյանի (Շվեյցարիա) ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններն են:
Աղբյուր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն
Պրոֆեսոր և դիետոլոգ Լինդա Վան Հորնը նշել է, որ մաշկի վիճակը ուղղակիորեն կապված է սննդի հետ: Պրոֆեսորի խոսքով՝ կովի կաթ խմելուց ակնեն գրգռվում է, ուստի նա խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել սննդակարգում կաթնամթերքի քանակը: Բացի այդ, բարձր գլիկեմիկ ինդեքսով ցանկացած մթերք, ինչպիսիք են սպիտակ բրինձը, կարտոֆիլի չիփսը և հացը, կարող են պզուկների առաջացման պատճառ դառնալ: Դիետոլոգը նաև խորհուրդ է տալիս քաղցրավենիք քիչ ուտել:
Աղբյուր՝ lenta.ru
Ապրիլի 14-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Արուճ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
67 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան և լեգենդար ստենդափ-կատակերգու Գիլբերտ Գոթֆրիդը: Գոթֆրիդը մահացել է հազվագյուտ գենետիկ մկանային հիվանդությունից, որը կարող է առաջացնել սրտի ռիթմի վտանգավոր խանգարում: Այս մասին ասվում է նրա հրապարակախոս և վաղեմի ընկեր Գլեն Շվարցի հայտարարության մեջ:
Աղբյուր՝ apnews.com
Ըստ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) և Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի միջ կնքված համաձայնագրի՝ կողմերն առաջին փուլում նախաձեռնել են ապրիլի 20-ին անցկացնել տոնավաճառի առցանց իրազեկման միջոցառում, որի շրջանակներում ամբողջական տեղեկատվություն կներկայացվի Canton Fair-ի վերաբերյալ: Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել ՀԱԳՄ գրասենյակ:
Աղբյուր՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան